HOUSE SWEET HOUSE

Մի կանգնի
Գնա
Մի կանգնի
Գնա
Չէ չէ
Մի կանգնի
Մի կանգնի
Գնա
Չկանգնես
Գնա
Գնա
Չտշես գարեջրի դատարկ բանկեն
Մեկ էլ տեսար հեծանիվիս ակի տակ ընկավ
Ու ես շուռ եկա
Բայց մի կանգնի
Գնա
Մի կանգնի
Չսպասես
Գնա
Տշի գարեջրի դատարկ բանկեն
Մեկ էլ տեսար հեծանիվիս ակի տակ ընկավ
Ու ես շուռ եկա
Բանի տեղ չդնես
Գնա
Մի կանգնի
Գնա
Մազերդ մի դզի
Գնա
Քրոմատիկ գամմա
Գնա
Տարբեր տեղեր միաժամանակ
Գնա
Չկանգնես
Գնա
Գնա
Քշի
Արագ
Քշի
Մի կանգնի
Արագությունը մի փոխի
Քշի
Մի սպասի
Գնա
Արագ
Քշի
Արագ
Պատուհանները բացի
Քշի
Արագ
Պատուհաններն էլի բացի
Արագ
Պատուհանները բաց պահի
Քշի
Արագացրու
Արագացրու
Արագացրու
Քշի
Երաժշտությունից արագ
Արագ
Ճղի օդը
Ճանապարհները մենակ հեռվից են նեղ թվում
Քշի
Արագ
Ճանապարհները մենակ հեռվից են նեղ թվում
Տար քեզ
Տար քեզ ինքդ
Ճանապարհները մենակ հեռվից են նեղ թվում
Քշի
Տարբեր ուղղություններով միաժամանակ
Տարբեր ուղղություններով միաժամանակ
Արագ
Արագ
Տարբեր ուղղություններով միաժամանակ
Արագացրու
Որ ամեն ինչ գիծ դառնա
Քշի
Արագացրու
Որ ամեն ինչ գիծ դառնա
Արագ
Արագ
Գծերից լավ բան չկա
Արագ
Քշի
Գծերից էլ արագ
Արագ
Քշի
Որ ամեն ինչ
Արագ
Որ ամեն ինչ
Գծեր
Արագ
Գծեր
Որ ամեն ինչ
Գծեր
Գծերն ուղղություն չունեն
Ամեն ինչ գիծ դառավ
Գծեր
Գծերն ուղղություն չունեն
Ուրիշ ձև քշի
Քշի բայց ուրիշ ձև
Ինչ են ասո՞ւմ
Քշի
Արագ
Ուր ուզես
Գծերն ուղղություն չունեն
Մատներդ տեսել ե՞ս
Տեսել ե՞ս մատներդ
Գիտե՞ս ուր ես հասել
Ձեռնափերիդ մեջ նայի
Կանգնել չկա
Արագ
Ձեռնափերիդ գծերով ես քշում
Ավելի շատ մատ կա
Քան մարդ կա
Մատներդ տար երակներիդ
Չկանգնես
Մատ
Մատներդ
Տար
Հեռու
Հեռու դեպի երակներդ
Մատներդ
Երակներիդ դելտայի ուղղությամբ
Գծերն ուղղություն չունեն
Գծեր
Կտեսնես
Գծեր
Մատներդ
Դիր
Պուլսիդ
Դիր
Ու զգա
Զգա
Չափից շատ զգալ չկա
Ոչ էլ չափ կա
Դիր
Մատներդ
Զգա
Ու դու կիմանաս
Որ կա մի սիրտ որ քո համար է բաբախում
Դու շարժվում ես
Դու պուլսիդ երաժշտության էքվալայզերն ես
Դու
Դու շարժվում ես
Նա շարժվում է
Ես շարժվում եմ
Մենք շարժվում ենք
Դու
Նա
Ես
Մենք
Գծեր ենք
Պարենք մեր պուլսերի երաժշտության տակ
Պարենք
Պարենք մեր պուլսերի երաժշտության տակ
Պարենք մեր պուլսերի երաժշտության տակ
Պարենք մեր պուլսերի երաժշտության տակ
Մեր պուլսի բաբախյունը տոնենք
Դու գիծ ես
Նա գիծ է
Ես գիժ եմ
Բոլորը գծեր են
Կայֆ ա չէ՞
Գժեր
Կանգնել չկա
Սկիզբ չունի
Գիծը
Վերջ չունի
Քշի
Արագ
Կանգնել չկա
Ոչ մեկ չի խանգարում
Ոչ մեկ ոչ մեկի չի խանգարում
Սիրենք
Գոնե մի պահ
Քանի դեռ ոչ մեկ ոչ մեկի չի խանգարում
Ակնթարթները բաց չթողենք
Ե՞րբ ես վերջին անգամ եղել տանը
Ե՞րբ ես առաջին ագամ եղել տանը
Ե՞րբ
Ո՞նց ես տարբերում տունը քեզնից
Ո՞նց ես տարբերում տունը ինձնից
Մինչև ե՞րբ պիտի իմ ազատությունը վերջանա այնտեղ
Որտեղ սկսվում է քոնը
Որտե՞ղ
Քշի
Արագ
Կետերը ձուլվեն
Գիծ դառնան
Ո՞ւր
Քշի
Արագ
Բոլոր ուղղություններով միաժամանակ
Գնա
Ամեն ինչ պարզ է
Ուղղակի մի փորձի բացատրել
Ու ամեն ինչ պարզ կդառնա
Հեշտ
Ու պարզ
Պարզապես մի բացատրի
Բացատրությունները պարապ ժամանակվա խաղալիքներ են
Մենք բարդացնում ենք ամեն ինչ
Որ մեր լուծումները մեզ պատիվ բերեն
Մի բացատրի
Ու պարզ կլինի
Պարզից պարզ
Ինչպես գարնանային առաջին անձրևի տակ
Հորանջող սիրուն աղջիկը
Կարմրի տակով
Անցնող կանաչ մեքենան
Մենք բաժանվողը չենք
Բոլոր գծերը վաղ թե ուշ հատվում են

 

 

 

Ապրիլի 27-29, 2005
Կարեն Ղարսլյան
Լոս Անջելես, Քալիֆորնիա

: դեպի պոեզիա 9