ԽՈՒՃԱՊ, ԽՈՒՃԱՊ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
November 11, 2011 in Featured, Կարեն Ղարսլյան
Կամ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՃԱՊԻ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (2001-2011)
2001
Հուլիսի 20, 2001
Հայաստանի իշխանություններն ակնհայտ խուճապի մեջ են: Այնպիսի ամենակուլ խուճապի, երբ գիտակցությունն իր տեղը զիջում է բնազդներին:
Հոկտեմբերի 9, 2001
Պարզապես Մուշեղ Սաղաթելյանի հայտնի հայտարարություններից հետո իշխանությունները խուճապի մեջ են ընկել:
Նոյեմբերի 6, 2001
Ընդ որում, վարչախումբն այնպիսի խուճապի մեջ է, որ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա կարող է մասնակցել «վախը» եւ նրա ծանրագույն հետեւանքները» թեմայով դասախոսությանը՝ որպես զննական պարագա:
2002
Ապրիլի 12, 2002
«Ա1+»-ի փակմանն առնչվող՝ Հեռուստառադիոյի հանձնաժողովի փաստարկները անհեթեթ են մնում, եւ իշխանության շարքերում էլ նկատվում է խուճապ:
Ապրիլի 16, 2002
Քոչարյանի խուճապն արդարացված Է
Ապրիլի 16, 2002
Իսկ Քոչարյանին խուճապի է մատնել ոչ միայն հանրահավաքների մասնակիցների քանակը, այլեւ առաջին հերթին որակը:
Ապրիլի 16, 2002
Հենց այս պատճառով է խուճապի մեջ ընկել Քոչարյան Ռոբերտը ու իր մանկլավիկներին հանձնարարել հաշվել իր երեսին շպրտված կարմիր քարտերը եւ ստացված թիվը համեմատել մարդահամարի արդյունքների հետ:
Ապրիլի 16, 2002
Եվ շատ ճիշտ է արել, որ խուճապի մեջ է ընկել Ռոբերտ Քոչարյանը: Բնազդը նման մարդկանց երբեք չի խաբում:
Մայիսի 31, 2002
Իշխանությունները խուճապի մեջ են, որովհետեւ գիտակցում են, որ իրենց կատարած ոճրագործությունները թաքցնել հնարավոր չի լինելու:
Սեպտեմբերի 10, 2002
Իշխանամետ ճամբարում խուճապ է:
Դեկտեմբերի 6, 2002
Հենց միայն այն փաստը, որ հասարակությունից շատ ավելի լավ ինֆորմացված իշխանությունները խուճապի մեջ են, բավական է:
Դեկտեմբերի 19, 2002
Եթե Սերժ Սարգսյանն է դառնում Քոչարյանի նախընտրական շտաբի պետը, նշանակում է՝ այդ ճամբարում խուճապի տարրեր կան: Բայց ես լավ եմ ճանաչում Սարգսյանին. նա երբեք խոշոր կեղծիքների չի գնա, որովհետեւ Հայաստանից փախչելու մտադրություն չունի:
Սեպտեմբերի 24, 2002
Իսկ որ Քոչարյանի գործերն արդեն իսկ բավականաչափ լուրջ են, դրա վկայությունն է իշխանական ճամբարի խուճապը. գրեթե չկա մի նախարար կամ իշխանական կլանին կցված օլիգարխ, որը այս վերջին մեկ ամսվա ընթացքում ճանապարհներ որոնած չլինի ընդդիմությանը մի քիչ քծնելու եւ մի քիչ փող առաջարկելու համար:
2003
Փետրվարի 28, 2003
Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում խուճապ է: Քոչարյանի նախընտրական շտաբներում ցայտնոտային վիճակ է տիրում, իսկ թաղապետերն այսօր անելանելի վիճակում են հայտնվել:
Փետրվարի 4, 2003
Իսկ որ իշխանություններն անասնական խուճապի մեջ են, դրա վկայությունն է այն, որ արդեն սկսել են դիմել այնպիսի դեգեներատ քարոզչության, որ գյուղապետերը գեղամիջում հավաքում են ժողովրդին ու համոզում, թե քվեատուփի տակ թաքնված տեսախցիկ է դրված լինելու, եւ իրենք տեսնելու են, թե տվյալ գյուղացին ո՞ւմ օգտին քվեարկեց:
Փետրվարի 17, 2003
Լավ, ինչո՞ւ է խուճապի մեջ ընկել Քոչարյանը: Ի՞նչ է պատահել: Պատահել է այն, ինչն ակնհայտ էր դեռեւս մեկ-երկու տարի առաջ:
Փետրվարի 17, 2003
Իրականում Քոչարյանը խուճապի մեջ է, որովհետեւ ժողովուրդը հասկացել է սա:
Մարտի 16, 2003
Խուճապը սկսված է նաեւ կառավարությունում: Քանի որ բոլորը հասկանում են, որ Քոչարյանի ռեժիմի փլուզումն անխուսափելի է, որեւէ մեկը չի ցանկանում մնալ փլատակների տակ:
Մարտի 30, 2003
Քոչարյանին սատարող «տրոյկայի» ուժերը խուճապի մեջ են` «ներքաղաքական կյանքի բնականոն զարգացման համապատկերում հնչող կոչերի» ահից:
Ապրիլի 22, 2003
Ստանալով այս ուղերձը, Քոչարյանը, բնականաբար, խուճապի մեջ է ընկել:
Ապրիլի 22, 2003
Իսկ նույն նստվածքներով տառապող բուն վարչախմբի պատասխանատուներին էլ համակել են խուճապային տրամադրությունները:
Դեկտեմբերի 16, 2003
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` դեկտեմբերի 5-8-ը տարածաշրջան կատարած այցից թե՛ առաջ, թե՛ դրանից հետո ակնհայտ է մի իրողություն` գործող իշխանությունները խուճապի մեջ են:
2004
Փետրվարի 20, 2004
Դա ցույց է տալիս, որ իշխանությունները խուճապի մեջ են կապված հանրաքվեի անցկացման հետ:
Փետրվարի 24, 2004
Ռեժիմը խուճապի մեջ է:
Փետրվարի 26, 2004
Որեւէ խուճապ ընդդիմության շարքերում չկա: Հակառակը՝ այս ամենը միանշանակ վկայում է, որ խուճապն իշխանության շարքերում է:
Մարտի 2, 2004
Ակնհայտ է, որ իշխանական ճամբարում խուճապ է։ Իշխանությունը հոգեվարքի մեջ է։
5 Մարտի, 2004
Իշխանությունների խուճապի ապացույցները բազմաթիվ են. կառավարության այցերը դեպի մարզեր, ուսանողության ճնշումներին տեղի տալը, օպտիմալացման կասեցումը, ոռոգման ջրի սակագները նույնը թողնելը, եւ այլն:
Մարտի 30, 2004
Սա միայն մեկ բան է վկայում՝ վարչակարգը խուճապի մեջ է, իսկ սադրիչ գործողություններ կատարող ոստիկանները արատավորում են ոստիկանի պատիվը։
Հունիսի 29, 2004
Իսկ Քոչարյանի թիմը խուճապի մեջ է: Չէ՞ որ բոլոր տոմսերը վաճառված են, եւ Քոչարյանը լուրջ ծախսեր է արել` հանդիպման մրցավարի գրքի թարգմանության համար:
2005
Փետրվար 8, 2008
Արտաշատի դեպքերն իսկապես վկայում են իշխանական խուճապի մասին:
Մայիսի 24, 2005
Ինչեւէ, մարտին ԱԺ-ում երկօրյա լսումներից ստացած առաջին տպավորությունն այն էր, որ իշխանությունները խուճապի մեջ էին:
Հունիսի 1, 2005
Կոալիցիան պարզապես խուճապի մեջ է:
Սեպտեմբերի 17, 2005
Իշխանությունները պատրաստ չեն ազատ-արդար հանրաքվե անցկացնելու եւ խուճապի մեջ են:
Նոյեմբերի 30, 2005
Իշխանությունները արդեն խուճապի մեջ են:
Նոյեմբերի 22, 2005
Ընդդիմության միասնական որոշումը` բոյկոտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, կարգին խուճապի է մատնել իշխանություններին:
2006
Հուլիս 9, 2006
Այս ամենի մեջ ես խուճապի նշաններ եմ տեսնում, որովհետեւ եթե մենք՝ սովորական քաղաքացիներս, անորոշության մեջ ենք, դա հասկանալի է. Հայաստանում հրապարակային քաղաքականություն արդեն վաղուց չի վարվում:
Հուլիս 9, 2006
Ու քանի որ նրանց համար էլ է անհայտ, թե իրենց ուղեղում ինչ պլաններ ունեն Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, նրանք արդեն խուճապի մեջ են ընկնում եւ չեն կարողանում կողմնորոշվել:
Հուլիս 9, 2006
Տեսնում ենք, թե մանր, միջին ու բարձր պաշտոնյաներն ինչպիսի խուճապահար ջղաձգումներ են անում:
Հուլիս 9, 2006
Այս խուճապը զուտ ներիշխանական խուճապ է, ներիշխանական վերադասավորումներ են, եւ իշխանությունն՝ իր ծրագրերը կազմելիս, ընդդիմությանը՝ որպես գործոն, նկատի չի առնում:
Օգոստոս 11, 2006
Հայաստանում ներիշխանական խուճապ է, եւ դրա վկայությունը միայն ՀՀԿ «զորահավաքը» չէ:
Օգոստոս 11, 2006
Եվ այն խուճապը, որ առկա է, վկայում է, թե ոչ միայն հասկացել են, այլ նաեւ հասկացել են, որ ամեն ինչ կարող է տեղի ունենալ շատ ավելի շուտ, քան կարելի է պատկերացնել:
Սեպտեմբերի 8 2006
Շահեն Հովասափյանի սպանությունից հետո իշխանական շրջանակներում ակնհայտ խուճապ է սկսվել:
Դեկտեմբեր 12, 2006
«Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է եւ վճռականորեն դատապարտում է օրենքի անունից կատարվող ապօրինությունը, ինչը մոտեցող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ իր շրջանակներն ընդլայնելու միտումներ է դրսեւորում` վերահաստատելով խուճապի մեջ հայտնված իշխանակարգի հոգեվարքը:
2007
Օգոստոսի 24 2007
Որ իշխանությունների ներսում խուճապ է սկսվել` ակնհայտ է:
Սեպտեմբերի 26, 2007
Թեեւ վերջնական որոշումն առայժմ ընդունված չէ, իշխանություններն արդեն խուճապի մեջ են:
Սեպտեմբերի 28, 2007
Բա ուրիշ ի՞նչ անեն: Իշխանությունների խուճապն այնքան ակնհայտ է, որ ընդամենը երկու-երեք օրվա ընթացքում հիմարությունների մի տարվա պլանը կատարել են…
Սեպտեմբերի 28, 2007
Ընդ որում, ինչքան մեծ լինի իշխանությունների խուճապը, այնքան շատ կվճարեն Վազգեն Մանուկյանին:
Հոկտեմբեր 17, 2007
Նրա հավաստմամբ` իշխանությունն արդեն ակնհայտորեն խուճապի է մատնվել ՀՅԴ-ի հետ Լ. Տեր-Պետրոսյանի անակնկալ հանդիպումից եւ նրա` Լեռնային Ղարաբաղ այցից ու ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո:
Հոկտեմբեր 19, 2007
Որքան էլ իշխանությունները փորձեն թաքցնել իրենց շարքերում տիրող խուճապը, փաստն ակնհայտ է: Իշխանություններն իսկապես վախեցած են:
Հոկտեմբեր 19, 2007
Ընդ որում, այս քարոզչական հնարքն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն իսկապես խուճապի մեջ է:
Հոկտեմբեր 19, 2007
Այդ դեպքում ինչո՞ւ է խուճապի մատնվել իշխանական ողջ համակարգը:
Հոկտեմբերի 20 2007
Այսօր հենց իրենք են խուճապի մեջ ու նման բան անել չեն համարձակվի, որովհետեւ չգիտեն` կմարսե՞ն, թե ոչ:
Հոկտեմբերի 24, 2007
Սա նշանակում է, որ այս իշխանության դիրքերը շատ ավելի խախուտ են, քան կարելի է ենթադրել: Նա խուճապի մեջ է դեռ չկայացած հանրահավաքի ուրվականից եւ ամեն ինչ անում է մարդկանց վախեցնելու ու հանրահավաքին մասնակցելու մտքից հրաժարեցնելու համար:
Հոկտեմբեր 24, 2007
Հետո էլ ասում են՝ խուճապի մեջ չեն:
Հոկտեմբերի 27 2007
Այս հանրահավաքից հետո իշխանությունների խուճապն, անշուշտ, քառապատկվելու է, թեեւ մինչ հանրահավաքն էլ իշխանությունների շարքերում խուճապի պակաս չկար:
Հոկտեմբերի 30, 2007
Փոքրոգությունը հարիր չէ իշխանությանը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանի ելույթն ակնհայտ ու նկատելի խուճապ է առաջացրել քաղաքական դաշտի իշխանական թևում:
Նոյեմբեր 16, 2007
Եվ այնուամենայնիվ` ինչո՞ւ են իշխանություններն այսօրինակ խուճապի մեջ: Թվում է` ամեն ինչ ունեն. փող, ուժային լծակներ, ադմինիստրատիվ ռեսուրս եւ այլն: Բայց այդքանով հանդերձ բառացիորեն անասնական խուճապի մեջ են: Ինչո՞ւ:
Նոյեմբերի 24, 2007
Դատելով ամեն ինչից, նախընտրական խուճապն իշխանություններին ստիպել է գործողության մեջ դնել «պահեստային» սցենարը եւ «ընդդիմադիր դաշտում», ի հակակշիռ Լեւոն Տեր- Պետրոսյանի, երկրորդ բեւեռ ձեւավորել:
Նոյեմբերի 29, 2007
Իշխանության ներսում խուճապ է սկսվել: Իշխանությունները չեն պատասխանել Տեր-Պետրոսյանի և ոչ մի հարցադրմանը: Կպատասխանեն, թե չեն պատասխանի` իրավիճակն այնպիսին է, որ հաղթանակը կլինի Տեր-Պետրոսյանինը»:
Դեկտեմբեր 1, 2007
Դեռ վաղ է՝ վերջնական կանխատեսումներ անելու համար, բայց առաջին նախագահը շատ ինքնավստահ է գործում, եւ նկատելի է, որ որոշ խուճապ է առաջացրել հակառակ ճամբարում:
Դեկտեմբեր 24, 2007
Ավազակապետական ռեժիմը խուճապի է մատնված:
Դեկտեմբեր 25, 2007
Եթե այդ սոցհարցումները ճիշտ են, եւ ամեն ինչ այդքան հարթ է Ս. Սարգսյանի համար, ապա ինչո՞վ բացատրել այն խուճապը, որ իշխանությունը չի կարողանում թաքցնել:
Դեկտեմբեր 27, 2007
Ներկա վարչակարգը խուճապի է մատնված առաջին նախագահի քաղաքականություն վերադարձով եւ ավելի է ուժեղացրել բռնարարքներն ու հալածանքները:
2008
Հունվարի 11, 2008
Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը հրապարակային քաղաքականություն իշխանությունների ներսում հսկայական խուճապ առաջացրեց:
Փետրվարի 3, 2008
Երկրորդ կարեւոր մասը այն էր, որ ըստ Արթուրը Բաղդասարյանի ներկայիս իշխանությունը խուճապի մեջ է: Իսկ դրա կոնկրետ վկայությունը այն է, որ ուղիղ 21 բնակավայրներից ժողովրդին արգելել են մասնակցել այսօրվա հանրահավաքին:
Փետրվարի 8, 2008
Կանխատեսվող միավորումը խուճապի է մատնել իշխանություններին:
Փետրվարի 8, 2008
Շատ բարի. բայց այդ դեպքում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խուճապի մեջ ընկնում ու իր խորհրդարանական «պոտենցիալը» քշում դեպի ԱԺ ամբիոնը` «շահարկումների» դեմ բոցաշունչ ելույթներ ունենալու:
Փետրվար 13, 2008
Մեղրին հանձնելու` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մտադրությունները հաստատող փաստաթղթի հրապարակումը լրջագույն խուճապ է առաջացրել իշխանությունների շարքերում:
Փետրվարի 16, 2008
Ամբողջ քարոզարշավը ցույց տվեց, որ իշխանությունները խուճապի են մատնված:
Փետրվար 16, 2008
Ի դեպ, այսօրվա հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին պատմեց երկրում շրջող վերջին լուրերը, այն մասին որ իշխանությունները խուճապի մեջ են եւ շարունակելու են ապատեղեկատվություն եւ կեղծիքներ տարածել:
Փետրվարի 17, 2008
Ի տարբերություն մեր ժողովրդական շարժման հզորացման, մեր հանդարտեցման, զսպվածության, վարչախմբի ճամբարում լիակատար խուճապ է: Լիակատար խուճապ, որի արտահայտությունն է մեր հեռուստատեսության վերջին մեկ շաբաթվա.. էլի չեմ ուզում կոպիտ խոսք ասել:
Փետրվարի 17, 2008
Խուճապի ավելի նյութական արտահայտություններ էլ կան: Վարչախմբին հարած պաշտոնյաների եւ որոշ գործարարների ընտանիքներ արդեն հեռացել են Հայաստանից:
Փեստրվարի 27, 2008
Խուճապը նրանց մղում է ամենահիմար գործողությունների:
Մարտի 25, 2008
Բայց ինչի՞ց են այդքան սարսափում ռեժիմի հիմնասյուները: Հիմա, հասկանալով, որ մարդիկ իրենցից չեն վախենում, իրենք են խուճապի մեջ հայտնվել:
Ապրիլ 30, 2008
Իշխանություններն ինչ-որ անհասկանալի խուճապի մեջ են:
Հունիսի 3, 2008
Ավելին. որքան մոտենում է հունիսի 20-ը, այնքան ռեժիմի խուճապն ուժգնանում է:
Հուլիսի 29, 2008
Տեսեք` ընդամենը հարյուր-երկու հարյուր մարդ է հավաքվում Հյուսիսային պողոտայում, մարդիկ հանգիստ նստացույց են անում, եւ իշխանական ողջ ռեսուրսը ոչ միայն խուճապի մեջ է, այլեւ ունեցած-չունեցած ուժերը նետել է մարդկանց այդ փոքր խմբի դեմ:
Հոկտեմբերի 10, 2008
Տպավորությունս այն է, որ իշխանությունները խուճապի են մատնված: Դա են վկայում այն բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունենում այս օրերին:
Հոկտեմբեր 14, 2008
Խուճապն էլ կա, անհանգստությունն էլ, դա շատ լավ զգացվում է ե՛ւ իրենց պահվածքից, ե՛ւ իրենց ներքին կուլուարային գործողություններից։
Հոկտեմբեր 16, 2008
Իսկ հոկտեմբերի 17-ի հանրահավաքն այսպես թե այնպես վերջին ամիսների ամենահզորն է լինելու, եւ այս իմաստով ռեժիմի խուճապը միանգամայն «արդարացված է»։
Դեկտեմբեր 5, 2008
ՀՀ կառավարությունում արդեն խուճապային տրամադրություններ են նկատվում։ Խուճապը նկատելի է նույնիսկ կառավարության գործունեությունը նկարագրող պաշտոնական հաղորդագրություններից։
Դեկտեմբերի 6, 2008
Ըստ երեւույթին համաշխարհային ճգնաժամն իսկապես խուճապի է մատնել իշխանություններին, որովհետեւ իրավիճակը հասել է այն կետին, երբ այլեւս հնարավոր չէ թաքցնել իրողությունը։
Դեկտեմբեր 23, 2008
Եւ երբ այս համատեքստում ենք դիտարկում ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբի առաջարկից հետո Սերժ Սարգսյանի դիրքորոշման կոշտացումը, հասկանալի է դառնում, որ այդ կոշտացումը ընդամենը սերժական թիմի թուլության, խուճապի, անելանելիության վկայությունն է։
2009
Փետրվարի 5, 2009
Ցանկացած մարդու վախով են ընդունում, դա խոսում է այն մասին, որ իշխանությունները խուճապի մեջ են:
Փետրվար 26, 2009
Մարտի 1-ի համահանրապետական հանրահավաքի կանխատեսելի բազմամարդությունը վարչախմբին ոչ միայն խուճապի է մատնել, այլեւ բացահայտ հիստերիայի։
Մարտի, 6, 2009
Այսօր իշխանությունները խուճապի մեջ են, որն ունի իր հիմքերը։
Ապրիլի 12, 2009
Ապրիլի 8-ին եւ 9-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպերից հետո կարելի է եւս մեկ անգամ արձանագրել, որ իշխանության խուճապը վերածվում է հոգեվարքի:
Մայիսի 12, 2009
Իսկ դրա շանսերը շատ մեծ են։ Այնքան մեծ, որ իշխանություններն արդեն չեն էլ թաքցնում խուճապը։
Մայիսի 22 2009
Լավ, բայց ինչո՞ւ են իշխանություններն իրար խառնվել ու խուճապի մեջ ընկել…
Հունիսի 12, 2009
Ներկայացված եզրակացության փաստերը բավական ծանրակշիռ էին, և դա իշխանություններին խուճապի մատնեց:
Հուլիսի 8, 2009
Սրանց իշխանությունը վախի վրա է հիմնված, հետեւաբար` սրանք խուճապի մեջ են ընկնում, երբ համոզվում են, որ իրենց տարածած վախի մթնոլորտն արդյունք չի տալիս:
2010
Հունվարի 20, 2010
Հայ ազգային կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի կայացրած դատավճիռը դիտում է որպես վախի, ցայտնոտի ու խուճապի մեջ գտնվելու արտահայտություն։ (ՀԱԿ, Ազատություն)
Մարտի 1, 2010
Նույնիսկ իշխանությունում գտնվողներն են այսօր խուճապի մեջ, քանի որ զգում են, որ Սերժ Սարգսյանը այլեւս չի կարող ապահովել նրանց համար կերակրատաշտ:
Մարտի 11, 2010
Նիկոլի, ինչպեսև մյուս քաղբանտարկյալների նկատմամաբ շարունակվող այս քաղաքականությամբ իշխանություններն ապացուցում են իրենց խուճապի մեջ գտնվելու փաստը, փորձում ճորտացնել մեզ` Հայաստանի քաղաքացիներիս:
Ապրիլ 06, 2010
Հաջորդ ուշագրավ երեւույթը իշխանական ճամբարում նկատվող աննախադեպ խուճապն է եւ դրա հետեւանքով սկիզբ առած ներքին գզվռտոցն ու ինքնահոշոտման գործընթացը։
Մայիս 22, 2010
Մի խոսքով` ՀՀ իշխանություններն իսկապես խուճապի մատնվելու առիթ ունեն:
Հունիս 4, 2010
Երիտասարդ ակտիվիստների ձերբակալումը մատնում է վարչախմբի խուճապը:
Հուլիս 27, 2010
Վարչախմբի ակնհայտ ցայտնոտի եւ խուճապի նշանները վկայում են, որ նրա համար խնդիրը կենաց ու մահու է:
Հուլիս 27, 2010
Վարչախումբը` մահապարտի հոգեվիճակում, խուճապի ու ցայտնոտի մեջ, գնում է իր վերջին հուսահատ կռվին:
Սեպտեմբերի 30, 2010
Լուժկովյան իմպերիան կործանվեց: Ռեժիմը խուճապի մեջ է:
Հոկտեմբեր 1, 2010
Եթե մենք տեսնում ենք, որ ամբողջ իշխանական բուրգը ներսից փլուզվում է, եթե գործն արդեն հասնում է ռազբորկաների, միմյանցից բիզնեսներ խլելուն, իրենց տնտեսական կյանքը երկարացնելուն, վերցնում են փողը՝ երկրից երկիր թափառում, արդյունավետ, շահավետ տեղավորելու, իրենց եկամուտները փրկելու համար, դա արդեն նշանակում է, որ խուճապ կա իշխանության մեջ։
Նոյեմբերի 5, 2010
Իշխանությունների նկատմամբ մեծանում է Արցախի, միաժամանակ քաղբանտարկյալների հարցով ճնշումները, որոնք թուլացրել են գործող ռեժիմը և վերջինիս մատնել խուճապի: (Լևոն Զուրաբյան, ՀայՆյուզ)
Նոյեմբերի 5, 2010
Բոլոր այս գործոններն թուլացրել են ռեժիմը եւ նրան մատնել խուճապի:
Նոյեմբեր 5, 2010
Մեկ ամիս առաջ ռեժիմը շատ ավելի ուժեղ էր, և ընդամենը մեկ ամսվա մեջ Սերժ Սարգսյանի վարչախմբին հասցված հարվածների պատճառով նա հիմա գտնվում է ահավոր խուճապային վիճակում։ Բայց սա դեռ, ինչպես ասում են, ծաղիկներն են’ «цветочки», որովհետև առաջիկա շաբաթներին, ամիսներին շատ ավելի լուրջ գործընթացներ են սպասվում։
Նոյեմբեր 5, 2010
Բոլոր նախադրյալները դրա համար կան, որոնք կխորացնեն ռեժիմի խուճապը և կստեղծեն շատ բարենպաստ պայմաններ համաժողովրդական շարժման հաղթանակի համար:
Նոյեմբեր 09, 2010
Վարչախումբը վերջին շրջանում խուճապի ակնհայտ նշաններ է ցուցադրում:
Նոյեմբեր 09, 2010
Խուճապի պատճառն այն է եղել, որ իշխանությունները հրաշալի հասկանում են՝ ժողովրդի ատելությունը հասնում է ծայրահեղ նշագծի, իսկ միջազգային հանրության ճնշումն աճում է:
Նոյեմբեր 10, 2010
Ռեժիմը ակնհայտ խուճապի մեջ է, ինչի մասին է վկայում ոչ միայն 4 երիտասարդներին բերման ենթարկելը, այլեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջերս իրականացվող բռնությունները:
2011
Փետրվարի 24, 2011
Արաբական աշխարհում թեւածող սոցիալական բունտի ուրվականը խուճապի է մատնել Հայաստանի իշխանություններին:
Մարտի 5, 2011
Այն, որ իշխանություններն իսկապես խուճապի մեջ են եւ ժամ առ ժամ կորցնում են առողջ բանականությունը, երեւում է ոչ միայն ոստիկանության հիստերիկ պահվածքից։
Մարտի 3, 2011
Իշխանություններն այսօր խուճապի մեջ են, սակայն հնարավոր հեղափոխությունն ուշանում է, քանի որ իրական ընդդիմություն չկա:
Մարտի 12, 2011
Թերեւս բոլորը արդեն զգում են, որ իշխանությունը իրոք խուճապի մեջ է` խուճապ, որը երբեք այսպիսի խորությամբ չէր արտահայտվել:
Մարտի 12, 2011
Բա սա խուճապ չէ, ի՞նչ է:
Մարտի 14, 2011
Սերժ Սարգսյանի ելույթի մեջ խուճապի տարրեր կան, երեւում է, որ արդեն իրեն էլ են հասել այն ազդակները, թե ինչպիսի աղետալի վիճակ է տնտեսության մեջ, ինքն էլ է հասկանում, որ երկիրը սոցիալական պայթյունի շեմին է, որպես այդ ամենի հետեւանք կա վախ առաջիկա կայանալիք հանրահավաքից:
Մարտի 14, 2011
Կատարվածն այլ բան չէ, քան ոստիկանական գործողություն, որը նպատակ ունի նվազեցնել հանրահավաքի մասնակիցների սպասվող մեծ թիվը, ինչի մասին շատ լավ տեղյակ է և ինչից խուճապի ու մղձավանջի է մատնված վարչախումբը։
Մարտ 26, 2011
Եթե զինվորական տերմինալոգիայով ներկայացնեմ, մենք գրավել էինք հակառակորդի` վարչախմբի միջնաբերդը եւ իշխանության մեջ դա խուճապ է առաջացրել:
Իմ կարծիքով, իշխանությունը ցայտնոտի, խուճապի մեջ է:
Ապրիլ 9, 2011
Կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքները բարոյալքում, հուսահատություն եւ խուճապ են առաջացնում վարչախմբի մեջ:
Ապրիլի 13, 2011
Հայաստանի իշխանությունները խուճապի մեջ են ընդդիմության բազմահազարանոց ցույցերի պատճառով:
Մայիսի 7, 2011
Այս ամենը փոքրիկ խուճապ առաջացրեց իշխանական վերնախավում, եւ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը նորից խոսեց:
Օգոստոսի 1, 2011
Սերժ Սարգսյանի շրջապատը` տեղական նշանակության «գաղափարախոսներից» սկսած, եվրոմկրտություն ստացած բանակցողներով վերջացրած, անշուշտ, խուճապի մեջ է եւ արդեն «արեւի տակ տեղ» է փնտրում։
Մարտի 11, 2011
ՀՀ-ում սկսված պաշտոնանկությունների շարքը խորտակվող նավում տեղի ունեցող խուճապ է։
Նոյեմբերի 4, 2011
Բաղրամյան 26-ում խուճապ էր ընկել:
Օգտագործվել են հետևյալ լրագրողների, քաղաքագետների, քաղաքական կամ հասարակական գործիչների արտահայտությունները`
Հրայր Ավետիսյան, Լիլիթ Հովհաննիսյան, Մանուկ Գասպարյան, Եվա Ադամյան, Սուրեն Աբրահամյան, Ստեփան Դեմիրճյան, Վարդան Պողոսյան, Վիկտոր Դալլաքյան, Ջեյմս Հակոբյան, Կարապետ Ռուբինյան, Գրիգոր Ոսկանյան, Արարատ Զուրաբյան, Մարկ Նշանյան (լրագրող), Անդրանիկ Միքայելյան, Աննա Իսրայելյան, Ստեփան Սաֆարյան, Արմեն Աղայան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վահան Բահարյան, Արթուր Բաղդասարյան, Վահագն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյան, Սամվել Գրիգորյան, Աշոտ Զաքարյան, Հայկ Գևորգյան, Զարուհի Փոստանջյան, Սեդա Սաֆարյան, Աշոտ Սարգսյան, Գոհար Վեզիրյան, Զոյա Թադևոսյան, Արիս Վաղարշակյան, Մարինե Պետրոսյան, Երվանդ Բոզոյան, Գագիկ Ջհանգիրյան, Արամ Ավետյան, Գևորգ Միքայելյան
Օգտագործվել են հետևյալ լրատվամիջոցներում հայտնված արտահայտությունները`
«Չորրորդ իշխանություն/ինքնիշխանություն», «Հայկական ժամանակ», «Օրրան», «Առավոտ», ArmeniaNow.com, «Ազատություն» ռադիոկայան, «Ա1+», «Լրագիր», «Ժամանակ», «168 ժամ», «Ժամանակ Երևան», IWPR (Institute of War & Peace Reporting), «Հետք», «Ազգ», Payqar.net, News.am, 7or.am, HayNews.am, «Ժողովուրդ», «Գալա» Հեռուստաընկերություն, MediaLab.am, PanArmenian.net, Zham.am








հավես էր