ՏԻԵԶԵՐՔՆ ԻՄ ԲԵՐԱՆՈՒՄ Է
Առաջին կուրսի ուսանողուհի
նրան աշխարհն առանց ջանքերի է զարմացնում
լիքը կնճիռներ ունի
մանր-մունր հիերոգլիֆիկներ
թմբլիկ պռոշների մակերեսին
Երկու շուրթերը մեջտեղներից երկու մատով իրար եմ սեղմում
Ու բաց թողնում այդ անվերջության նշանն իմ բերանի տիեզերքում
|
Մարտի 21, 2004
Կարեն Ղարսլյան
Երևան |