ԵՂՈՒՆԳԻ ՏԵՐԵՎՆԵՐԸ
Ես կենտրոնացած եմ
Կենտրոնանալու ապարդյուն փորձերի վրա
Ես ուզում եմ ցրվել
Ապարդյուն
Կենտրոնացած եմ
Ձեռքիս մատների վրա
Լավ երկար են
Փոքրիկ երեխաների պես անշարժանում են
Հայացքիս տակ
Ձևանում կարգապահ
Միշտ լզում էր մատներս երբ անում էի
Եղունգներիս կողքերից մաշկիս տնկված տերևիկների վրա եմ փչում
Այդ պահին աշխարհում ամեն ինչ մնում է ֆոկուսից դուրս
Բացի եղունգի տերևներից
|