ԱՌԱՋԱԲԱՆ

Երբ իրականանում է լեզուն

Ինչ զարմանալի է հնչում Կարեն Ղարսլյանի ձայնը այսօր եւ այստեղ՝ մեր ապշահար աչքերի առաջ գլխապտույտ արագությամբ գավառականացող այս երկրի ֆոնին։ Այն էլ որտեղի՞ց է գալիս այդ ձայնը՝ կոնֆորմիզմի լճակում խաղաղ լող տվող երիտասարդության խորքերից։ Գալիս է՝ վերցրած հնարավոր նշանաձողերից ամենաբարձրը՝ «Եղեք ռեալիստ, պահանջեք անհնարինը»։ Ու ինչքան տխուր բան կա իմ զարմանքի մեջ. չէ՞ որ այդպես է սկսվում գրականությունը՝ անհնարինը իրական դարձնելու ցանկությունից։ Իսկ ես մոռացել էի։

«X կադր/վայրկյան»։ Սա վեպ է՝ իր կերպով վեպի ծանոթ կերպերից մեծապես տարբեր։ Գործի խորքերում մի հատված կա, որից կռահում ես, որ մինչ այդ կարդացածդ տեքստը երազներ էին, իսկ դրանից հետո կարդացածդ լինելու են... նույն այդ տեքստի երազները։ Ստեղծագործությունը նաեւ հեղինակային առաջաբան ունի (readme), որ տեղեկացնում է, թե վեպը Մարվին Մինսկու ֆրեյմների տեսությունը «գրական չափաշխարհում վերարտադրելու փորձ է»։ Նման բացատրությունը ընթերցողին տալիս է տեքստին նայելու հետաքրքիր մեկնակետ, սակայն անգամ առանց այդ մեկնակետի տեքստը հետաքրքիր է, չափազանց հետաքրքիր, միայն թե կարողանաս այն բացել։ Իսկ բացելն այնքան էլ հեշտ չի։ .Արվեստը պիտի / չքանա վերանա / ինչ եղել չի եղել/ Բայց ինչո՞ւ / Չպրծնի՛ ուղղակի չլինի / Բավականաչափ ուժեղ չենք / այդպես անելու համար (հատված տեքստից, որով բացվում է «X կադր/վայրկյան» վեպը)։

Պարադոքս կա Ղարսլյանի գործերում. գրողը բավականաչափ ուժեղ է՝ այնպես անելու համար, որ իր ստեղծածը հնարավորինս քիչ նման լինի արվեստի, գրականության, բայց գրականության այդ հաղթահարումը տեսնելու եւ ըմբոշխնելու համար հարկավոր է... ունենալ գրական իմացություն եւ որպես ընթերցող կանգնած լինել այնտեղ, որտեղ հասել է այսօր գրական միտքը։ Քանի՞ այդպիսի ընթերցող է այսօր մնացել Հայաստանում։ Քանի՞ ընթերցող կա, որ կկարողանա վայելել Ղարսլյանի լեզուն, այդ լեզվի գլխապտույտ թռիչքներն ու աննկարագրելի շրջադարձերը։ Ընդ որում լեզուն հիմնականում այսօրվա խոսակցական հայերենն է, հաճախ այդ հայերենի ամենանոր՝ գրականություն դեռ բնավ չմտած շերտը։

«X կադր/վայրկյան» վեպը պետք է կարդալ առնվազն երկու անգամ։ Որովհետեւ տեքստն ունի անթիվ անհամար «գրպանիկներ» (հեղինակի սիրած բառերից է), որոնց բոլորի մեջ առաջին անգամից մտնել չես կարող՝ նախ շատ են, հետո առաջին անգամից բոլորը չես տեսնում։ Իսկ մտնել արժի, որովհետեւ մտնելը հաճույք է։ Ես կասեի՝ այս վեպի պարգեւած գլխավոր հաճույքը։

Այդ հաճույքը, անշուշտ, անխառն չի. լեզվական տատանումները երբեմն ընթերցողին գցում են մթամած փոսերի մեջ, ուր հաղորդակցությունը խզվում է եւ առաջանում է սեւ խոռոչ։ Այս հանգամանքը բնորոշ է նաեւ գրքի մաս կազմող փոքրածավալ տեքստերին. լեզվական նույն ստրուկտուրան երբեմն շլացուցիչ բռնկումներ է տալիս, երբեմն կանգնեցնում քեզ պատի առաջ, երբ կարդացածդ տեքստը հանկարծ լիովին անթափանց է դառնում։ Մեր առջեւ Ղարսլյանի առաջին գիրքն է, ու դժվար է ասել՝ նրա հետագա գործերում սեւ խոռոչները կնվազե՞ն, թե դրանք այս գրողին բնորոշ լեզվամտածողության անխուսափելի բաղադրիչն են։

Հեղափոխական շունչ կա Ղարսլյանի գրքում։ Անշփոթելի այդ շունչը այսպես անվերապահ կերպով մեկ էլ կար Չարենցի հեղափոխական-փորձարարական շրջանի գործերում։ Բայց Չարենցի հեղափոխականությունը սնվում էր իրական հեղափոխությամբ, այնինչ Ղարսլյանինը սնվում է սոսկ հեղինակի գրական մաքսիմալիզմով։ Որքա՞ն են այդ մաքսիմալիզմի պաշարներն ու հնարավորությունները։ Ի՞նչ կկատարվի այդ մաքսիմալիզմի հետ, երբ այն բախվի ընթերցողական անտարբերությանն ու գրական միջավայրի իներտությանը։

Ասացի ահա ու մտածում եմ թե ճի՞շտ ասացի արդյոք։ Մի՞թե Ղարսլյանի գրական մաքսիմալիզմը սոսկ ինքն է իրեն սնում, իսկ այսօրվա իրականությո՞ւնը։ Ընդամենը երեկ Հայաստանում նույնպես հեղափոխություն էր։ Ու եթե այսօր կարող է թվալ, թե այդ հեղափոխությունը բնավ չի եղել, դա նրանից չի՞ արդյոք, որ անշարժ-անփոփոխ է մնացել հայ լեզվագիտակցությունը՝ տասնիններորդ դարի ռոմանտիզմից ժառանգություն մնացած անիրական մտածական կաղապարներով։ Ցանկացած քաղաքական կամ սոցիալական տեղաշարժ շրջելի է, եթե այն չի արտացոլվել լեզվագիտակցության մեջ։ Ահա թե ինչու քաղաքական կամ սոցիալական հարցադրումներից այնքան հեռու Ղարսլյանի գրականությունը պարադոքսալ կերպով դառնում է հրատապ՝ լեզվագիտակցության իրական-ացման իր գերխնդրով։

Մարինե Պետրոսյան,
բանաստեղծ, հրապարակախոս,
ապրիլի 30, 2003




Կարեն Ղարսլյան

X ԿԱԴՐ/ՎԱՅՐԿՅԱՆ

անտիմետրաժ վեպ



ReadMe:

«X Կադր/Վայրկյան» անտիմետրաժ վեպը ֆրեյմերի տեսությունը գրական չափաշխարհում վերարտադրելու փորձ է: Մարվին Մինսկու այս տեսությունը սկզբնապես նախատեսված էր հաշվիչ մեքենաներում արհեստական ինտելեկտի ձևավորման համար, ինչին որպես մոդել է ծառայել մարդկային ընկալունակ մտածողությունն իրականացնող անթիվ կաղապարների հիմնարար համակարգը: XX դարի երկրորդ կեսից սկզբնավորվում էր մարդուց համակարգիչ ուղղորդվածությամբ արհեստական տրանսֆեր, այն է՝ համակարգչի ինտենսիվ անտրոպոմորֆիզացիա: Արդեն այսօր պոստպոստմոդեռնիստական կնքված ժամանակաշրջանը վկայակոչում է այդ կլոնավորման հսկայական պահանջարկ ունեցող արդյունքների մասին: Սակայն, զարգանալով մարդ ↔ համակարգիչ դիալոգիզմի, այդ տրանսֆերը գնալով նախանշում է հակառակ պրոցես՝ մարդու կոմպյուտերիզացիա: Այսինքն՝ հիմնարար դատողության սկզբունքների փոխանցում գրեթե անտրոպոմորֆիզացված համակարգչից դեպի մարդը. վերջինիս մեջ արհեստական ինտելեկտի տարրերի ներմուծում, շատ դեպքերում փոխարինման կարգով: Արդի համակարգիչ → մարդ դիկտատուրայի պայմաններում տվյալ ստեղծագործությունը ներարկում է մարդու վավերական ֆրեյմային դատողության սոցիալիզացիայի, գեներացիայի և ռեգեներացիայի բազմաշերտ դիսկուրս: Ֆրեյմերի հոսք: Մի խոսքով. սա մարդու անտրոպոմորֆիզացման փորձ է: Փորձում էինք այնքան վատ անել, որ ստացվեց՝ լավ:

Мотор
Кадр Х
Дубль 132003
КАМЕРА!







Դո
Ծիրանի ակոս
կզակին
դեմքի այտերին
լեզվիս համար գրպանիկներ
մի քիչ սպասես անուշիկս
խաղամ երևի էլ հետ չգամ
Կախարդական անհամբերությամբ
չափազանցնել
ու բուն նյութից
հեռանալ
փախնել ու
ինքնախաբեությամբ զբաղվել
Արվեստը պիտի չքանա
վերանա
ինչ եղել չի եղել
Բայց ինչո՞ւ
Չպրծնի՛
ուղղակի չլինի
Բավականաչափ ուժեղ չենք
այդպես անելու համար
Ոչ էլ բավականաչափ թույլ
Միջակություններ
Հոգնեցուցիչ
Փիլիսոփաներ
Հոգեբաններ
Գլուխգործոցներ
Գլուխգովաններ
Քաքական գործիչներ
Հոգևոր ծայրեր
տաղտկալի յոգեր
ձեռնունայն ձեռնարկատերեր
ծակեր
Փառամոլներ
Եսասերներ
Չնչինություններ
Ոչնչություններ
Որ մի բան են արել միայն
ՉԵՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ
Երկու հազարամյակներ շարունակ
Անհաշվելի տիրաժներով
Հիսուսին խաչող քրիստոնյաներ
Խաչված Քրիստոս կախված
Շարժվող պատերից
Անշարժ պարանոցներից
ՓԱԽԽԽԽՆԵԼուՎՌՆԴԵԼ
Աստված է այն ինչ
չի եղել չկա չի լինելու
Ա Ս Տ Վ Ա Ծ Ի Մ
Ա Ն Դ Ա Ռ Ն
Ա Լ Ի
Է
էլ աստված չենք

Ուրբաթ 13 ապրիլ 2001


 

RECր առաջ երեկ երեկոյան մայրամուտի ժամանակ արևը տանձանման արցունքի տեսք ընդունեց դողաց ու կաթեց դեպրեսիայի մեջ առանց երաժշտական նվագակցության գույները փոխվեցին տեղերով մի սև կատու թթվային անձրևի տակ դարձավ սպիտակ նրանից վերցվեց white balance քաղաքի աղմուկից հեռու դեպի մի արվարձանային դաշտ է փոքրիկ Յիոն իր փոքրիկ ընկերուհուն վերցրած փախնում նրանք միմյանց դեմ դիմաց կանգնած են նայում իրար աչքերի մեջ պտտվող երկրի կտորի վրա արշալույս Յիոն իր փոքրիկ ընկերուհու միակ աչքի կանաչ բբի մեջ տեսնում է իր մուգ շագանակագույն բբերի միջից ծագող արևն ու մի լավ տռում ձայնով ու գարշահոտ սակայն փոքրիկ ընկերուհին ծիծաղում է և օպերատորը երեխայավարի ու խոր հոգոց հանելով նայում է իր ժամացույցին SAT 14

Մա Մա Մա սա դա նա դրանք սրանք նասկի շալվար մարզանք դուշ նախաճաշ տապակած կարտոֆիլ համեմված ատամնամածուկով ժամանակ չկա դես ու դեն թե՜յ Թա՛կ-թրխԿ հորանջ ՊԻԲ ՊԻԲ ՊԻԲ ոտքն ուժեղ կպավ բազկաթոռի ոտքին պայմանավորվել շարունակել սուրճը ժամը՞ թեթև սվիտեր ուսապարկ դռնից այս կողմ այն կողմ դուրս տանը մոռացած հազար ու մի բան ես չեմ ափսոսում դեպի կանգառ աղոտ պլաններ բարև դասախոսություն ամերիկյան երաժշտության վերաբերյալ XX դարի ձրի փող վերցրի մինիբուս վախ փսիխոանալիտիկ հիպնոսից ճանապարհորդական ռելիեֆներ ամեն անգամ այլ ճանապարհ նույն ելակետից դեպի նույն վերջնակետը եթե մինիբուսի մեջը քնի էլ անցներ ճիշտ պահին կարթնանար ու կիջներ ու աչքերը փակ քաղաքի այդ ամենամարդաշատ ու աղմկոտ (երևի թե կրկնեցի) մեքենաշատ գալարուն մասերի միջով կհասներ ոչ բուրգերի ոչ զիկկուրատների ոչ ռոմանական ոչ գոթիկական ոչ նեոկլասիցիստական ոչ բարոկկոյի ոչ մոդեռնիստական ոչ հելլենիստական ոչ պոստմոդեռնիստական ոչ բյուզանդական ոչ կլասիցիստական ոչ ֆունկցիոնալիստական ոչ օրգանական ոչ ռացիոնալիստական ոճի պատկանող Երևանի Վ Յ Բրյուսովի անվ Լեզվաբանական Համալսարանի նախկինում մոտավորապես օտար լեզուների ինստիտուտ կոչվող այս շինությունում ուսում են առնում մեծ քանակությամբ աղջիկներ իգական դպրոց XXI դարի Լեսբոս (գրեթե այդպես էլ ուսանողները կոչում էին այն Լեզբոզ) ամենևին էլ ոչ մի անգամ ճիժն իր էրոտիկ երազներից մեկում տեսել էր ինչպես է երեկոյան կողմ մութն ընկնելուն պես Լեզբոզի կարմիր կտուրը վերածվում մի հսկայական էլեկտրական լամպի ու հրավառ կարմիր լույս արձակում շուրջը մինչ այնտեղ ցերեկը սովորող աղչղջիկներից ամենահամովները ձեռքներին կարմիր կրակ շնչող մոմերով նրան տանում են շենքի ներսն ու վերջակետի փոխարեն խորհրդավոր ժպտում ճիժը վեր թռավ ու զայրույթով նկատեց որ հաստատ ուշանալու է օֆ նորից վեր կենալ շատերն էին այդ առավոտ արդեն ոչ միայն վեր կացել այլ նաև մտել օրվա փուչ հորձանուտի մեջ խորասուզված իր ընկերոջն այստեղ անհամբեր սպասող երիտասարդը մեզ արդեն կիսածանոթ հումանիստը Այսպես էին կոչում հումանիտար գիտություններ ուսումնասիրող ուսանողներին թեև ուղիղ մեկ օր առաջ նա վերջին անգամ ոտք դրեց այս համալսարան որպես ուսանող հումանիստը անհամեմատ հաճախ էր շփում ունենում Ուայլդի բնորոշմամբ դեկորատիվ սեռի ներկայացուցիչների հետ և՛ ստիպված և՛ հակառակը և՛ զուգարաններում և՛ մենակ և՛ երազում և՛ բոլոր այլ միջոցներով գալով ոչ վերջնական եզրակացության որ կանայք նա գլուխը վեր բարձրացրեց տեսավ անոճ շինության կարմիր կտուրը որը տարակուսանքով իրեն էր նայում ու գանգատվում իր արագընթաց ժանգոտումից

Լեզբոզի մուտքի մեծ դռան վրա գրություն կար ՄՈՒՏՔԸ ՄԻԱՅՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏՈՄՍԵՐՈՎ չափից ավելի վստահելով տրամաբանությանը կնամոլ շատ ուսանող ու ոչ ուսանող երիտասարդներ և ոչ երիտասարդներ փորձում էին մուտքից հանգիստ ներս խցկվել իրենց բուհերի (երբեմն նախկին) ուսանողականներով նրանք սակայն անխնա դուրս էին շպրտվում գոռգոռացող պառավ պահակների կողմից թերևս կանացի տրամաբանության նմուշ մաթեմատիկոսներ ֆիզիկոսներ աստղագետներ ծրագրաոռողներ բնատգետներ երաժիշտներ նկախիչներ սպորտսմեններ կամ ռոքեր-բռոքերներ կամ ուղղակի անբան ռաբիզներ տուրիստներ և շատ այլ երկրաքերներ

Տրամադրություն անգամ չկա իր գրավչության հաճախելիության տեսակետից անտեղի համեմատություններ կատարելու ասենք լոնդոնյան Մադամ Տյուսո թանգարանի հետ մանավանդ որ ինչ-որ մեկն այժմ թերևս քթի մեջ քոր զգում ու մատ էլ չասած ձեռք չունի այն քչփորելու համար արևը ջանաբար քաղաքն էր թխում իսկ թխվածքի անունը Երևան որտեղ գտնվող հարյուրավոր ուսումնական հաստատություններից համենայն դեպս այս մեկը տարբեր տարիների ու ամիսների առավելագույնս է տվել Միսս Հայաստաններ և անգամ Միսս Կարեն Ղարսլյաններ 6-7 րոպե ուշացումով ուրվագծվում է հումանիստի ընկեր ճիժը ճիժ — ճշգրիտ գիտություններ ուսումնասիրող ուսանողներ ո՞ւր ես կներես սենց-նենց իսկ երեկ մինուս 16-րդ կադրում էի երկար լռվել գործ-մործ լավ ինչպե՞ս ներս մտնել ու մինչ նրանք տարբերակներ էին առաջարկում միմյանց շուրջը զվռնող կանայք ոտից գլուխ զննում էին այդ երկուսին որոնք իրենց տղամարդկային գրավչությամբ ու կրթվածությամբ բավականին հույսեր էին ներշնչում ծերուկ դասախոսներին քաղաքի երակներում էլեկտրականություն քաղաքը պատված արյամբ քաղաքաբնակների երակներում արյուն քաղաքաբնակները պատված էլեկտրականությամբ վառ լուսավորված արտասահմանյան գրականության մարդաշատ ամբիոնում իր լուսանկարը հուսակտուր փնտրելիս նա լսեց ամբիոնի վարիչի հեռախոսազանգաբարո խոսքերը թե հնարավոր է ինչ-որ աղջիկներ են այն փախցրել ինչին հումանիստը պատասխանել էր թե լավ է իր առնանդամը չեն գողացել ներկա գտնվող դասախոսներից հիսունին մոտ կենսուրախ *ը հրճվում էր այն հանգամանքից որ դեռևս ոչինչ կորած չէ և նրա բզկտված բերանի խորքում պսպղացին բազմակետաձև երեք ոսկե սեղանատամներն ու թաքնվեցին ծխացող հաստլիկ գլանակի կուլիսներում մի քանի օր անց նման մի գլանակով իրեն պայթեցրել էր մի բենզալցակայանի հետ միասին գիշերով

Արևի տակ համալսարանի առջև և ընկերների շուրջը չտեսնված աղմուկ էր տիրում աշխույժ զրույցները միախառնվել էին վերածվել բոլորին բոլորովին անհասկանալի մի լեզվի կամա թե ակամա ուշադրությունը սևեռվում էր ժեստերի լեզվավաբանության յուրօրինակ ճյուղի Ֆեմսլանի (Female Sign Language) ուսանողուհիների անընդմեջ ծիծիկուլյացիաների տուտուզիկուլյացինների վրա Ö այդ հեռակառավարման վահանակնե՛րը ոմանք թեև նստած մարտկոցներով ճիժն ավելի անգթորեն էր տանջվում թրջվում իր ուշացման պատճառով քան սպասել ատող հումանիստը նախկին ուսանողը վերջինս պատրաստվում էր ասպիրանտական քննությունների և ներս թափանցելու պլանն արդեն մշակել էր ուշ էր դասախոսությունը շուտով կսկսվի մնում էր գործել

Ստացվե'ց

Ներսում ճիժը զուսպ հետևում էր անցուդարձին նա նոր հասկացավ որ դրսում կանգնած աղջիկները տղա կպցնելու ավելի չնչին հույս ունեցողներն էին ներսում դաշտանահոտերի և անտիվամպիրանտ օծանելիքների տհաճ խառնուրդ էր ի զարմանս ճիժի տեղ-տեղ նրա աչքին էին գալիս կուրացուցիչ դիզայններով ք/փ/այլող նվերների տուփեր «Լի էրոգեն գոտիներով!» որոնցից ոմանց հետ հումանիստը ծանոթացրեց ճիժին «Վերջը ստացվե՛ց Տես ու թռի փողի հետևից» ասաց հումանիստին մոտեցած մի կենսուրախ աղջիկ ու ցույց տվեց իրեն իր քաքոտ հետույքը ձեռքերով առանց թղթի սրբելիս պատկերող լուսանկարը դեմքը տարորոշելի էր ինչպես և պայմանավորվել էին նա պահանջեց իր արդարացիորեն վաստակած գրազը $50 հումանիստը հազիվ տեղը բերեց թե ինչ գրազի մասին է գնում խոսքը նա աղոտ կերպով մտաբերեց մոտ 5 տարի առաջ կնքված այդ գրազը դեռ նոր էր ընդունվել համալսարան թեթևամիտ մի լակոտ էր կասկած էր հայտնել թե այդ աղջիկը նման բան չի անի թեև անկոմպլեքս է ձևանում ախր դա շատ վաղուց էր հիմա հումանիստին այսքան անգամ չի հետաքրքրում ով կանի ով չի անի հետո կանի և այլն «Դե մի էդքան ժամանակ էլ դու սպասի մինչև 50 բաքսդ տամ» վրդովվեց հումանիստն ու թողեց գնաց աղջիկն այդպես էլ մնաց իր քաքոտ դիմանկարը մատների արանքում ու մի արցունք էլ թարթիչների արանքում էր դղրդում աշխույժ միջանցքները միմյանցից բաժանող ու դեպի աստիճաններ տանող գրաֆիտիի զոհ կամարներից մեկի մոտ անհաջող լուսավորության տակ ֆազապուրծ ճիժին ընկերն իր ծանոթացրեց մի աղջկա հետ որը եզակի համբավ էր վայելում նույնքան վարպետությամբ ինչպես ոտքերով այդ աղջիկը կարողանում էր քայլել իր վիթխարի ծիծիկներով վազել և լավ վարձատրման դեպքում կոտրված ապակիների վրա ռոքնռոլ կպարեր միայն թե գրգռիր այդ կրծքերն ու կողքի քաշվիր հումանիստն ուղղակի ողջ ուժով դեպի լսարան էր քարշ տալիս ճիժին որի մոտ ամորձիների շրջանում սպանիչ ցավ էր սկսվել քիչ առաջ որոշ աղջիկների ձեռքերը ծանոթանալու ժամանակ սեղմելուց

Սկսվել էր նաև դասախոսությունը կլանված ունկնդրում լսում ենք ջոն էդըմս տրատրատրա հենրի քաու ահա թե չարլզ այվզի մոտ ինչպես ստացվեց քոփլենդից մի կտոր ֆելդման ստրավիսկի քեյջ բլա բլա բլա

- You must be tired I guess or
- Նո նո վի հեվ թայմ!
- Sorry?
- Վի հև անլի'միթիդ թայմ
- Haha ohk

Ակադեմիկոսի պատասխաններից շոյված ու Հայաստանում իր համար աննախադեպ ուշադրության կենտրոնում գտնվող միջին տարիքի ամերիկացի John S Cheeks շարունակում է իր դասախոսությունը գլուխ չհանող ճիժին ժամանակ առ ժամանակ թարգմանելիս հումանիստը քիչ շեղող շշուկ էր տարածում լսարանում սակայն դասախոսող այս բարեհամբույր Սանտա Կլաուսը Սանտա Կլաուսներ — Ամերիկյան կառավարությունը սրտառուչ մտահոգությամբ Խորհրդային Միության փլուզումից հետո վերջինիս հսկայական տարածքներ անվերջ Սանտակլաուսներ էր առաքում հազիվ էր հանդուրժում նամանավանդ երբ միստր Քեյջի տարօրինակությունների մասին էր հափշտակված պերճախոսում պերճախոսում — նոր մատներս պատահականորեն հայտնաբերեցին որ պ-ի ու ճ-ի միջինը զ-ն է prepared pianoյի ելևէջների ներքո բայցևայնպես մի դասախոսական սկզբունք ուներ այն է կարգապահությանը վերաբերող դիտողության փոխարեն նա շրջվում էր մեջքով դեպի լսողները ու տռում էր և այդ մեկ տեռը բավական էր կարգապահություն ապահովելու համար մինչև դասընթացների վերջ ու թեև ուսանողները բերանները փակելու փոխարեն քթներն էին փակում այնուամենայնիվ այլևս ամենևին ցանկություն չէին ցուցաբերում կրկին ենթարկվելու նմանատիպ էքսպերիմենտների «Ինչ ասե՞ց» շշուկով հարցնում է ճիժը «Սսսսսսս չասեց տռեց» շորի տակից ջղային շշուկով պատասխանեց հումանիստը «Ինչ տռե՞ց» անգթորեն շարունակում էր հետաքրքրվել ահագին դոզաներով անգլերեն լեզվից ու իգական սեռից շշկռված ճիժը «ՍՍՍՍՍՍՍՍՍ» լուռ է դասախոսությունը կարծես ավարտվեց մի փոքր դատարկ հարց ու պատասխանից և հայտարարություն բոլորը հրավիրված են Կոմիտասի անվան կոնսերվատորիա ապրիլի 22-ին կենդանի կատարումներ ունկնդրելու! Ձը-րի Բուռն ու շռայլ ծափահարություններ (իսկ որոշ աղջիկների մոտ անգամ հաղթահարվեց օդային սեռական շրթհամբույրների բարդույթը ամուսնանալ հետն ու չվել Ամերիկա) դռնից անդին կանգնած որոշ պուցանողուհիներ տարակույս հայացքներ են փոխանակում այնուամենայնիվ արժանվույնս հատուցեց նրան պատճառած անհանգստության համար հումանիստն իր ծափահարություններով ու ատամնաժպիտներով Բրա՛վո բռա՛վո մաեստրո լսվում էին գըրե՜յթ հումանիստի հայացքը Բրա՛վո բռա՛վո մաեստրո լսվում էին գ հումանիստի հայացքը պատահաբար ընկավ Բրա՛վո բռա՛ ընկերոջ վրա WoW ում մտքով անցներ Բրա՛ ճիժի աչքերի սպիտակուցները բնից դուրս էին ցցվել և ի տարբերություն ջրիկ Ջիմ Քերիի դերը խաղացած Դիմակին դրության լավ փքվելով վերածվել էին կնոջ լքոտ կրծքերի իսկ բիբերը գրգռված կարծր պտուկների hումանիստն ինչ-որ տեղ սովոր էր դրան ու ենթագիտակցորեն արդեն իսկ ակնկալում էր նման վախճան սակայն մտահոգողը ընկերոջն իբրև կույրի ուղեկցելն էր կանայք գերազանց գիտակցում են իրենց մարմնական կոզիրների դերը և դրանք ի տարբերություն վախկոտ խաղաթղթամոլների ռիսկով ցուցադրում են երբ մտքներին փչի կամ չփչի խառը անցավ հուսահատ հումանիստի մտքով ԱՈՒ՜ հումանիստի ձայնի ուղղությամբ թեքվելով ինքնամոռացության մեջ ճիժն իր կաթկթող լեզուն դուրս էր հանել ու աննկուն կրքով փորձում էր քսել այն իր «բիբերից» որևէ որևիցե մեկին առաջին հայացքից թվաց գոռծն անհուսալի է Սակայն փառք աստծո մինչ լսարանը գնալով երկու ընկերների նկատմամբ անտարբեր դատարկվում էր Cheeks-ի հետքերով ավելի ու ավելի էր զգացվում ինչպես են կամաց-կամաց հարթվում կարկամած ճիժի ֆիզիկական պրոբլեմները հետագայում նա ախորժալուր հնարներով պատմում էր որ իրեն այդ պահին

Բոլոր (անտի)ճանապարհները (անտի)տանում են (անտի)տուն Ֆիզի(ոլոգի)կական մարմինների քանակի բազմապատկումը ուղիղ համեմատական է հոգևորի նվազմանը և հակառակը հակահակառակը և ընդհակառակը

վաղ մանկության հասակում կոճի զույգ թելերը մի ծայրից կապած օդում շորորացող մայրիկիս կապտած պտուկներին իսկ մյուս ծայրը մի ձեռքիս մեջ բռնած ես զբոսնում էի բառադատարկաբանության օվկիանոսների վրայով թռչկավազվզող աչքերով մինչև խեղճ հայրս մի տեղից ինձ համար փուչիկի փող ճարեր

մտնե՛նք համերգ թատրոն կինո հեռուստատեսություն թերթեր թանգարան բանտ ռադիո հիվանդանոց լաբորատորիա գրադարան գործարան աստղադիտարան գժանոց ինտերնետ մեջս պոպոքի կեղևի մեջ տեսնենք էլ ինչ կարող է մարդու մտքով անգամ չանցնել գնանք քնենք չքնենք գնա՛նք


ԳՐԱՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ

Բարև ձեզ կներեք ստորակետ ունե՞ք
Տարել են մի քիչ ուշ հանդիպեք
Բութ վերջակետ...
Ծ այ դա վերջին բազմակետն էր

Գրախանութներ մտան ու ժամանակները խառնվեցին իրար սնահավատ ընկերներն իրար կորցրեցին ճիժն առաջին գիրքն աչքերը փակ շոշափելով ընտրեց Նահապետ Քուչակ գրքում պատահական էջում 66-րդ հայրենը բացեց (666-րդը ցավոք չգտավ)


Մահալօքս ի վար կուգ'ի
           նայ տեսայ լաթեր լըւացած
Ի յայն լաթերուն միջին
           լըւացած շապիկ մ'էր փըռած
Իր կուրծքն էր ղալէմ քաշած
           ու թեզնիքն էր մատնեհարած
Ատոր տէրն ի յի՛ս պիտէր
           զիս հազա՛ր դեկան դա գնած


Բան չհասկացավ ճիժը նրա բախտից կար բավականաչափ քանակությամբ ռուսալեզու գրականություն ինչքան քեֆդ տա զգացե՛ք ձեզ ինչպես մթնոլորտը Փարաջանովի տուն-թանգարանում ասաց նրանց ճանաչող կինոսեր գրավաճառողուհին կանգնեքանգնեgradaranner@ karox en zbaxetsnel Asttso tapur tex@ տեղեր կան այնքան որքան կան տեղի հավակնորդներ թափուր տեղեր ավաղ չկան աշխարհում չկա ոչինչ բացի տարբերություններից անգլուխ ոտքերը վեր են կենում ծաղիկը նվեր է ինքն իրեն վիսշըյը ֆօռմը բլըժէնստվը պը Էպիկու մարդու Իմացություն նրա հնարավորություններն ու միջոցները ջերմոցի ծփացող ապակիների ներքո նա խենթացած հոտոտում էր նրա ողջ մարմինն ուժգնորեն ներշնչելով նրա ողջ մարմնով մեկ ցանած մարիխուանան հոտոտելիս նրա հրեշտակային դեմքին հասնելով նա կորցնում էր հսկողությունն ու շնչահեղձության չափ հոտոտում և քթանցքները հանկարծ ուռեցին նրանց մեջ էին խցկվել ղժժացող իր նորապսակ կնոջ զույգ աչքերը հումանիստը անցավ այլ գրքի (երևի քաղվածքների հետքերով) թեև միսիս ուոթերսը դա նկատեց այս երկիրը լավն է ես ինքս էլ լավն եմ և մենք բոլորս լավագույնն ենք դու ապուշ ես աշխարհի երեսին նմանը տրաքես չես գտնի ուզում իրեն նոր զգեստ է գնել ու պտտվում է սիրեցյալի դեմը ինչպես երկիրն արևի շուրջ ինչպես մանուալ ֆոկուսն օբյեկտի շուրջ այդ կինն ինձ ասաց ամենայն ամենայն բարիքի փոխարեն Իմացության ճանապարհին մենք կորցնում ենք զարմանալու ունակությունը փոխարենը զարմանալով մեզ համար նորանոր երևույթներով պատկերացրեք թե դուք քսանհինգ տարեկան եք և ձեր ձեռքերում կա մի դյուժին վրձին – ինչպե՞ս կվարվեիք նրանց հետ che sera sera ՆԱ սկսեց ծիծաղել և կորցրեց իր ատամնաշարերի հաշիվը ես ցնցվեցի ասես ձյուն էր մաղում ամառվա կեսին ՆԱ սկսեց ծիծաղել և կորցրեց իր ատամնաշարերի հաշիվը ՀԱ սկսեց ծիծաղել և կորցրեց իր ատամնաշարերի ՀԱ սկսեց ծիծաղել և կորցրեց իր ատամնաշարերի հաշիվը ես ցնցուղվեցի ասես Ֆորումի սյուներն էին տապալթափալվալվում I dont think theyve heard of anything that wasnt on TV less than a week ago դժժժժբբզբզզ man delights not me սպասի գալիս եմ no nor woman neither though զահրումա՛ր խոհականությամբ կարծես մի աստված sui appetens alieni profususԱդ հաղորդակցությունը առողջություն է հաղորդակցությունը երջանկություն Hաղորդակցություն մռթմռթաց նա muddled Armenians and Turks սահմանել ասել է թե սահմանափակել ISBN 0-0000-0000-0 խորտակվող նավից կցված սավառնող մարդիկ Թո՛ղ լինեն ավելի շատ օվկիանոսներ ավելի շատ բարձունքներ ավելի շատ պատերազմներ ավելի շատ եղեռններ միանգամայն ճիշտ է իսկ ես դույզն-ինչ չեմ մտածում թե ինձ ինչ ես գալիս – կին քույր մորաքույր հայր կամ մայր – կամ projdite mimo nass i prostite nam nasche stschastje Պատասխանեք հարցերին 1) Qui est Lucie? Երևի «Господа присяжные заседатели я здесь человек свежийե <DIR><Aname=1></A><H2O>I</H2O></DIR> անցյալի արվեստը արվեստ «չէ» այն արվեստ «էր» այն մեր մեջ առաջացնում է «հնէաբանականի» էմոցիաներ արվեստը չունի ո՛չ ապագա ո՛չ անցյալ հետևաբար այն հար այսօրեական է </PRE></PRE></BODY></HTML> Она очевидно необитаема Здесь никого нет верно? (Пересекает время) Ա՜խ թղթե մարդիկ ի՞նչ են առանց ձեզ հույժ մարդիկ – քոսոտ հումանոիդներ կամ հըմ հակառակը մտածծեց հումանիստը երբեք չէր հավատում մենախոսության գոյությանը արա դե լա՛վ էս ճանջերը արդեն ճիժն իր աջ ականջը դրել էր մի գրքի վրա ու լսում էր հենց այդ պահին ինչ էլ լսեր կլիներ ամենաօբյեկտիվ կարծիքը տվյալ գրքի մասին նա համառորեն ձգտում էր դեպի այն ամենն ինչը քիչ թե շատ հեռու էր իր ընտրած մասնագիտությունից հոր հետքերի հոտն էր գալիս սակայն ավելի էր խորացել այդ ընտրության մեջ բանակից ազատվելու համար ասպիրանտուրայից չեն տանում ճիժը նաև առանձնահատուկ սեր էր տածում իր վրա նստող որոշ միջատների նկատմամբ և հանուն զատիկների ու թիթեռնիկների հյուրընկալելուն ստիպված հանդուրժում էր ամենատարբեր ինսեկտա նոն գրատաների ներկայությունն իր մարմնի վրա իսկ հենց հետևանքում տառապի ալերգիայով բացատրությունը դրա միշտ իր գրպանում կա ու կա իրեն զգում է այդ պահին ինչպես Կարմիր վարդը դաշտի միջին համոզված որ աստված իրեն լսել է և զատիկների ու թիթեռնիկների ու դաշտերում ծաղիկ հավաքողների համար պայմաններ ստեղծել Ռնգեղջյուր արևարտացոլքը հոսում էր մակերևույթով ճահճի (ճահճի գունալուծումը – իմպրեսիոնիստական արև ու երկինք) ու ընդհատակյա սուզվում էր ստվերն արևի հանգստավայրեր պանսիոնատներ մորեխ աստիգմատիզմով տառապող արև նայում է երկրի վրա երկինք-խոշորացույցի միջով ու հրՀրհրՀրհկիզվող ամառրրր Մաշտոցի պողոտայի վրա գտնվող գրախանութից փսխվելիս շատախոսելով թեքվեցին Արամի փողոցի ուղղությամբ «Պոկվես երբ ուր ուզես ամեն հոգս մեզ վրա»

Տուն ուղարկող կանգառն արդեն մոտ էր մի քանի քայլ և ընգերիների միմյանց ականջներում արդարանալը վերջ չէր գտնում քտքտ քտկտ քտքտ կտ քտ կտ (գետնին 10 դրամի մի կեսը) ճիժը ժամանակ առ ժամանակ կարճատև լռությունները լցնում էր քթի տակ «Հայկական ծծերը գրավիտացիայի չեն ենթարկվում» երգը մռմռացնելով իսկ հումանիստն իր ծխախոտի ծուխն էր բաց թողնում ինչպես ջրի մեջ ձուկն ու իր պղպջակների հեռվում նեղացող փողոց

Քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող Նոյյան Տապան թանկ գրախանութում կային շատ գայթակղիչ մեծ ու փոքր թանկ գրքեր որոնք պաշարել էին հաճախորդների թանկարժեք ժամանակն ու իրենց հարյուրավոր թղթե լեզուները շրշեցնելով կախարդում էին միֆական դևերի պես հաճախորդներից մեկը համոզվեց որ մարդիկ ողղակի թե անուղղակի խայթված միջին տարիքի ցիլինդրավոր մեկը գրախանութի խոր անկյուններից մեկում բացած ***ի շատ լուրջ հաստափոր գիրքը պրպտուն հայացք ձգելով մեջտեղի էջերին նայեց նայեց նայեց առանց կարդալու մոռացավ ատամները սեղմեց աչքերը փակեց փոքրացած բբերը վազվզեցին առաջին անգամ բացվող այդ փքուն գրքի միջտեղում մի պատահականորեն ընտրած տող մասնակի բացահայտելով նա սահեց ընկավ էջակրծքերի միջև փոքրացած ունքերը վազվզեցին հետ մնացած տողերը թերթեց մաքուր ճերմակ զույգ էջ տակի կենտրոնական մասում էջապտուկները (տարիներ որևիցե կնոջ քնքշանքներից հեռու) աջ ձեռքը դուրս հանեց իր լորձոտ անդամն ու թրջված կաշին սահեց հետ ինքնամոռաց ինտենսիվությամբ առաջ այլոք զբաղված էին գրքերից քաղած իրենց մտազուգորդումները մարսելով սերմնազեղման առաջին կաթիլները պարուրաձև դուրս շատրվանեցին անհասցե մի քանի գրքի կող հաջորդներն արդեն ծառայեցին որպես էջանշան (պատկերազարդումը շուտով) ժամը՞ տեսախցիկը ֆիքսել էր նրան սպասում էին ելքի մոտ

Երբ մի քանի րոպե անց բանից անտեղյակ ճիժն ու հումանիստը ոտք դրեցին այդ գրախանութ նրանք զգաալի ու բերկրալից վերելք ապրեցին այստեղ գրքերի կողքին թվով գրեթե գրքերի չափ մարդ

Նոյյան Տապան թանկարժեք գրախանութում ասեղ գցելու տեղ չկար ու ձեռնունայն դուրս գալուն պես ճանապարհը ավտոմեքենաների անդադար վազվզուքի պատճառով դեռ չանցած ճիժի ու հումանիստի առջև հայտնվեց մի շլացուցիչ քայլող էակ նրանք կանգնեցին 4 վայրկյանանոց պանորամա Նրա մակրոսեքսուալ զգեստը նրանք իրարից անկախ չնչին տարբերությամբ ալիսայավարի վերծանեցին «Կեր ինձ»/«Խմիր ինձ» միմյանց այդ մասին ինքնաբերաբար ընկան հետևից crawling spider արտաքուստ հանգիստ ներքուստ շտապող բիզնեսմենի փողկապի պես նրանք արագ անցան նրան հետևից զննող գրախանութցիներին ճիժն առաջ էր ընկել բավականին ու մոտենում էր ՉԹՕբյեկտին դեռ չհասած բայց արդեն կափ-կարմրած անտարորոշելիորեն ինչ-որ փակ բեկորային կոտրվածքով բարև նետեց աղջկա հասցեին բայց օբյեկտը կանգ չառավ թեև իր պրոֆիլը դեպի ճիժը հազիվ թեքելով անգլերեն ասաց այմ մէրիդ թե ինչ ու արագացրեց իր Քայլերը հո քայլափոխեր չէին պրոֆիլից տոտիկների միջև Քեոփսի բուրգեր էին!

ԱՀԱ՛ (= նրան ճանաչեց հումանիստը դեմքի այն մոտ 1/10 մասից որ ի պատասխան ցուցադրվել էր ու հանկարծ վրդովվեց իր վաղեմի ծանոթի նման անողջունելի վերաբերմունքից առաջ ընկավ ու սկսեց իսկ սա շարունակեց ավելի կոպիտ տոնով անգելերեն հրամայելով որ ռեխը փակի «Ի՛նչ ուզում ես արա՛ տեղը չի՛ բերում (Փոխվել եմ)» հաստա՛՛՛տ

կենտրոնական մաս Հանրապետության Հրապարակ սըր ժողովուրդ իր ամբիոնից մեկին նկատեց ներկայացում նրանք ովքեր իրենց զրուցակցին մինչ այդ բան չէին գտնում ասելու նրանց բառակռվից ոգևորվեցին ոմանք բաց էին թողնում իրենց ավտոբուսը օ համընդհանուր մի հայացք հումանիստի ու նրա վաղեմի ծանոթի միջև շարունակվող երկխոսությունն արդեն – ամենուրեքյան ինտերնետի տվյալներով – դարձել էր ամենաանմեջբերելի լկտիության խորհրդանիշը ողջ աշխարհով մեկ փողոցն անցան ու արդեն նրանց բաժանման պահին (ընկնել-մնկնել խորհրդանիշ-մորհրդանիշ) սրընթաց երկրորդ տեղ իջեցրին իրար հետ վիճող իտալացի ինչ-որ հոր և որդու

Աղջիկը կորավ հետիոտնախառը ինչպես արյունն իր բարձրօրակ տամպօնի մեջ

I hate Armenians մտաբերեց հումանիստը Մէրիէնի մշտակա հոգեբանական ֆրեյմը շունչ քաշելիս հումանիստը այնքան էր նյարդայնացել որ ձեռքը անշարժ վեր էր պահել (ինտերնետային ցանցն էր նրա այդ ձեռքը բարձրացրել ի հաղթանակ տարած քֆուրռեսլինգի համաշխարհային առաջնությունում) ցած անկյունից 2-3 վայրկյան սակայն նրա միտքն այլ բանով էր զբաղված նա այն հույսով էր որ անեզր մեքենաներն իրենց գոգավոր գունավոր ապակիներով փողոցի մյուս կողմում շվարած ու ամոթից կարմրած ճիժի մոտ իր ձեռքի կանչող թափահարության պատրանքը կստեղծեն ու նա կֆայմի անցնել փողոցն ու միանալ իրեն այսպես թե այնպես արևակնոցավոր անցորդներից մեկը մոտեցավ և ձեռնափով երկու անգամ ուժեղ ապտակելով ջղաձիգ հումանիստի ուսին խորհրդավոր կերպով դուրս տվեց կրկնվի կջղԱյնԱնԱմ ու իր մի ջիպի չափ մարմինն ու մի անտենայի չափ գլուխն անձայն քարշ տվեց աղջկա հետևից

Պոստարդյունաբերության դարաշրջանի ներկայացուցիչ հումանիստի վրդովվածությունը պիտի սառեցվեր նա ճիժին զզվանքով պատմում էր թե ինչպես մի անգամ ԱՄՆ-ից Հայաստան դեռ նոր եկած ժամանակ Թեքեյանի ինտերնետնոցում իր մեյլերը ստուգելուց հետո բռնեց տան ճամփան դուրս էր թռել հետևից մեկն ու կարոտակեզ զոմբի-ժպիտով հարցրել ար յու ֆրըմ ըմէրիքը ինքը պատասխանել էր նոու սակայն հարցնողն այնքա՛ն չէր հավատում դրան որ դա դիպուկ սև հումորի տեղ դնելով միացավ իրեն հումանիստին և աշնան բեկորների վրայով ինչպես Սողոմոնյան կղզուց կղզի անխոնջ թռվռացող անհոգ ճպուռները միասին կտրեցին հանդիպակաց բոլոր փողոցները միմյանց զրուցահարելով

Նա Լիբանանից իր ընտանիքի կողմից Հայաստան զոռով բերված հայուհի էր այն հարցին թե ինչ է իր անունը հումանիստը մանկական միամտությամբ խոստովանել էր Արմեն և դա Մէրիէնին այնքան էր զվարճացրել որ խելքից դուրս կոմպլիմենտներ էր շաղ տալիս հումանիստի հասցեին կրակոտ սրամտությունների ծաղրանքների համար ու իր սեփական անունը կրկնում էր մէ՜րիէ՜ն մէ՜րիէ՜ն ո՛չ մարիաննա մէ՛րիէ՛ն (հումանիստի ուսը նոր սկսում էր անտանելի ցավել (ամորձացավից ուժեղ)) Սրան հաջորդող հումանիստի մյուս նախադասությանը ճիժը ստիպված էր արդեն արձագանքել պնդելով որ երբ ինքը քի՛չ առաջ բարևեց դրան վերջինս ոչ թե ինչպես հումանիստն էր պնդում ասել է «այմ Մէրիէն» այլ «այմ մէրիդ» ամուսնացած (լավ բա արևակնոցավորը դրա թիկնապահը չէր ո՞վ էր) չէ նրանք չէին կարող չմտածել ինչպիսին և ինչու լինելու շուրջ և այվպեվ վրդովված վիճում էին վրանք վավ վիվվ վվվվվվ վ վվ հումանիստը հրամայեց տանձիդ չդնե՛ս հանկարծ

VIVE LA JEUNESSE!
!Explosif!
Le centre de l'univers
La Révolution potentielle
Beaucoup du sexe intense
La plus belle et convulsive et experimentalle à la folie
La plus enviable
La plus
DO IT

Ծերունական իմաստնությամբ երիտասարդության պոտենցիան չես փոխարինի

սփոփվում էին նրանք ու բոդրիյարվում որ մենք կմնանք ուտոպիստներ երազելով իդեալի մասին բայց ըստ էության գարշանք զգալով դրա իրականացումից ընդունելով որ ամեն ինչ հնարավոր է բայց երբեք չընդունելով որ ամեն ինչ իրականացված է

Ստեղծվել է աննշան մարդկանց ոչնչացման զենքը փրկվեք լրջմիտ հռհռացող անարտահայտիչ մտասույզ գեղեցկագույն տգեղ անտարբեր տարբեր կենսախինդ դեմքերով միմիկաներով էկզոտիկ շորերով պատռտված ժեստերով ոտքերով գոտկատեղերով մերկ կտրում են փողոցներ կտտացնում փողոցներ փողոցներ հո չեն փողոցներ իսկական Մորզեի այբբենարաններ

 

 

 

- `,.,..: ,.Բոլոր,., հարցերին կա: մեկ պատասխան
- Հա՞: Հահա: Որ՞ն ա:
- Չգիտեմ:

Բոսխի չարարած նկարներով զարդարված Փողոցի հանդիպակաց մայթերը վերածվեցին ռելսերի, և նրանց վրայով ընթացող կիսախելառ շվահարը սուլոց սուրաց ծեր քայլվածք, ծեր կազմվածք, ծեր հագուստ, ծեր գլուխ՝ աչքերով, ծերուկի հոգին՝ մարմնե սովածերանոցում ապաստանում: Շվիներ հավաքած իրենից ծեր մի պիջակապատ, շվիի հաստության թևի տակ՝ շարժվում էր կամարակապելով փողոցը հանդիպակաց մայթերով, հաստ-հաստ ռելսեր, ընթանալով սուլուլուլում, մատները խցկում շվիի աչքաբների մեջ, շալվարը՝ շվի, պիջակը՝ շվի, քիթը՝ շվի, ոռը՝ շվի, շվի վաճառշող թափառշողն այս այս պահին թշերևս չվաշառեր գեթ մեկ շվի իշքան էլ տայն, ում էլ լինիՇշՇշշշՇշՇշՇշՇՇՇշՇշՇշշշՇշՇՇՇՇուտ արեք շո՛ւտ: Մեջքով կանգնած, թե՞ նստած, սալոտ դոդ՝ երեսը՝ 169° դեպի իր ուսերը, ունքը՝ վեր, հորանջող ականջներով, մինչ ծերուկը չէր տեսնում իր առաջը՝ ում աչքը, ոռը, պուցը կմտնի իր բերանի շվին, որ հնազանդվում էր ծերուկի գոռ հրամաններին. «Ո՛ւժ տուր, ո՛ւժ տուր, զո՛ռի, ո՛ւժ տուր» Look on me! the grave hath not changed thee more than I am changed by grief.

հահահափոքրիկ աղջիկ, որը ժպիտ է փնտրում ուրիշների մոտ ու շատ է վշտանում: Նա խորհրդակցում է իր ժպտացող մոր հետ: «Մի վշտացիր, քաղցրիկս, միշտ էլ կգտնվեն պեդոֆիլներ» հարբած արցունքներով էր խոստովանում խնդրեմ

կնճռոտ ծառեր
անձր
ամորֆ թխպերի ջրե մազերում խցանվեց պսպղուն մայրուղուն բուտերբրոդված սև մեքենան
դուրս հեռու
դեպիպեդ
ուռեհ սրուդ
պոետի հոգին է անհագ
դարեդար սնվում արագ,
արագ ամենից այս արևի տակ
թեքեմ աչքերս ու կորցնեմ ակնթարթ
Հեյ, գրադարանավարներն ու գրավաճառներն ու գրողները ամենաբարեխիղճ բոզարածներն են
աամեն պահ ընտրության առաջ ու հետևում
ինչպես քաքը ոռաթշերի արանքում
ONE WAY
Խոհեմտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում
Ինչպես կլինի ռուսերեն մասնակցել ընտրություններին = купить кота в мешке
Վերջապես ֆե՛ն, կամ հակառակը: Քամու մասին ֆի՛լմ ենք հանում:
Գոյությունն անց էություն
ինդետերմինիզմ
Էությունն անց գոյություն
ս պ յ ե ռ դ ա լ ա յ
Մի րոպե մի րոպե մի րոպե, իսկ ինչի՞ մասին է գնում խոսքը:
Քանի դեռ չի պարզվում՝ կյանքն ինքն ինչի մասին է, դժվար թե որևէ մեկը սրանից առավել խելքը գլխին պատասխան գտնի այդ հարցին:
0000000 տարի առաջ 00000000 տարի հետո, մեկ է. պատերազմը ամենախորաթափանց երաժշտությունն է:
Նիհիլիզմը ժխտողն ինքը նիհիլիստ է
(դե հերիք թարթես. կարգին չի լինում կարդալ, ինքս ինձ աչքերումդ արտացոլված եմ կարդում, համն արդեն հանեցիր... չնայած` չէ, սա էլ իր համն ունի)
Աչքերը տեքստի հայելին են
Ծամածռվել կամ հակառակը. սա երկիր է, ուր սոցիոլոգիական տվյալները ահ են ներշնչում առողջ բանականությանը: Հայաստանը ի ցնծություն համայն աշխարհի տապալված հսկայական Անասնաֆերմայի կտորտանքներից է, որոնք արդ վերամիավորվել են, արդյունքում՝ Անկախ Խոզանոցների Համախռնչյուն (ԱԽՀ)
ՏՈՒՆՍ, ՈՐՏԵՂ ՈՐ ԵՄ
Նայելիս կանացի գծագրումներին շվարած հիացքով, հանկարծ օրորվող Կենաց Ծառից գլխնիվայր կաթեց նրա շնչող մերկ մեջքի վրա, արևն ակնթարթորեն նկատեց այդ ու, նախանձախեղդ, իր շոշափուկներով սկսեց ներծծել պստլիկ ավազանը հեշտապշանքի՝ մրցելով հրաշասլաց մարմնի՝ նրբանկատություն քամահրող ծակոտիների հետ Դե ուրեմն հարց չի կարող լինել գերեզմանաքարի տեղահանության մասին:
Առնվազն մարդ մնալու համար պետք է լինել ավելին, քան մարդ
Արտասո՛ւք: Անձրևի մասին պիտի ֆի՛լմ հանենք: Լիքը: Միզախառը, թքախառը:
Ամեն ծակում՝ ≈միմի աղջիկ, ամեն աղջկանում՝ ≈միմի ծակ, ամեն այդ ծակում էլ՝ ≈միմի տղա, որտեղ բոլոր գոյականները x են, իսկ կյանքը՝ իմպրովիզացիա կյանքի թեմայով
ո՞վ է իմ վերջին ընթերցողը ապոկալիպսիսի փլատակների տակ
Գի՛րք:
դեն նետեց ոտքերն ու երկնքի չափ հսկայական վառ մոխրագույն արևի ներքո քնեց սյուրարտերում վազքի մեջ: Էջակադրեր կտրեց, թղթապատ զարտուղիներով, կտրեց կադրէջեր:

Հումանիստը ժամադրված էր մի աղջկա հետ: Երեկոյի վրա: Մի փոքր կաֆե: Բկները գարեջրով թրջելուց հետո նրանք միասին գնացին աղջկա տուն: Տունը սարքին չէր: Լույսերը մարեցին: Որոշումը կայացրել էին. նրանցից ոչ մեկը չկարողացավ հիշել դիրքի ճիշտ համարը, դրա համար էլ հումանիստը առաջարկեց տալ դրան նոր անուն «հոթ դոգ» (раком). նրանք պատրաստվում էին կոխվել շների պես: Իր կարմրավուն փայլփլուն սուզանավն աղջկա մթին փոսիկում գոյացող օվկիանոսի մեջ խրելուն պես՝ (Է՛վրիկա, ոռնաց Արքիմեդը, երբ հումանիստի sex machine-ը խրվեց, ճպճպացող հեշտոցի միջից հեղուկ դուրս ցայտեց) հումանիստը կրքոտ մի հոգոց հանեց ու սկսեց դանդաղ էյֆորիկ հրմշտոցը: Աղջիկն իր իմաստուն տնքոցներով դիրիժորություն էր անում հրմշտոցներին: Մի անզգույշ, ջղաձիգ շարժումից հումանիստի գրպանից նոթատետրը ընկավ գետնին, ջրի ճպոցի ձայն եկավ: Տռփացող հումանիստը, այնուամենայնիվ, լույսը վառելու ցանկություն հայտնեց, ձեռքը մթության մեջ խարխափելով տարավ լույսի անջատիչին: Կարծելով, թե գտել է, նա մատներով շոշափեց քանդած վարդակը: 220 վոլտ հոսանք խփեց: Հումանիստի բախտը բերեց այնքանով, որ իր առնանդամն ալարկոտությունից աղջկա մեջն էր թողել, լույսի արագությամբ անցավ հոսանքն աղջկան: Մինչ հաղորդիչ հումանիստը կհաջողացներ ձեռքը հետ քաշել վարդակից, աղջիկն էլեկտրական հոսանքի ցնցումների տակ ցռեց ուղիղ հումանիստի բաց դոշին: Աղջիկը հրաշքով ողջ մնաց: Անամպ գիշերով տուն գալուն պես՝ հումանիստը հյուրընկալեց իր վաղեմի ընկեր ճիժին: Հումանիստը պատմեց իր անփառունակ արկածը, իսկ սրտանց հռհռացող ճիժը որոշեց այնուամենայնիվ չծավալվել զուգարանում տեղի ունեցած իր ձեռնաշարժային արկածիկի, կամ, ընդհանրապես: Փոխարենը նա առաջարկեց խաղալ իրենց հին խաղը: Ճիժն ու հումանիստն ու սենյակի պատերն ու կահավորանքն ու քրտնակաթիլները Rolling Stones-ի Sympathy for the Devil-ի տակ կուբիստական վոլեյբոլ էին խաղում լուցկու տուփով (ФСК. Гомельдрев. ТЕЛ. (02322) 3-13-15. ФАКС (02322) 3-41-44): Նրանք շուտով սեղմեցին միմյանց ձեռքերն ի ցտեսություն: Իրենց սենյակներում տեղավորվեցին իրենց PC-ների դիմաց, ձեռքները անսինխրոն, մինչ խորհրդավոր կերպով դդդրեցին պտուկաշարներին մատներն ու սկսեցին կթել պտուկատառերն ու լիանալ:

Մեր քաշած օրերի հասարակական-քաղաքական-տնտեսական ողորմելի Հայաստանը օրեձօր հազարներով բնակիչների էր տշում իրենց հայրենիքի սահմաններից դուրս՝ ապրուստ-մապրուստ (կամ Պրուստ կարդալու ժամանակ) ճարելու:

Չքաշեց. մի քանի ամիս առաջ այդ հոսքի մեջ էր տապալվել հումանիստի կյանքի մեծ սիրո ու հեշտանքի թիրախը:

Գիշերվա կեսն անց, նույն սենյակում: Ստեղծագործական տարերքից հետո շունչ էր քաշում: Լ.-ից հիշատակ մնացած երկնագույն մինիշրջազգեստը հագին, հումանիստը, մի երկու շիշ օղի գլխին քաշելուց հետո, հարբած կքել էր տոքսիկ ծանրությունից, թե դատարկությունից, լռակյաց ունայնությունից, սսսս. թեթևակի ինտերշում ծղրիդներով... այդ երկնագույն մինիշրջազգեստի տակից ցաքուցրիվ դուրս պրծած նրա փռչոտ բդերը անկանոն ու դառը արցունքակոծության էին ենթարկվում: Գարշելի sentimentից սթափվելով՝ հումանիստը մղկտում էր բոլորի ու ամեն ինչի հանդեպ իր արած ու չարած ստորությունների ու լկտիությունների համար

 

 

Հայր. ՕՕՕ՛, Ա՛խչիգս...

Մէրիեն. Ես անուն ունեմ՝ Մէ՛-րի՛-է՛ն: Հազա՛ր եմ ասել...

Մայր. Սովա՞ձ ես:

Հայր. Հա, Մէրիէն... Ի՞նչ արիր էն գորձը: Էսօր հեչ ո՞ւր քնացիր:

Մէրիէն. Քաղաքի տեսարժան վայրերով քիչ մը զբոսնեցի:

Հայր. Դեսբանադներով հարգավ...

Մէրիէն. Հավը չեք տալի՞, մա:

Մայր. Դաբագել ենք արդեն... մդաձեցինք ավելի շուտ գքաս. հիմա տաքացնեմ:

Շորերի շրշյուն

Ձայն չկա

Ճտճրտճճրտճ

ՃճճՃրՃտ

Հայր. Փոքրիգ բինթիիս, գերևա, թե մերժել են դեսբանադանը, հը... Ա՛յ քեզ քսենոֆիլիա: Ի՞նչ ունես Ամերիգա գորցրաձ: Ադոր եղաձ-չեղաձն, ախր, Հենրի Թորոն ինքը կբղավեր, թե Ամերիգայի հետ յուրաքանչյուր համագորձակցություն մարդու կխայդառագե: Ախր, Իսգագան երգրում գաբրիս, հայրենի: Ազադ-անգախ, ֆադլան...

Մայր. Հեսա, Մէրիէն ջան, բալաս, կոլադ կբացեմ:

Հայր. Ամեն օր քաքա քոլա, ամեն օր: Բինթիս...

Մէրիէն. 200 տարում արել են էն, ինչ 20 տարում չի հասցրել ոմն Մէրիէնի հայրը: Իսկ 2 րոպեում՝ ոմն Մէրիէնի մայրը:

Հայրը, Մայրը փորձում են գլուխ հանել:

Օգտվելով առիթից՝ Մէրիէնը՝ հայելու առաջ կագնած, արևի պես, նայում է իր կրծքերի տեսքին առանց դրսում հագած իր կոֆտայի:

Հայրը թուլացրեց Մէրիէնի անձնական աթոռի ոտնակներն:

Հայր. The sweepings of (բըխկ) every country including our own!

Մէրիէն. Then America's the right place for you!

Հայր. Չափերդ անցա՛ր:

Մէրիէն. (հոր խոսելաձևը կակպելով) Հա հա հա: Չի՞ ծառայում արդյոք մարդկային ցեղը ոչնչացնելու ընդունակ միջուկային աղետի ապառնալիքը այն ուժերի պաշտպանությանը, որոնք ձգտում են հավերժացնել այդ վտանգը:

Մայր. Մէրիէն ջան, ջնշումը բարձր է, ձաղր մի արա:

Հայրը չէր լսում

Հայր. ...Լավ, ղայդին համոզեցիր: Ես ինքս կզբաղվեմ Ամերիգայիդ գորձերով, IN BOMB WE TRUST! (Մենակ թե շուտ սիկտիրդ քաշես): Դըրանց տիրո՛շ մերը ք... Գղեգավարեն. ինչ իրենց պեդությունը, ինչ իրենց խե՛ռը, մե՛գ են ըրել: Ե՜րբ-ոնց տնգվի՝ մի տեղ պիդի կո՛խեն:

Այդ միջոցին, հայելու դիմացը կանգնած Մէրիէնի խոհուն հայացքը, կամաց-կամաց, սկսել էր սահել ներքև, այնուհետև դեպի իր իրանի սահուն էջքը՝ վայելքների այգի, հայելու մեջ այլևս չէր երևում նրա շուրթերին հետզհետե նկարվող ժպտադեֆորմացիան. երևում էր այն միայն իր պուճուրիկ անուշահոտ բերմուդյան եռանկյունուն՝ թարմ պցիկին, UNITEDSTATESOFAMIRACLE, Կոխե՛ն: Ա՜հ: Կոխ կո՛խեն: Ա՜: Մինչ Պանամերիկյան ուաուաուաուսուպերհիպերմեգագիգապոլիմակրօհօհօհոռգազմ

Մայր. Էն խեղջ գինը մոդդ հիվանդանոց այցի եգա՞վ ըսօր:

Հայր. Այ կին, հիվանդությունն ասա. ի՞նչ իմանամ՝ որի հեդ ես...

Մայր. ...ռենտգեն...

Հայր. ... Աա, Էվելինան... Փառքդ շադ Ասդվաձ, erosio colli uteri արդեն անբուժելի արգանդի էրոզյ

 

մի քիչ արեւ սառը ջրի մեջ: Արտացոլքը գտավ երկնքում: Եվ սուզվում է իր սառչող արյան ծովի մեջ արփին, ահա չքնաղ երեկոն՝ ոճրագործի բարեկամ, վազե՜նք դեպի հորիզոն, ուշ է արդեն, շտապե՜նք, գուցե բռնել կարենանք ներքեւ իջած գեթ մի շող, ու քաղաքի ճահճակրակ պատուհանների, գովազդների, լապտերների ներքո շուրջպար են բռնում փոշի ու աղբ ու պոետ՝ հավերժական մի բանաձեւ, մետրոն՝ սրնգահարում, բուռն արտասվում են փոքրիկները գույների հետեւից: Արեւը սիրում է բացառապես Գիշերվան ու ուղղում է երկրին իր լուսափայլ բռնությունը, գարշելի անկում, ու սերմնահեղումը շաղվում է երկնակամարով մեկ, պսպղում ու մականվանվում «աստղեր»: Եվ այնպէս եղաւ, որ, անհերթ, մեր պատկերովը եւ մեր նմանութեան պես արարված թղթե մարդիկ ու նրանց պատկերովը եւ նմանութեան պես կերպարանափոխվող մարդիկ քնի անցան անսպասելիորեն ինչպես միշտ ու նրանցից ոմանք տեսան երազներ, որոնք միմյանց են տարրալուծվում, վերածվում իրական կոլաժի: Երբ փակեցի մինչ այստեղ գրանցածս տեքստը՝ որոշ տաղտկալի կենցաղային գործողություններ կատարելու հոգնեցուցիչ պահանջից դրդված՝ պարզվեց՝ տեքստի աչքերը փակեցի: Տեքստն այդ քնի անցավ: Տեքստն այդ... Երազ տեսավ: Այո, երազ, որի գրավոր արտահայտության հետ քիչ հետո (կամ հենց հիմա) կարելի է ծանոթանալ: Դեռ առջեւում են տեքստիս անքնության օրերը, սակայն միակ դեղատոմսն այդ անքնությունը կասեցնելու համար նրա տիրաժն է. մեկն արթուն, անմիջական ակտիվ գործունեության, հաղորդակցության մեջ (որտեղից նա իր նորանոր երազների համար նյութ է որսում), մյուսը՝ երազների, մղձավանջների գրկում, դու էլ, թերեւս, դրանցից ինչ-որ մեկում: Եվ այդպես անվերջ: Հիմա շարժվենք, գրքի հետ միասին տեսնենք նրա առաջին երազը, երազը, երազներ, երազ, ներ, ներազ, նազեր, զներ, եզեր, անեզեր.

 

 

RECՄիան ապրում էր, այստեղից հաշված, տասնյոթերորդ հարկում: Հայրը՝ գործազուրկ էսթետ, մայրը գործի էր: Միան հպարտ տեսք ուներ, երբ տան դուռը շրխկացնում էր իր հետևից, և՝ միջակ, երբ ուղղակի դուրս էր գալիս՝ առանց դուռը շեշտելու: Հագ ու պատրաստ կանգնած էր երրորդ մայիսյան առավոտյան ժամը 8-ին աստիճանների շեմին, վերելակը, իր արյան պես, տեղ ու դադար չուներ: Նայեց ընդհանուր պատշգամբից: Երկինք: Փակեց գրգռված առնանդամագլխիկների պես խոնավ աչքերը և շրջվեց դեպի թռվռացող աստիճանները: Նրա աչքերը, մեծ-մեծ, ժպտում էին, բերանիկը՝ նուրբ կարմրեցրած՝ շուրթերի մասում, կգնար ամեն տեսակ դեմքի արտահայտության հետ, չեզոք էր: Դիմացի հարևան, տարեց, գրող Բակզալը «Միրաժ» բարում մի օր ասել էր իր մորուքավոր զրուցակցի սիլուետին, որ այդ խորհրդավոր բերանիկի գոյությունը միմիայն տիրոջից բաժանվելուց հետո ես մտաբերում ու ամեն անգամ այդպես, որ գուցե չկա, կամ ոչ մի շրթունք չի համտեսել այն, որ գուցե իրեն էր վիճակված դա անելու, որ, ի վերջո, ինքն այդքան տարիներ դրա համար էր, թերևս, իրեն մաքրամաքուր պահել Ամուրի ֆրոնտում, և որ Աստված ոչ թե մեռել է, ինչպես իր սիրելի Նիցշեն էր նշում, այլ ուղղակի այլևս չի խոսում մեզ հետ. նեղացել է, այնուհետև, նկատելով Գաբեհին՝ Միայի ընկերոջը, շփոթված անցավ ֆրանսերենի: Թարթող գույները բարում երբեք չէին կրկնվում, և մարդիկ ժամանակ առ ժամանակ փոխում էին իրենց ռասայական պատկանելությունը: Եվ շատ որոշակի էր, անգամ ճակատագրական, բարից դուրս գալու համար հարմար պահ ընտրելը: Բանն այն է, որ, եթե դուրս գալու վերջին պահին քեզ վրա, ասենք, դեղին լույս ընկներ, դուրս կգայիր որպես վիետնամցի, կորեացի, ուզբեկ, թաիլանդցի, մոնղոլ, ղրղզ, լաոսցի, ղազախ, չինացի կամ ճապոնացի և այդպես շարունակ նման բանաձևով: Այդ կերպ ռեկորդային այցելություն էր ապահովում «Միրաժը»: Յուրաքանչյուր դժգոհ կամ էքսպերիմենտատոր (թերևս կրկնեցի) այցելու կրկին կարող էր այցելել բար վերջին այցելությունից միայն 24 ժամ անց մի մերկ աղջնակ ինչ-որ ինչ-որ ծովի ափին Չեշիրյան կատվի կացնահարված ժպիտի հետ խաղում էր ինչ-որ ինչ-որ ծովի ափին, բավականին անհանգիստ, ինձ իմ օպերատորը հուշում է, որ իրականում աղջնակը տեսախցիկի օբյեկտիվի ֆոկուսի հետ պահմտոցի էր խաղում, բայց այն բանից հետո, երբ հանգուցյալ կատվի ժպիտն ընկավ աղջնակի պցիկի մեջ, աղջնակն իր կնճռազուրկ խաս ճակատին մտահոգության ինդեքս հաղորդեց: Ամուր բռնելով իր սեռական շրթունքներից՝ նա փորձում էր դուրս թողնել ժպիտը, նա անզգուշորեն ինքն իրեն շրջոնք դարձրեց: Ծովային քամին դրան էր սպասում, որ ուժգնանա ու շաղ էր տալիս ավազահատիկի փոքրության արյան կաթիլիկներ, որոնց միջով ոչինչ չէր երևում: Գլորվեց նրա արյունլվա մարմնի վրայից մի աչք դեպի ծովը տարօրինակ արագացումով: Միքելանջելո Անտոնիոնին իր ծեր հետույքը շարժեց, հասավ դեպքի վայր ու մերկացավ, մտավ ծովն ու լող տվեց աչքի հետևից: Նա ուզում էր հասնել ու բռնվել չսուզվող ակնից, քանի որ լողալ չգիտեր, և ուզում էր հավեսով լողանալ: Իսկ երկնագույն դուշի տակ խեղդվող Գաբեհը էությամբ էրոտոման էր, երբեմն նեղաչ, երբեմն սևամորթ, մեկ-մեկ էլ՝ հնդկացի, և այնուամենայնիվ նրա մտքով անգամ չանցավ գնալ տեսակցության այն շրջոնք դարձած աղջնակին, իսկ, իրականում, «Միայի ընկերոջը» ասել՝ նշանակում էր պարզապես դուրս տալ: Գաբեհն իր տուն մարդ չէր հրավիրում, որովհետև մարդիկ 6 000 000 000-ից ավել էին, իսկ իր տունը՝ 6 քառակուսի մետրից պակաս էր: Իսկ եթե միայն Միային հրավիրեր իր տուն, նա կարծում էր, որ մեղանչած կլինի մյուս մարդկանց հանդեպ, «իսկ մյուսները ինչո՞վ չեն արժանացել հենց այդ պահին հենց այդտեղ լինելու շանսին»: Ահա նա, անցնում է մարդաշատ վարսավիրանոցի լայնարձակ պատուհանի մոտով՝ կոտորելով քաղաքի ռակուրսները: Իսկ ինչ վերաբերում է Բակզալի «զառամախտին», որը SWEET DEATH BECOMES HER կոկտեյլի համն ուներ, ապա այն նրան ընդհանրապես զզվելի թվաց, և չէիր հասկանա՝ ինչ է, ով է, ում է այդ մարդը, չնայած ձեզնից էլ նմանապես գլուխ չէր հանի: «Ես, օրինակ, իմ տարիքի տարեկիցն եմ»,- մտածեց ու չհասկացավ իր ասածի իմաստը Գաբեհն և կրկին չհրավիրեց նրբանցքից հորիզոնում երկնքի ֆոնին անսպասելիորեն հայտնված ծանոթ մի աղջկա՝ կարմիր կիսավերարկուով, ձեռքերը կարմիր գրպաններում, ծովախխունջի պես մազերով, կարմիր զվարճալի բերետով, իր տուն: Միային:

Այդքա՜ն կարմիր... արդեն «ցելկեն առել են», հառաչեց մտքում սարսափելիորեն թևաթափ եղած Գաբեհն ու այդ մտքի հետ մի քանի օր անց փոքր-ինչ համակերպվելուց հետո համարեց, որ Միան, թերևս, սովորականից շատ էր արյուն կորցրել ու խելքին մոտ կլիներ՝ փոխեր... այդ «պղծվա՛ծ» հագուստը: Երևի թե կոխվելիս հագուստը հագին էր:

Իր տունը ո՞րտեղ է:

Միան ո՞ւր է:

Ինքն ո՞ւր է: Հետ նայեց: Շրջվեց: Նրան օգնող չկար. միայն մարդիկ:

Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր: Կրկին թվացել էր:

Իսկ իմ առնանդամը խռիկներ ունի: Դրանց շնորհիվ այն չափից դուրս երկար է դիմանում հեշտոցի օվկիանների մեջ: Հըմ... դու ուղղակի տարիքդ ես առել, սեռական պոտենցիադ էլ անգթորեն լքել է քեզ, ու տարիներով էլ հրես, չես չվերջացնի, հրես, չես վերջացնի...

Ամեն օր, երբ չէր ստացվում տեսնել հրեշտակին: Չլինի՞ այլևս չկա. մահացել է, իսկ որտեղի՞ց կարող էր իմանալ. ո՛չ տան տեղը գիտեր նրա, ո՛չ էլ, ասենք, Զանգվածային Լրատվության Միջոցները կարձագանքեին, թերևս «Միրաժ» բարն է մի օր մտել ու մաշկի գույնն անճանաչելիորեն փոխել, միգուցե նրա անունն է խժռել ուլմացի Մոգն ու մարսել, և այդ դեպքում նպատակահարմար կլիներ որոնել Մոգի տվյալ կղկղանքը երևի թե Մարսելում կամ... Վա՜յ, զուլո՜ւմ... Ամեն օր, երբ նայում էր տասնյոթերորդ հարկից ներքև՝ քաղաքին, այն իրեն մեկ այլ Վենետիկ էր հիշեցնում, որտեղ փողոցները նույնպես, վա՜ա՜ զուլո՜ւո՜ւո՜ւմ, գետեր էին, բայց արագավազ, որտեղ ջուրը հագնում, զո՜ւուլուո՜ւ, հաստկող, պոստարդյունաբերական փոխադրամիջոց-քարերի, գլորվելով, հոսում, էր, ծուխ, ա՜խ, ցայտելով: Երբ տեսնում էր՝ ինչպես է Միան անցնում այդ գետը առանց խեղդվելու, առանց առանձնապես լողալու: Քայլելով: Կամաց-կամաց մոռանում էր «Միան» և ամրապնդում «Հրեշտակը»:

Զուլում

Ինձ ինչ-որ մեկը բացած վիճակում սկսեց պատառոտել, այդ պահին ես աճող դատարկություն էի զգում և հույս ունեի, որ երբ նա փակի ինձ ես կլրացվեմ նորից, որոշ չափով, բայց ոչ, նա ինձ փրթեց ամբողջությամբ, լցրեց սև տոպրակի մեջ ու տարավ:

Սև սիլուետը օրորվելով դուրս եկավ բարից, օ՜, ինքը Մեզասը՝ Բակզալի մտերիմ զինակիցն ու ատամնաբույժը. ամառանոց չգնաց: Ամառը սպասում էր, օձը՝ սպասում: Ամենափափուկ աթոռը դժկամությամբ, վա՜յ, գրկել էր Մեզասին ու տնքում էր, չնայած՝ ստվերի տակ էր տեղադրված և նրա տան պատերով ու տեղ-տեղ պատուհաններով շրջապատված կանաչ այգում էր, բայց շուտով ցռիկը Մեզասի քթից կբերեր, ու ինքը՝ աթոռը, մի լավ շունչ կքաշեր: Կոտրվե՛ց աթոռը: Մեզասը վեր թռավ երիտասարդ ակրոբատի պես ու սկսեց վազել այգու շուրջը՝ ձեռքերը նեղ իր ջինսի առջևի գրպանները խրած ու պրկած, եթե կոտրվածը խուլ լիներ, կկարծեր՝ սա գոռում է գժի պես: Ինչ-որ բաներ սկսեցին լսվել. նախադասություններ, որոնց կառուցվածքը նման էր նրա գլխի հատուկենտ մազերի քաոսային պարին՝ արագության տակ:

- Չդրձա, չչչչչչ, կրծմս հա՞, շչսկգդմ, ը՛խ, մի թուղթ, ԳՈՆԵ, չքմեղանք, քղանցք, թքամանաման, դու էիր մղվո՛ր, դու, ը՛խ թուղթ մի հատիկ ու գրեի, չնյծ նչքն գրելու հարմարանք, Ի՛Ի՛Ի՛ գրող, ողջը փորըցըվիդ զոհ, ցռիկիդ, Օ՜հ, օ՜հ, Բբբզկզ...

Պատ, ուհան, պատ, ուհան, պար, ուհի...

Վազում էր Մեզասն ու հոգին նրա չարչարվում էր, ո՞ւր փախնես, եթե միշտ փախնելն է մտքինդ:

- Բարև՜, աղջիկս, նստիր արևի տակ. այստեղ ընդհանրապես տաք է այնքան հերմետիկ է ծածկված, միայն վերևն է բաց, այն էլ... տեսնում ես հատուկ արևի համար: «Էլեկտրաէներգիա է խնայում ճպլ գանգը ձվիս թայ», մտածեց պարուհի Սոնյան և սկսեց պարել առանց մեղքանալու, թե այնտեղ կոտրված ամենափափուկ աթո՜ռ կա, բա՜ն կա: Մեզասը խորտակվեց տուն, մյուս կողմից դուրս եկավ ողջ ու առողջ ու քիչ անց մեծ դժվարությամբ հայտնվեց կտուրին ու մեջքով արևի աչքերն էր փակում.

- Սոնյա՛, պարի՜ր: Սո՛նյա, պահ-պա՛հրիի՜իր...

Սոնյան ոգևորվեց և պարում էր: Պարում էր, ձեռքերը, ոտքերը, կրծքերը փոխվում տեղերով, իրար էին տալիս... Մտավ այգու մեջ ու պարեցրեց ծաղիկներին այնքան, մինչև չկոտրվեցին իր ոտքերը, այնուհետև ձեռքերը, այնուհետև՝ ոգին: Բալետ... չէր ստացվի: (Տելաբ, հո, կստացվե՜ր): Երբ կոպը բարձրացրեցին, մի մեծ սպիտակ արցունք էր աչքի տեղ. սպունգով սկսեցին սրբել, սակայն ուշ գլխի ընկան. դա զուտ փոխաբերություն էր: Սրտամաշ տեսարան էր: Մեզասը չէր էլ մտածում այս ամենը, իր ունեցվածքը ժառանգող մի էակի մասին: Ի՜նչ երեխա. սա սարսափում էր իր՝ դեռ չբացահայտված այլասերություններիցիցից, որոնց զոհը կարող էր դառնալ խեղճ ժառանգը, մի դատարկաբան սպառողով ավել և այլն: Բանն այն է, որ Բակզալը նրան այն միակ անգամից հետո այլևս ոչ մի սեփական ստեղծագործություն այլևս ցույց չի տալիս, քանի որ Բակզալի տեքստի առաջին իսկ էջի վրա հառած առաջին իսկ հայացքից Մեզասը համոզված եզրակացրել էր. «Թղթի կարիես»:

Գաբեհը սենյակի լուսամուտից հանգիստ նստած նայում էր անշարժ: Երեխաները դրսում վազվզում էին, խփվում պատուհանի շրջանակներին ու հօդս ցնդում: Նրան այստեղ իր ընկեր Բուբուն էր հրավիրել ու ամեն կերպ ստում էր, թե ինչու: Գաբեհը շրջեց գլուխն ու տեսավ սև միջանցքի սև ֆոնի վրա կանգնած իր ընկերոջը՝ թուլիկ՝ ինչպես կախիչին՝ շորը: Հայրը կիսատ երևաց հետևից, գլխով արեց՝ որպես բարև, և ընկերը կրկին կարգին նկար էր:

ՀԱ սկսեց ծիծաղել էլ հաշվելու բան չկար կնճռոտ թքահոս մութ խոռոչում

Միան չէր կարող անընդհատ նույն գույնը, առավելևս նույն զգեստը կրել, քանի որ Բակզալը արդեն քա՜նի տարի է՝ չի տպագրվել: (Որքան որ տարեկան է): Վերջինիս հիշողությունը վատթարացել էր վերջերս, և նա ցանկություն էր հայտնում նկարչի պես գործել. բնորդ(ուհի)ներ էր հրավիրում իր տուն ու գրի առնում նրանց տեսքը, մերժված սուրճ խմելը, նիրհելը, երբեմն՝ տակները անելը: Բավարար գումար ստանում էր ամեն ամիս տարբեր խմբագրություններից՝ «միայն թե չտպագրվելու» դիմաց: Երբ Միան մերժում էր նկարագրվելու գայթակղիչ առաջարկությունը (համենայն դեպս այդպես էր թվում ծերունի Բակզալին, քանի որ Միան թևերի նյարդային ու անկանոն թափահարումներով փորձում էր այդ պահին քշել իր աչքերի փայլին ձգտող ահռելի քանակությամբ մլակների), Բակզալը խոսք էր տալիս Միային, որ կկանչի քեռի Թոբիին ու հավաստիացնում էր, որ բարի քեռի Թոբին յուրովի ու նախանձելի համբերությամբ կլուծի իրենց հաղորդակցության առջև ծառացած խնդիրը: Դա քիչ ուշ, իսկ հիմա պիտի պոկվեր. դիետիկ սնունդ ընդունելու ժամն էր: Շաքար-շաքարախտ: Թե որտեղի՞ց էր այդքան քաղցրություն հավաքել, որ այժմ ծծովի կոնֆետն իսկ խստիվ չարաշահում կլիներ: Իսկ երբ խեղճ Բակզալը վրդովվում էր այն աստիճան, որ դա նկարագրելու համար չափազանցությանն այլևս տեղ չէր մնում, այդ, թերևս, նույն Բակզալը շարունակում էր կազմել իր ամենադժվարերևակայելի հայհոյանքների բառարանը, որն իր կյանքի կարևորագույն գործն էր համարում՝ իր Գլուխգործոցը – անգնահատելի ծառայություն մարդկության ուզածդ ժառանգին ի հանգստություն! Խաղաղելու իր սեփական նյարդերը՝ նա բառարանի միավորները գրում էր խստորեն հետևելով տառերի այբբենական հերթականությանը – այդ իսկ հոգեբանական արժեք ունեցող եղանակով հունի մեջ ընկնելուն պես՝ մոռանում էր իր դարդն ու ցավը: Ահա նա՝ հերթական անգամ վաճառելիս իր հոգին Մեֆիստոֆելին: Վերջինս ազատ թափառող խենթերից էր, որն իրեն հաճախ Մեֆիստոֆել էր անվանում: Եվ այդ պահերը Բակզալը աշխատում էր ոչ մի անգամ բաց չթողնել՝ ինչպես ես՝ այս տողը:

Եվ ընկերը դեռևս կարգին նկար էր: Ընկերը նկարիչ էր, որն այնուհետև հրավիրեց իր ընկերոջը անտառ՝ ավելի շուտ նրանում մի բացատ: Գնալ այնտեղ նկարելու: Սակայն Գաբեհը հրաժարվեց, որովհետև երրորդը միշտ ավելորդ է, էլ ուր մնաց չորրորդը: Սակայն վերջին դեպքում փոխզիջում գտնել կարելի է. ընկերը ընկերոջ հետ թող գնա անտառ, իսկ Բուբուն ու Գաբեհը՝ նկարելու: Անտառ: Իսկ նկարիչը՞:

Կուսազրկված անտառում մեքենա չկար: Անտառում բացատ կար: Ծառերը կտրել էին տվել իրենց մազերը և այժմ կուզլիկ գողականների էին նմանվում: Կարծում էին. «Եթե, մարդկանց պես, ծածկելու ո՛չ «ամոթ» ունենք, ո՛չ էլ լիբիդո, էլ ի՞նչը ծածկենք»: Չունենա՛լը: Տգեղությո՛ւնը: Հի՛մմմարություն: Հի՛մմմմմարություն: Հի՛մմմմմմմմարություն: Ումմմմ կամ ընդհանրապես, նրանք չպետք է չպետք է մտածեն: Չպետք է, չպե՛տք է խեռին, ո՞ւմ:

- Ես հիմա ի՞նչ նկարեմ:

Գաբեհը հասկացավ, որ այդ հարցը ոչ միայն իրեն էր ուղղված ու լուռ դիտում էր հրեշտակի բացակայությանը. «Լինի այստեղ, ամենն իր տեղն ընկնի»:

- Այդ դեպքում նկարիր կուրություն:

Ծառերն այնքան էլ թշնամական չէին. ամեն քայլափոխի ճամփա էին տալիս ընկերոջն ու իր ընկերոջը: Նրանց համար դա Գիշերային զբոսանք էր: Ընկերը նայում էր վեր հաղորդալարերի ոստայնին, որի միջով նետած հայացքի առջև զարմանահրաշ տեսարան էր բացվում: Օ՜, Գվիդո դ'Արեցցո, հոյակապ մաե՛ստրո, քո ներելի ժլատությունը պնդում էր 4 գծերի անհրաժեշտության կամ առկայության գաղափարը, եթե քեզ մեջքի վրա են պառկեցրել անիծյալ գերեզմանում ու առիթ դեռ երբևէ չես ունեցել դիրքդ փոխելու, ապա տես... ի՜նչ 4, ի՜նչ 5 գիծ, աստղերը բազմաթիվ հաղորդալարերի ֆոնի վրա վերածվեցին ամբողջ նոտաների, չհաշված հատուկենտ գիսաստղերը՝ կես, ութերորդ, տասնվեցերորդները... ու ընկերն այդ նոտալից երկինքը վերծանող աստվածային մի մեղեդի էր մռմռում քթի տակ զանգվածային մշակույթի ոլորաններում: Իսկ արևի տակ քրտնահոսող Գաբեհը՝ դեմքով դեպի սևաչյա Բուբուն, փորձում էր կռահել, թե ինչ է սա նկարում, բայց ամեն ինչ պարզ էր, պարզ՝ ինչպես պարզությունը: Ծառերի սաղարթն, այժմ հետզհետե հասկանում էր Բուբուն, ոչ թե չկա, այլ երկնագույն է, և որ այդ ծառերը ոչ թե սկինհեդներ են, այլ... մեռել: Ջանում էր Բուբուն վրձնով պիսկել, խթկել խոցոտել կտավն ի մահ: Սև ներկը ծորում էր վեր ու ցած ու աջ ու ցած ու ցած ու ցած ու ձախ ու ցած ու հյուսիս ու ցած ու հյուսարևմ ու ցած ու մեռյալ կետին էլ, կետին էլ, հարավ ու ցավ ծորում էր իր կոպերից: Քիչ ռիսկ է հարկավոր, դե կո՛խի, կո՛խի, է՛... Պխլծ. սև ներկը պրծել էր, բայց սևաչյա Բուբուի բիբը դեռ նոր է սկսել...

Գաբեհը իր կրակվառիչով մորեխների հետ էր խաղում, և, դե, հավասար-հավասար խաղ անելու համար թևազրկում էր նաև............. ԲՈւԲՈ՛ւ, վայ, ԲուբՈ՛ւ ջան: Զուլո՜ւմ: Ծիծաղում ու հռհռում էր Գաբեհը, փռթկում ու կողերը ցնցում, նա նոր էր հիշել, որ կյանքը փուչիկ է, իսկ շունչը փչելը զվարճալի թսկում՝ փֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆվվվվվֆֆֆֆֆֆֆֆֆֆհ՛ահ՛ահ՛ահ՛ա

- ՀՐԵՇՏԱ՛՛՛ԿՍԱՉՔԵՐՍՎԿԱ!

Սպիտակամորթի վերակերպված Գաբեհը տեսավ Միային, և նրա առնանդամը ակնթարթորեն Պիզայի աշտարակի դիրքն ընդունեց: Իսկ դրա գագաթից կաթած իր լորձի օրինակի վրա նա ապացուցեց ազատ անկման հավասարաչափ արագացման օրենքը: Այդ միջոցին: Տուն էր բարձրանում, կրկին աստիճաններով Միան: Գաբեհը պոկվեց հետևից: Միան թռավ երեսունչորսերորդ հարկ: Բակզալը՝ հետևներից՝ տասնյոթերորդ հարկ՝ Միան չկա: Միան՝ վաթսունութերորդ: Գաբեհը համբուրում էր երեսունչորսերորդը, Բակզալի հետույքի շուրջ արդեն քանի օր է ճանճերի ոհմակ էր պտտվում ու չէր հեռանում: Բակզալի լյարդը վերջերս սկսել էր շարքից դուրս գալ, ու խեղճ մարդն ի զորու չէր իր հաճախացած աղիքային քամիների դեմն առնելու մահացու ռիսկին դիմել, մինչ իրենց սիրելի հոտից խաբված ճանճերը անվերջ սպասում էին, թե երբ են վերջապես համտեսելու իրենց սիրելի ճաշատեսակը: Այն վախից, որ այդ ճանճերը կարող են քստմնելի մի հարձակում գործել իր մինուճար հետույքի վրա, Բակզալն այլևս երբեք չէր մերկացնում իր հետույքը զուգարան գնալիս. նա սկսել էր տակն անել: Գնալով ավելի ու ավելի միայնակ էր իրեն զգում: Նա ավելի ու ավելի էր նախընտրում գենոտեքստը ֆենոտեքստին. այլևս չէր ստեղծագործում, նա թքած ուներ այն խրտվիլակների վրա, որոնք ավելի ու ավելի էին նվաստացնում նրան ամեն կերպ: Համենայնդեպս, որ չգրելու խոստումը պահի՝ Բակզալին տարբեր խմբագրություններից շարունակում էին բարձրացրած աշխատավարձեր ուղարկել: Բակզալը կատաղում էր, հետ ուղարկում, ճղում գումարները, քթածակերին արևային ակնոց հագցնում, հոնգուր-հոնգուր լալիս: Նրան անվերջ աշխատում էին հղկել, համապատասխանեցնել հոգեբուժարան մշտական բնակության ուղարկվողի մոդելին: «Et maintenant, déjà sens devant derrière, ou bien... comme vous voulez! ! !» չասաց նա: Այսօր սպառնացել էին նրա աշխատավարձը կտրել վերջնականորեն: Գործունյա մայրը գործի էր գնում սեփական ավտոբուսով: Առավոտյան շուտ նստում էր ղեկին, ապակուն դեմ տալիս համապատասխան երթուղով գնացող տրանսպորտի համարն ու ուղևորներ փոխադրելով հասնում գործի տեղ: Տուն գնալիս նա մտնում էր գիծ իր ավտոբուսով երթուղու համարը դեմ տալիս ապակուն, ուղևորներ փոխադրելով գնում տուն: Նրա բոլոր րոպեները հաշված էին. նա էր պահում ընտանիքը ու շան պես հոգնում: Երբ Միայի հոգնած-ջարդված մայրը օրվա գանձված ուղեվարձի ողջ հասույթը թքոտված մատներով հաշվելով, ծալելով ու գրպանը դնելով հասավ իր բնակարանը պարունակող բազմահարկ շենքի բակ ու սկսեց բարձրանալ վերև, կրկին աստիճաններով, նրա քթանցքները սկսեցին միմյանցից այլանդակորեն հեռանալ ավելի արագ ու ավելի հեռու, քան իր պտուկները տարիքային էվոլյուցիայի հետևանքում, և տասնյոթերորդ հարկում չարաբաստիկ դեպք պատահեց, և Միան սուրաց-խփվեց գլխով հարյուր երեսունվեցերորդ հարկ հասած հեռուստացույցին, նրանով գնացող գովազդին և՝ գրավեց Մե՛ծն ԶԼՄ-ի ուշըտուտուտու տուտուտու տուտուտու օր գիշեր օր գիշեր օր գիշեր օր գիշեր օր գիշեր օր տիեզերագնաց թռավ գնաց ո՞րն էր տիեզերք գնացած առաջին տեքստը Գագարինի ծոցատետրը հագին ո՞րն էր տիեզերքում ասված առաջին բառը...

Անթիվ անհամար քանակությամբ երևացող ու չերևացող աստղերը՝ չդիմանալով գիշերվա տիեզերական թովչանքին, սարքեցին գինար բուքաբաքո սատոն ու ինքնամոռացության նոպայի մեջ միմյանց հետ սկսեցին կենակցել միլիարդավոր հազարամյակներ առաջ և այս գիշեր վերջապես ծննդաբերեցի՛ն նրանք՝ բազմապատկվելով անթիվ, անհամար անգամ: Ծիծիլիոնավոր աստղիկներ: Ինտենսիվորեն խտանալու արդյունքում միաձուլվելով՝ աստղերն ու աստղիկները հետզհետե լուսավորեցին ողջ երկնակամարը արշալույսից շատ ավելի առաջ ու շատ ավելի վառ:

Ֆեերական տեսարա՛ն:

Դա երևաց Երկիր մոլորակի կիսագնդերից մեկի մի կեսին միայն, կենտրոնը որի ընկնում է մեր այժմյան քաղաքակրության կարծեցյալ աղբյուրի՝ Արարատ սարի վերայ: Մոտ երկու ժամ անց, այսպիսով ավելի ու ավելի լուսավորվող երկնքի ու երկրի հատման կետերից մեկում նշմարվեց հետզհետե հայտնվող կուրացուցիչ լույսերի մի գնդաձև կոնվերգենցիա:

Վերջինով լուսարձակվելիս՝ Երկրագունդը, խորապես վայելչաբար խոնարհվելով (գլորվելով), երևան էր հանում գալակտիկական բիլիարդի անհամար գունդը՝ Արևը մի օր չէ մի օր այնպես է ոռնալու իր մասին մինչ օրս հյուսված զանազանազան զրպարտանքների, անհեթեթ փոխաբերությունների անտանելի բեռի տակ, որ, ուզած-չուզած, կրկին տեղի կտա իր շուրջ հյուսվող ձեռք է մոտենում ձեռքեր տարբեր տարիքի, թերևս միևնույն մարդու, ձեռք են տալիս ինձ՝ արդեն տպագրվածիս, թերթերս են հատ-հատ պոկռտում, կուրանում եմ, ամեոբավարի եմ բազմանում, դժվար թե, կորցնում եմ հաղորդակցական ունակություններս, անփութորեն լցնում են ինչ-որ սև տոպրակի մեջ, տանում են, թպրտում եմ ինձ անհայտ ուղղությամբ տեղափոխող նյարդայնացած ճամփորդի, ճամփորդների ձեռքերից կախված, սև թափանցիկ տոպրակի միջից բացվող տեսարանը անդադար փոփոխում է իր ռակուրսները, ահա և մի էակ, դերձակ հավանաբար, դերձակներ տարբեր դիրքերով դասավորված, գլուխները կախ են խոսում, ստվերի ու լույսի խաղը նրանց քանակությունը մի քանի անգամ բազմապատկում է, պիտի, հսկայական գամակ կարեն Ղարսլյանի երիտասարդության համար, տառաչափերս մեծացնելու նպատակով օգտագործում են խոշորացույց, գիշեր օր գիշեր օր գիշեր պինդ կապռտում են ինձ ճկուն ռադիոալիքներից ու մթնոլորտային տեղումներից, քանդում, մտքները փոխում, մի քանիսը թզուկների են վերածվում, իսկ մոտենալիս՝ հասնում բրոբդինգցիների չափերի, չէ, սրանք դերձակ չեն, սրանք ուղղակի տառերի համագործակցության ձևեր են, վիրտուալ և իրական թանաքի հետքեր: Ի՞նչ է կատարվում ինձ հետ: Մինչև ե՞րբ եմ կարող ինձ այս հարցը տալ


















You have successfully installed the program!

 

 

 

© Կարեն Ղարսլյան, 2003 (որոշ ուղղումներ` 2013-ին), Երևան