ԻՄ ԱՂՈԹՔԸ

Կյանքում մի անգամ եմ աղոթել ուտելուց առաջ
Ամպամած առավոտ էր
Աչքերիս պարկիկները ուռած էին անքնությունից
Անուշս էլ նոր էր արթնացել
Ու խոհանոցում երգելով նախաճաշ էր պատրաստում
Որ տեսա
Խելքս թռցրի
Հետևից ծնկաչոք մոտեցա
Թատրոնի վարագույրների պես
Բարձրացրի գիշերանոցը մինչև գոտկատեղը
Նման ներկայացում տեսած չկամ
Շշմելու չափ ուռուցիկ հետույքը չէր թողնում
Որ փեշերը ցած սահեին
Գիշերանոցի տակ հագին բան չկար
Տուտուզի թշերը բաժանող ուղղահայաց գծիկը հասնում էր
Մինչև բոբիկ ոտնաթաթերը
Այդ երկար գիծն էլ հատվում էր վերևում
Թշերն ազդրերից բաժանող
Հորիզոնական գծիկներով
Ու ես այդ գոգավոր խաչի դիմաց
Աշխարհի ամենաանկեղծ աղոթքն էի մրթմրթում ծնկաչոք
Ու շնչակտուր համբուրում սնամեջ խաչն աղոթքիս ամեն տառից հետո
Ու երբ համբերությունս կորցրած
Ինքս ինձ խաչեցի շնչավոր խաչին
Ու խրվող մեխի հարվածներից
Խեղճի ձեռքերից նախաճաշը թափվեց լվացարանի մեջ
Ու ափսեները փշրվեցին
Ես շռայլորեն թողություն տվի
Բոլոր մարդկանց բոլոր մեղքերին
Ամեն

 

 

Ապրիլի 20, 2005
Կարեն Ղարսլյան
Լոս Անջելես, Քալիֆորնիա

: դեպի պոեզիա 9