Պատմական ժամանակաշրջան
Բաց
ճակատով եմ օգտագործում պատմական բառը,
քանի որ շրջադարձային էին այն իրադարձությունները, որոնք
թաթուի պես մոխրացրին իմ կարճատեւ մանկությունն ու հավերժ
դաջվեցին իմ ներաշխարհում: Ես այն բախտավորներից եմ, որոնք
տեսել են Սովետական Միությունը մանկական աչքերով: Իսկ դուք
եղե՞լ եք հոկտեմբերիկ, զգացե՞լ
եք պիոներ դառնալու երանությունը, միշտ մտաբերում եմ բարի
ու թաքուն ժպիտով... Չեռնոբիլ, Պերեստրոյկա, Գլասնոստ, Բեռլինի
պատի անկումը, երկրաշարժ, բազմահազար դիակներ
ու միտինգներ, Ղարաբաղյան պատերազմ, ազգամիջյան համատարած
թշնամություն, Սովետական Միության փլուզումը, քաղաքական քարտեզի
վերակազմավորում, Հայաստանի անկախացումը, Հայաստանի Հանրապետության
կազմավորումը թեժ պատերազմական պայմաններում, ազգային ոգու
աննախադեպ ու կույր ոգեւորություն, տոտալ մոբիլիզացիա,
շրջափակում, ճգնաժամ, աղքատություն, սով, հիասթափություն,
հուսահատություն, խելագարություն...
|