Սեր ամեն հայացքից

Բոլոր մարդիկ բացի Պոետներից
Աննորմալ են

Մարդկության գերակշիռ մեծամասնությունն աննորմալ է
Հետևաբար նորմալ է այդ աննորմալությունը

Իսկ երբ ես ըմբոստանում եմ այդ համատարած աննորմալության դե՜մ
Ինձ համարում են աննորմալ

Բոլոր Պոետները
Աննորմալ են

Հրաշք կա
Չի կարող չլինել
Եվ դրանում ես համոզված եմ նույնքան
Ինչքան նրանում որ

Եթե քիթդ մի քիչ ավելի ծուռ լիներ
Աշխարհի պատկերն այլ կլիներ
Դու տոն ես

Առաջին Պոեզիան
Ես գրել եմ քայլերովս
Երբ իմ առաջին ուսանողական գիժ սիրահարության ժամանակ
Չափչփում էի քաղաքի փողոցներն ու նրբանցքները
Քայլերիս հետագծերով գրելով իմ սիրելի աղջկա երկար անունը
Թաղամասեր էի կտրում մտապահելով հսկայական տառերի հերթականությունը
Է Վ Ե Լ Ի Ն Ա

Մի քանի շաբաթվա ընթացքում հասցրել էի գրոտել
Հսկայական մեգապոլիսի հատակագիծը
Այնպիսի ձեռագրով
Ավելի շուտ ոտագրով
Որն ինձ կհասցեագրեր ուղիղ հոգեբուժարան
Աննախադեպ դիագնոզով – Լ Ի Ն Ա

Ես երազում էի ղդիկ տալ նրա ամբողջ ջանը
Ես երազում էի բռնաբարել նրա մարմնի բոլոր ծակոտիները
Ես երազում էի կանգնել նրան դեմ դիմաց
Ու քարկապել նրա երկար մազերն իմ երկար մազերին
Մազաչափ արանքներից ներս ընկնող արևի ճառագայթների տակ վայելել լռությունը
Ես երազում էի ցույց տալ նրան աշխարհն իմ աչքերում
Ես երազում էի գոնե մեկ անգամ տեսնել նրան ուշ գիշերով
Ու լուսնի փուլերի փոխարեն տեսնում էի
Երկնքում թռչող նրա կտրած եղունգների բեկորները
Ես երազում էի մազերս սանրել նրա մատներով
Նրա ներկոտ ձեռնահետքերով ներկել ավտոս
Ես երազում էի պոկռտել նրա երկար մազերն ու
Տեղադրել էլեկտրական կիթառիս վրա
Ես երազզում էի լինել նրա սիրած եռաչափ երկրաչափական մարմինը
Ես երազում էի ատամներովս դակել նրա ծիծիկն
Ու փիրսինգի պես հևալով քաշ գալ նրա ծծերից կախված մետաղի ջարդոնների հետ
Ես երազում էի լինել նրա տանը
Ես երազում էի տեսնել նրան յուրաքանչյուր բացածս դռան հետևում
Ես երազում էի տրուսիկի փոխարեն հագնել նրա հեշտոցը
Ես երազում էի լինել նրա password-ները
Ես երազում էի աշխարհին նայել նրա բլթակների ծակերի միջով
Ես երազում էի դառնալ նրա կյանքի հասանելի բայց անմար երազանքը
Ես երազում էի ծծցնել նրան կայծակնային արագությամբ մեքենավարելիս
Ես երազում էի խաչվել նրա մարմնին
Ու ա՜յդ կերպ հավետ միախառնել մեր արյունները
Ես երազում էի հետևել
Թե ինչպես է նա իր երկար թարթիչներով խոզանակում ատամներս
Ու դառնում էի Պոետ

Գեղեցիկ Աղջիկ
Ան քեզ Գեղեցիկ Տղամարդ Գեղեցկություն Արարող
Թե՞ գեղեցկարար իմ գործունեությունը
Վկայում է հենց քո ամենագեղեցկության անբավարարության մասին

Նա սիրում էր ուրիշի
2 x 2
Շաբլոն պատմություն

Քեզ լքեցին բոլորը` քեզնից բացի:

Ինչքա՜ն էի սիրում նրա մարմնաշարժումների հիերոգլիֆները

Խելքը գնում էր լուսնի համար
19 էլ չկար
Շատ մի սենտիմենտալ երազկոտ տիպ էլ չէր
Բայց գիշերները սիրում էր երկա՜ր նայել լուսնին
Ու ես մտքիս դրել էի դառնալ տիեզերագնաց
Որ գոնե լուսնի վրա մի լավ կշտանամ «ինձ» ուղղված նրա հայացքից
Բայց ինձ վիճակված էր բավարարվել
Քար տրաքի օդային ուղևորի կարգավիճակով
Ու լուսնի փոխարեն

Ես թռա Ամերիկա
Կոլումբոսի օդային հետքերով
Նյու Յորքից տաքսիով սլանալով Նյու Ջերսի
Թռա Ջորջիա նահանգ
Կյանքում առաջին անգամ փող աշխատելու
Տքնաջան աշխատանք
Անքուն գիշերներ Դեպրեսիաներ
Քունքիս հրացան
Քիմքիս թեքիլա
Գերհոգնածություն
Արտաժամյա ծանր աշխատանքներ
Թունդ պլան
Ոռներիցս ծուխ
Գործատուս յուրաքանչյուր դոլարն ինձ տալիս էր նույն դժվարությամբ
Ինչ պրոստատիտով հիվանդ անդամագլուխը շեռի մեկ կաթիլ
Մերը քունած կապիտալիստներ
Մի քանի ամիս հետո տղեքով ավտո վարձեցինք
Լիքը գարեջուր առանք
Կոխինք Տոյոտայի տուտուզն ու
պոկվեցինք Ատլանտյան օվկիանոս
Ծովի մակարդակը մեր կոփված մարմիններով բարձրացնելու
Լողափնյա կայֆեր
Լողափնյա վոլեյբոլներ խաղալ չիմացող գեղեցկուհիների հետ
Լողափնյա գույնզգույն բիկինիներն աչքներիս արևային ակնոցների տեղ դրած
Իրենց բիկինիները ման եկող ճվճվացող աղջիկների հետևներից ընկած
Լողափնյա կրակոտ քամակներից
Ոռայրուկ ընդունող ամառային արև

Ավազահատիկներով պատված
Սավաննա քաղաքը լվացող օվկիանոսից թաց-թաց
Ծանոթ-անծանոթ աղջկեքով տղեքով
Մակընթացությամբ քցվեցինք գիշերային ակումբներ
Վրաներիցս թափ էինք տալիս ջրի կաթիլները
Մեր տոքսիկ կայֆի բացականչական նշանները
Շարժվում էինք աղավաղելով դա Վինչիի
ՙՄարդկային մարմնի համաչափությունների դիագրամը՚
Ղժժացինք պարեցինք խմեցինք տժժացինք կոխվեցինք բայց
Ես համբուրվում էի այն գիտակցությամբ որ թքում եմ այդ բերանների մեջ
Mad
Poseidon
ակումբում

Ես մի կերպ ծլկեցի խելացնոր drum&bass-ի ռիթմերի ու պարերի գժանոցից
Ես լավ հարբել էի ու գիշերվա ժամը երեքին
Լուռ ու մենակ կանգնած էի մի քանի կիլոմետրանոց
Իմ պես ճոճվող կախովի կամրջի վրա
Ու պատկերացնում թե ոնց եմ կարոտից խելագարված Լինայի պատվերով
amazon.com-ի հոգատարությամբ նավով փոխադրվում նրա ծոցը…
ՀԵՏԻՈՏՆԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Քամուն հակառակ քայլերս տանում էին լուսարձակ քաղաքից հեռու դեպի մթություն
Ես գիտեի որ կամրջի մյուս կողմում Հարավային Կարոլինան է
Ես զգում էի ինչպես էր Լինան մյուս կիսագնդում տեղաշարժվում
Երկրագնդի վրայով որ մի կրկեսային գնդակ է
Ու պտտվում է նրա քայլերից
Նրա անհոգ քայլերի հակառակ ուղղությամբ
Որոշել էի Կարոլինայի մոտակա մութ ափում մենակով լողալ
Հատուկենտ հսկայական բեռնատարներ էին մեծ արագությամբ անցնում
Մթությունն առջևում իրոք վախենալու էր
Ու խորհրդավորություն կար այդ անտեսանելիության մեջ
Խմածությունս մնաց հետևում
Այսպես ոտքով գնում էի իմ հարազատ քաղաքի մի ծայրից մյուսը
Դեպի Love Street
Որտեղ բնակվում էր իմ սիրունիկ աղջիկը
Նրա տան պատերն ականջներիս սեղմած
Աշխարհին խուլ փնտրում էի նրա ձայնը կենցաղային շըրըփ-թըրըփը
Գոնե հազը գոնե բխկոցը գոնե զկռտոցը գոնե աղիքային քամիները
Քայլում էի մենակ գիշերվա հազարին աշխարհի մյուս ծայրում մի ճոճվող կամրջով
Սիրտս հզոր jabերով վաղուց նոկաուտի էր ենթարկել սառը դատողությունս
Նայեք նրա աչքերի մեջ
Հետո գնում էի ընկերներիցս մեկին դիվադադար անելու
Դուռը ջարդում էնքան մինչև բացեր
Դուրս քաշում քնաթաթախին
Ու ձմեռվա սառնամանիքին ոգևորված պատմում հոգեվիճակիս մասին
Բերանիցս դուրս եկող գոլորշու մեջ տեղադրելով ցնորված մտքեր
Հեռվից դառը տեսարանը զվարճալի մի կոմիքսի էր նման
Ճայ անցավ կամրջի տակով
Կողս դեմ տված քայլում էի դեպի Endless Night
Հասնելու Հարավային Կարոլինա
Իմ անկուշտ սիրո Մեքքան
Որ կրում է բաղձալի անունը
Կ Ա Ր Ո Լ Ի Ն Ա
Իմ առաջին սիրո Պոեմի վերնագիրը
Բաղկացած իմ ու նրա անունների վանկերից

Ու ոտք դրեցի Կարոլինայի հողը թե չէ
Պատահեց անսպասելին
Կարոլինայում
Ես տեսա աղավաղված պատկերներ իմ «Կարոլինա» պոեմից.
«Կաբրիոլետում նա է ու նա. ճանապարհում է նրանց քնկոտ օձը
…դեպի Գրողի ծոցը»
Աչքերիս առաջ մի տեսարան էր բացվել.
Welcome to South Carolina! գրվածքով մեծ ցուցանակի դիմացի մայթին
Վրաերթ արված հաստ ու երկար օձ
Երկարության կեսը սեփական արյան չորացած հունն էր
Քիչ հեռու
Մի քանի տարվա հնության փոշիով պատված կաբրիոլետ իջած ակերով

Երկար նայում էի
Սառը քրտնքի միջով
Մոլի աթեիստի դեֆոկուսացած տեսադաշտում
Ուրվագծվում էր ԱՍՏՎԱԾ
Ու դառնում էի պոետ

Հետդարձի ճանապարհի մի մասն անցա հետևանց
Տեսարանը փոքրանում էր վառվող թղթի պես
Իր ստվերի հետ ծանոթացող փոքրիկ փիսիկի պես
Ես վերստին ծանոթանում էի ինքս ինձ հետ

Ինձ մինչ այդ թվում էր թե ինձ համար
Պոեզիան ոչ այլ ինչ է քան սերս արտահայտելու մի միջոց
Բայց հիմա արդեն պարզ գիտակցում էի որ
Ինձ համար
Սերը ոչ այլ ինչ է քան
Պոեզիա արտահայտելու հազարավոր միջոցներից մեկը
Ու դառնում պոետ
Որը ձայնն աշխարհը գցած հայտարարում է

Մարդու մեջ գնահատելի է մենակ Պոեզիան
Մնացած որակները փուչ բաներ են

Սիրահարությունը մարդասիրության մայրն է

Ես սիրում եմ քեզ

Արևելքն ու արևմուտքը շարունակ վոլեյբոլ էին խաղում
Արևով մի քանի տասնյակ նետում հասցրին փոխանակել
Մինչ հոգնած ջարդված կհասնեի Ամերիկայից տուն

Ինչպես օձի խայթոցից դեղ
Նրա անտարբերությունից Պոեզիա քամելու

 

 

© Կարեն Ղարսլյան, դեկտեմբերի 1, 2003-մարտի 21, 2004, Լոս Անջելես
 English

 Russian