Գուզել

Քո անունը
«Ցանկանալ» է նշանակում
Իմ հայերենով

Եվ «գեղեցիկ»
Քո թաթարերենով

Խառնեցինք մեր լեզուները
Ֆրանսիական համբույրով

Ու հիմա լեզուս չի պտտվում
Որ ասեմ
Մնաս բարով
Որևէ լեզվով

 

 

Դեկտեմբերի 24, 2006
Գուզելին
Կարեն Ղարսլյան
Լեյք Վյու Թերըս, Քալիֆորնիա

: դեպի պոեզիա 9