ԵՐԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔ
Թղթեր ա որ թերթում ա
Խորացած
Հիմա եթե ճանճ նստի քթին
Չի նկատի
Ցուցամատը մտցնում ա բերանը
Հանում ու թերթում
Մտցնում բերանը հանում մատն ու թերթում
Հերթական էջը դարսում
Արդեն թքոտված փաստաթղերի կույտի վրա
Շեֆը
Լարած խաղալիքների պես
Շուրջը պտտվում
Հեռախոսով խոսում
Մազերն աչքներից հեռացնում
Մոտենում
Կարճատեսի ակնոցը հանում հեռատեսինը դնում
Գործի ընթացքը ստուգում
Ինչ-որ կիսատ-պռատ մեկնաբանություններ անում
Էս աղջիկն էլ տակից շեֆին նայելով
Մատը մտցնում ա բերանն ու հանում
Գլխով անելով
Մտցնում հանում
Մտցնում հանում թերթում ու դարսում
Ինքնամոռաց
Երբեք տանել չեմ կարողացել
Թերթելիս մատ թքոտելը
Իսկ հիմա
Աշխա՜րհ աշխա՜րհ
Անկյունում վեր ընկած
Թուքս եմ մոռացել կուլ տալ
Աչքերս չռած հետևում եմ
Թե ոնց ա չքնաղը
Իմ հաշվարկներով
Արդեն հարյուր չորսերորդ էջը թքոտում
Հինգ-վեց դար առաջ Քուչակ ախպերը կբացականչեր
«Ատ թքոտած թղթերուն կապոցն ի յիս պիտէր
Զիս հազա՛ր դեկան դա գնած
Ու ընթրիքին մատներուս հետ խժռած»
Բայց հիմա ժամանակները փոխվել են
Պոետի իղձերն էլ հետը
Որը կգնա ու պարոն Ջոնին կդիմի
«Ժամական տուր ինչքան սիրտդ ուզի
Մենակ թե թող նստեմ կողքը չքնաղի
Մատը բերանս մտցնի հանի ու թերթի
Ինչքան փաստաթուղթ որ սիրտդ ուզի»
|