Ես

Երբ որ բերանս մոտ գնաց ականջին
Մեջը բան էր ասելու
Ու քիփ մոտեցավ, որ ասի
Էլ չասեց, բան չասեց
Ճմռթվեց՝ ականջի ձև ընդունեց
Անցնելով հազար ու մի յուրահատուկ ականջի ձև չորս վայրկյանում
Մի փոքր բացվեց, փակվեց
Լեզվովս թրջվեց
Վերևի ատամներովս կծվեց
Մոտեցավ բլթակին
Ու ոնց որ կոպերն են աչքերը լզում
Շուրթերովս բռնեցի ականջը
Ու սղալով իջա հասա բլթակին
Շուրթերովս կախվեցի բլթակից
Ու կաթիլի պես ընկան բլթակից շուրթերս

Ինքը

Ինքը ինձ չի հարցրել
Ուզում եմ թե չէ
Ես եմ հարցրել ու ինքը ասել ա
«Հա, ուզում ես» ու արել ա
Կյանքում չեմ մոռանա
Որ վերջացնում էր մեջս
Ոնց որ մեջս անձրև գար
Հորդառատ անձրև էր
Մարմնով ընկել էր վրես ու կայծակի պես գոռում էր
Անձրևը կտրվեց
Կայծակը կորավ
Ես պրծա

© Կարեն Ղարսլյան, սեպտեմբեր 6, 2002, Երեւան
 English