GUTS SPELLED


[thirty and eight deformed hayrens]


The back cover of Guts Spelled
The front cover of the Writer's Lock

 

«Գրողի ծոցը» (Groghi Tsotse loosely translated as Guts Spelled), thirty and eight deformed hayrens, is Karen Karslyan's first book of poetry. It was published by Inknagir book series in June, 2010. Guts Spelled is in Armenian (some translations are available here), and hayren is a medieval Armenian poetic form popularly associated with love and erotic verse.

 

The book is divided into three parts: Deformed Hayrens, Humongous Hayrens and A Bonus Hayren. All of the hayrens included in each of these parts are deformed since all of them have bent the bars of the golden cage of the hayren structure, booked it and found shelter in Guts Spelled.

 

Click to buy Writer's UnblockGuts Spelled is currently available for purchase in Yerevan, Armenia (at Bureaucrat, Artbridge, Club, Noyan Tapan book stores), Los Angeles, CA (Abril Book Store) and online. Some of the hayrens included in the book have already been hardened in different anthologies or periodicals, as well as in Karen Karslyan's first book X Frames/Sec, others have only been exposed to the Internet. The Armenian translations of the hayrens originally written in English will be introduced for the first time in Guts Spelled. The book also includes works never published before.

 

The whole contents of the book is on the cover. If you fail to read it that way, then try turning the pages.

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ


[երեսուն ու ութ տձեւ հայրեն]



(HD (1080p) որակով դիտելու համար սեղմեք այստեղ)

 

«Գրողի ծոցը» երեսուն ու ութ տձև հայրենների ժողովածուն` Կարեն Ղարսլյանի պոեզիայի առաջին գիրքն է: Հրատարակվել է «Ինքնագիր» մատենաշարի շրջանակներում 2010 թ.:

 

Ժողովածուն ընդգրկում է 2001-2010 թթ. ընթացքում գրված երեսուն ու ութ տձև հայրեններ: Բաղկացած է երեք մասից՝ Տձև հայրեններ, Աժդահա հայրեններ և Բոնուս հայրեն: Դրանցում ընդգրկված բոլոր հայրեններն էլ տձև են, քանի որ բոլորն էլ ծռել են հայրենի կառուցվածքային ոսկե վանդակի ճաղերը, փախել ու հանգրվանել «Գրողի ծոցում»:

 

Սեղմեք գիրքը գնելու համար

«Գրողի ծոցը» կարելի է գնել Երևանի «Բյուրոկրատ», «Արթբրիջ», «Ակումբ» և «Նոյան Տապան» գրախանութներում, Գլենդելի «Ապրիլ» գրատանը, ինչպես նաև առցանց: Գրքում տեղ գտած որոշ հայրեններ արդեն թրծվել են տարբեր անթոլոգիաներում կամ պարբերականներում, ինչպես նաև իմ անդրանիկ գրքում՝ «Х կադր/վայրկյան»-ում, որոշ հայրեններ էլ բավարարվել են զուտ համացանցային հրատարակմամբ: «Գրողի ծոցը» ժողովածուն առաջին անգամ ներկայացնում է ի սկզբանե անգլերենով գրված որոշ հայրենների հեղինակային հայերեն թարգմանությունները, ինչպես նաև գործեր, որ երբևէ մարդու երես չեն տեսել:

 

Շապիկին ողջ գրքի պարունակությունն է մեկ էջի վրա: Եթե չկարողանաք ընթերցել այդ կերպ, փորձեք թերթել:

home
Latest Update
X Frames/Sec, a novel, available in FULL
06/22/2011
Վերջին Թարմացում
«X ԿԱԴՐ/ՎԱՅՐԿՅԱՆ» վեպն ԱՄԲՈՂՋՈՎԻՆ
22.06.2011
տուն տուն