ՊՈԵԶԻԱ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Ես բանաստեղծություն եմ ուզում գրել
Ես ուզում եմ բանաստեղծություն գրել
Հենց հիմա
Շատ եմ ուզում
Շատ

Էնքան շատ եմ ուզում բանաստեղծություն գրել
Որ բանաստեղծություն գրել ուզենալուց բացի
Ոչ մի բան չեմ ուզում
ՈՉ ՄԻ ԲԱՆ
Անգամ բանաստեղծություն գրել չեմ ուզում
Էսքան տարի ինչ բանաստեղծություն ասես որ չեմ գրել
Բայց ոչ մեկի ժամանակ էսքան չեմ ուզեցել բանաստեղծություն գրել
Ինչքան հենց հիմա
2005 թվականի դեկտեմբերի 13-ին
Ժամը 16:14:15
Եվ հենց այստեղ
Կալիֆորնիայի
Լոս Անջելես քաղաքի
Դաունթաունում

Էնքան
Էնքան եմ ուզում բանաստեղծություն գրել
Ուզում եմ ուզում եմ ուզում եմ
Էնքան ուժեղ եմ ուզում բանաստեղծություն գրել
Որ բանաստեղծություն գրելու անչափ ցանկությունիցս բացի
Խելքս բան չի կտրում

Դրա համար էլ մենակ գրում եմ
Թե ինչքան եմ
Անբավարարելիորեն
Անծայրածիր
Անսանձելիորեն
Անդադար
Մեռնելու չափ
Գազանաբար
Հիվանդագին
Խելակորույս
Հավերժաբար
Պարզապես
Ուզում բանաստեղծություն լինել

 

 

 

© Կարեն Ղարսլյան, դեկտեմբերի 13, 2005, 16:14:15, Լոս Անջելես
 English