ՓԱԽԱԾ ԵՄ
Աղջկաս աչքերը կիսափակ են
Մազերը գզգզված
Նեգրի երկար մատներ
Կաթնագույն ազդրերին
Կատվային ալարկոտություն
Մեծ արևոտ սենյակ
Մատներիս սև ստվերները
Փռվել են աղջկաս ազդրերին
Ես ու կյանքս էլ
Փափուկ թախտին
Մատներիս հստակ ուրվագծված ստվերներով
Դանդաղ
Շոյում եմ նրա բդերը
Մի մատիս ստվերը
Սահեցնում եմ կոնքից մինչև ծունկը
Դանդաղ հետ եմ բերում
Մի մատ էլ եմ ավելացնում
Ստվերներն սուզվում են դեպի բդերի ներսի մասերը
Փափուկ ու նուրբ
Սիրածս մասերն են
Մի մատի ստվեր էլ եմ ավելացնում
Անշտապ շոյում եմ
Հինգ մատներիս երկար ստվերներով
Սիրածս մի բան զգաց
Տեսնում եմ թե ինչպես են ոտքերը փշաքաղվում
Կիսաբաց կոպերի միջով աչքերը հետևում են
Մատներիս մեկի ստվերին
Որը տրորում է իր հետզհետե թրջվող արանքը
Ոտքերը սկսեց իրար քսել
Ու ծունկը մի փոքր բարձրացրեց
Ձեռքս հետ տարա
Մատներիս ստվերներն կատարելապես ճկվում են
Կաթնագույն ազդրերի գոգավորություններին համապատասխան
Կրքերի բորբոքումից
Գլուխը բարձրացրեց
Որ կուլ տա մատներս
Բայց ես ձեռքս փախցրի
Մատներիս ստվերները
Սողացին վեր դեպի շուրթերը
Լիզում է ստվերները
Խոզի պես լափում մատներիս սև շողքերը
Եվ ինչպես արևը հորիզոնի հետևը
Ներքին կոպի հետևն են կայֆից սուզվում աչքերը
Հանկարծ վեր թռավ որ մատներս կծի
Թռա թախտի վրայից
Ու փախա
|