ԻՄ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Հայելի ուզեմ
Աչքերդ տուր
Խոսել ուզեմ
Ականջդ տուր
Երաժշտություն ուզեմ
Բերանդ տուր
Ծամոն ուզեմ
Պռոշներդ տուր
Լվացվել ուզեմ
Լեզուդ տուր
Սրբիչ ուզեմ
Մազերդ տուր
Հենվել ուզեմ
Ուսդ տուր
Նարգիլե ուզեմ
Թևերդ տուր
Սիգարետ ուզեմ
Մատներդ տուր
Որ Բուդդայի թևերին են նման
Սոված լինեմ
Ծծերդ տուր
Աղ ուզեմ
Հեշտոցդ տուր
Լեզվիս ցանեմ
Ծարավ լինեմ
Արգանդդ տուր
Լցնեմ
Երեխա բերես
Պտուկներիցդ կաթ ծծեմ
Բաժակ ուզեմ
Պորտդ տուր
Բարձ ուզեմ
Տուտուզիդ կլոր թշերը տուր
Վերմակ ուզեմ
Խալերդ փռի

 

 

Մարտի 5-7, 2005
Կարեն Ղարսլյան
Լոս Անջելես, Քալիֆորնիա

: դեպի պոեզիա 9