Տիեզերք


Մինչ առնանդամս տարեց տարի բոյ էր քաշում

Իսկ գիրս ճեղքում դպրոցական հանձնարարությունների սահմանները

Ներթափանցման եղանակների հանրագումարը նեղացրի երկուսի

Մտավոր և մտնավոր

Ներթափանցման այդ երկու հույժ տարբեր եղանակների գործիքներն են

Գրիչն ու գրգռիչը համապատասխանաբար


Ներթափանցման այս մոլությունս

Տան կարոտի ախտանիշ է

Ինչից տառապում եմ ի ծնե

Համենայնդեպս ըստ անվանի հոգեվերլուծաբանների


Ինչ վերաբերում է գրչաներթափանցմանը

Իմ ստեղծագործությունների Ձեր ընթերցումը

Իրականում իմ մտավոր թափանցումն է Ձեր մեջ

Իսկ անընդհատ մի տողի վերջից մյուս տողի սկիզբն անցնելիս

Դուք գործի եք դնում հրոցը

Եվ ամեն անգամ

Ձեր ընթերցումն ավարտելիս

Կարող եք միայն պատկերացնել

Թե

Ինչպես

Եմ

Թա

Վալ

Վում

Մտավոր

Օրգազմի

Մեջ


Իսկ ինչ վերաբերում է ֆալիկ ներթափանցմանը


Ես հավեսով խառնում եմ թեյս ու աչքերով հետևում

Պուցդ դեպի ինքն իրեն ուղղված սլաք է

Պուցդ ասես եգիպտական բուրգ լինի գլխնիվայր շրջված

Պուցդ ասես փռչոտ ոսկե ձկնիկի գլուխ լինի

Պուցդ ասես վերելակ լինի


Գոլորշուց հոտ եմ քաշում փակ աչքերով որ կարոտեմ

Մաշված բազկաթոռիս փռված մարմինդ

Պուցդ ասես Volkswagen-ի նշանը լինի

Թեև եռանկյունաձև է պուցդ

Քառակուսին է իմ կրքի


Մտորում եմ

Պուցդ կարծես գահ լինի առանց արքայի

Պուցդ ասես ամպերի հետևում թաքնված արև լինի

Պուցդ ասես մարիխուանայի համար պարարտ հող լինի

Պուցդ ասես փոշեկուլ լինի

Որ կուլ է տալիս աշխարհներ պարփակած ավազահատիկները

Պուցդ ասես անթրաշ թևատակ լինի

Պուցդ ասես ոչխարի շրթունք լինի խոտի տերևներն արածելիս

Պուցդ ասես սափրած գառնուկ լինի

Պուցդ ասես չեշիրյան կատվի ժպիտը լինի

Որ սփոփվում է անդամահատվելու անհնարինությամբ


Մի կում եմ անում

Պուցդ ասես շուրթերիդ արանքում ապաստանած լեզվիս եզրը լինի

Պուցդ ասես ազդրերիդ արանքում քնի անցած մի թիթեռ լինի

Խոսքիս թավ ձայնային ալիքներից

Թրթռում են նրա թևերը բարձրախոսների պես

Ինձ տարավ նրբին թնդյունն ու դրնդյունը

Քեզ տարավ գունավոր թեևերի հազիվ հպումը

Պուցդ ասես ծիրան լինի խոր ակոսով

Պուցդ ասես մատներիս միջև ընկած տարածությունը լինի

Որին մատների արանքով նայել չի լինի

Պուցդ այն տաշած քարն է որ գետնին ընկած չի մնա


Գլուխս խոնարհած սիգարետ եմ փաթաթում

Ու արդեն կարոտում եմ հյուծիչ կենակցումից հետո քնի անցածիդ պատկերը

Պուցդ լուռ ու տևական ծափահարություն է

Պուցդ բերմուդյան եռանկյունու պես մի բան է

Պուցդ ասես Հռոմը լինի

Ուր ժամանակին տանում էին բոլոր ճանապարհները

Պուցդ ասես զրո լինի

Որտեղից հավետ սկիզբ են առնում բոլոր թվերը

Պուցդ ասես քվեատուփ լինի

Որը չեմ լցոնում հօգուտ սեփական թեկնածության

Բայց ամեն անգամ վերընտրվում եմ

Տնքոցների բացարձակ մեծամասնությամբ


Մի մուխ քաշեցի

Ծուխն ու գոլորշին միաձուլվեցին

Ինչպես մեր մարմինները կես ժամ առաջ

Պուցդ առնանդամիս սիրած լոգարանն է

Արքիմեդն Է՛վրիկա ճչացել է

Հավանաբար քոնի պես հյութալի

Քոնի պես հեշտածուփ մի պցի մեջ ընկղմվելիս

Պուցդ ասես թշիդ փոսիկը լինի

Ժպտալիս

Երբ նայում եմ պորտիդ պուճուրիկ կետին

Պուցդ վերածվում է իսպանական բացականչական նշանի

Որ դրվում է հրամայական նախադասությունից առաջ

Պուցդ հոծ գիծն է երկզոլ

Որի հատումն անօրինական է

Քանի ոստիկանները հետևում են ուշի ուշով


Ինձ մի քթանցք էլ կավելացնեի

Ուրցով թեյի բուրմունքը վայելելու համար

Եվս մի թոք թութունը վայելելու համար

Ու էլի մի աչք գեղեցկությամբդ հիանալու համար

Պուցդ օազիս է այս մեռյալ երկրում

Պուցդ ասես այլմոլորակայինների գոյացրած կրատեր լինի

Պուցդ ասես մեծ վախից կոլոլված ճստլիկ ոզնի լինի

Պուցդ ասես Հիտլերի բեղը լինի

Պուցդ ասես համբուրգեր լինի

Հացափերի արանքը ճխտված մսի զույգ սալիկներով

Պուցդ ասես ճագարի բույն լինի

Ահա թե որտեղ է աշխարհը հրաշքների

Պուցդ դնչիկիդ այդ պաշտելի փոսիկի ընդհատված շարունակությունն է

Ճակատիս երկարաձիգ սպին պցիդ դիմաքանդակն է

Որ քանդակել եմ երեք տարեկանում

Լաքապատ հատակի վրա սայթաքելով ու լոշվելով

Պուցդ ասես որոգայթ լինի վարդի թերթիկներով ծածկված


Ինչքան կուզեի ուրիշ ոչինչ չուզել

Պուցդ աղոթքի նպատակով իրար միացած ձեռքերի է նման

Անառակ որդու մասին մտորումները

Հիշեցնում են նրա վերադարձը դեպի հեշտոց

Պուցդ ասես Եդեմ լինի

Որտեղից վտարվել եմ քո իսկ պատճառով

Եթե պուցդ Մեքքա լիներ

Ես մահմեդականություն կընդունեի


Կասկած չունեմ որ թեժ պցիցդ սիգարետս կկպներ

Բայց թողնենք մյուս անգամվան

Կանանց դաշտանային ցիկլը

Կոկա Կոլայի գովազդային ընդմիջումն է

Որտեղ երգում են «Երբեմն Կոկա Կոլա»

Սակայն քո պցի դաշտանը Կարմիր ծովն է

Որի ալիքները Մովսեսի պես բաժանելով

Սերմերս եմ անհամբեր անցկացնում դեպի քո ափերը

Պուցդ ասես բանկի հաշվեհամար լինի

Որտեղ ավանդում եմ գանձերիցս լավագույնները

Պուցդ ասես ամերիկյան մաքսատուն լինի

Որն ինձ ստիպում է ոտից գլուխ մերկանալ

Մինչև աշխարհդ ներթափանցելն արտոնելը


Կուլ տվեցի հովացած թեյս

Ու դու զարթնեցիր իմ բխկոցից

Պուցդ քո այլընտրանքային բերանն է

Մի տարօրինակ որոճող գիշատիչ

Որն ինձ կշտացնում է ինձ իսկ հոշոտելով

Պուցդ ասես Վիոլետի բանաստեղծությունների ծաղկաքաղը լինի

Որոնք աշխարհահռչակ Էդուարդը տառ առ տառ արտագրել է շրջակա փռչերիդ վրա


Ես բացեցի սառցարանի դռնակը

Պուցդ վաֆլու կոն է

Որի մեջ պաղպաղակի գնդեր եմ ճխտում

Բերնեբերան

Լզում եմ արդեն

Պուցդ կարծես թոսթեր լինի

Որի միջից դուրս է ցատկում վառվող լեզուս

Պուցդ ասես սիգարետի տուփ լինի

Երբ առնանդամս միջից հանում

Դնում ես զով բերանիդ մեջ


Մինչ սիգարետս կոլոտանում է

Առնաքիթս գնալով բոյ է քաշում

Ծխուկը հանգցնելիս

Վառվռում է առնալեզուս

Երբ քեզ գրկեցի

Մարմինդ խոպոպվեց իբրև ծովախխունջ

Եվ ես անհուն խորքերում լսեցի ալեկոծությունը կպչուն ծովիդ

Երբ ականջիս մոտեցրի թրջված պուցդ

Ըմմմմմ ի՜նչ մեղեդի

Երբևէ քեզ ասած կա՞մ որ

Պուցդ ասես արտիստիկ առնավզիս գցած շարֆ լինի


Տիեզերքում ամեն ինչ քո պցի ու իմ առնանդամի

Ինչպես նաև դրանց գործառույթների աղքատիկ կապկումն է

Պուցդ ասես էլ. փոստարկղ լինի

Որը լեփ-լեցուն է չկարդացված օրգազմներով

Ես գիտեմ գաղտնաբառը


Խնդրեցիր որ ապահովիչ հագնեմ

Պուցդ Է՛ պահպանակ ապահովագույն

Թող որ հագնեմ քեզ ու քունած ունենանք տիեզերքը համայն

 

 

© Կարեն Ղարսլյան, 2006, Լոս Անջելես
 English