ՖԱՆՏԱԶԻԱ
I
Մի անծանոթ աղջկանից ստացած իմեյլի վերնագիրն էր
Բացեցի նամակը
Ոչ մի հաղորդագրություն
Տարօրինակ է
Հաջոդ օրը երեկոյան ստացա հերթական նամակը
Սա էլ վերնագրված էր
love
Բացեցի
Բայց նամակն էլի դատարկ էր
Երրորդ օրը
Նամականիս չբացած
Արդեն կռահում էի հաջորդ նամակի վերնագիրը
Անգամ իմեյլիս գաղտնաբառը լրացնելիս սխալմամբ գրեցի
you
Նամականիս վերջապես բացեցի
Ամբողջ օրվա ընթացքում մի հարյուր անգամ բացեցի
Բայց անծանոթ աղջկանից ոչ մի նամակ չկար
Գնացի քնելու
երազումս էլ չտեսա
Հաջորդ օրը երեկոյան նոր բացեցի
Մի հատ ուղարկել էր
Բայց առանց վերնագրի
[none]
Նամակը բացեցի
Վերջապես հաղորդագրություն
but you
Չորս օր շարունակ անծանոթ աղջիկը
Փորձում էր ինձ հասկացնել հետևյալը
I love none but you |