ՎԵՐՔ ՀԱՅԵՐԵՆԻ
July 12, 2010 in Featured, Կարեն Ղարսլյան
Տրանսլիտով հայերեն գրելը 39 համարի ոտքին 26 համարի կոշիկ հագցնելն է
Տրանսլիտով հայերեն գրելը ատամնամածուկ խնայելու նպատակով սեփական ատամների քանակը մինչև 26-ը նվազեցնելն է
Տրանսլիտով հայերեն գրելը երևանյան մարշրուտկում մի ավտոբուսի չափ ամբոխ տեղավորելն ու էդ գերբեռնված մարշրուտկում իրար թևատակ հոտոտելով երթևեկելն է
Տրանսլիտով գրված հայերենը վաննայում բուծվող կետաձուկն է
Տրանսլիտով գրված հայերենը նեղ ջինսի մեջ տնկված առնանդամն է
Տրանսլիտով գրված հայերեն տեքստը թույն ծիտ թվալու համար նեղ ջինս հագած ճարպոտ կինն է
Տրանսլիտով հայերենը լակոտ ժամանակս ամառվա շոգին լուցկու տուփի մեջ ճխտած բոյլուխ լորտու օձն է որի լեզուն սովալլուկ մուրացկանի ձեռքի պես խելառ հաճախականությամբ դուրս էր պլստում լուցկու տուփի նեղ արանքից իսկ երբ բացեցի որ լեղաճաք աղջկերքի մոտ լոպազանամ արդեն մեռել էր լեզուն
*
Տրանսլիտով գրված հայերենը Մայքլ Ջեքսոնի մաշկն է 1985-ից հետո
Տրանսլիտով գրված հայերենը կատարելապես կոնաձև պստլիկ Սիսի օրինակով աժդահա Մասիսի աջակողմյան «ուռուցքի» ռանդումն է
Տրանսլիտով գրված հայերենը աղքատի տված ողորմությունն է միլիարդատիրոջը
Տրանսլիտով գրված հայերենը Կոլոմբոսի նավաստիների հագի քրտնակալած լաթի կտորների դիմաց իրենց թանկարժեք ոսկյա զարդերով չտես հնդկացիների հոժարակամ վճարումն է
Տրանսլիտով գրված հայերենը իմի նման ճստլիկ կճատ քթով իր էության ու կերպարի կարևորագույն տարրը փոխարինած Մհեր Մկրտչյանն է
*
Տրանսլիտով գրված հայերենը վաղ 90-ականներին բնակչության զանգվածային արտագաղթից ու բողոքող ձայնալարերի պակասից երկրի հոգսերի թեթևացում ակնկալող ղեկավարների իմաստությունն է
Տրանսլիտով գրված հայերենը օտարազգի վարձկանների հաշվին ղարաբաղյան պատերազմում հաղթանակ ակնկալող Ադրբեջանի իմաստությունն է
Տրանսլիտով գրված հայերենը Մաշտոցի վրա լիաթոք թսիթսագհոգհ Աթա Թուրքն է
Տրանսլիտով գրված հայերենը օտարալեզու դպրոցների տրոյական ձին է
Հայատառ հայերենը հելլենիստական տառադարձությանը հաջորդած ու 1600 տարի տևած անտրակտ է որը մոտեցել է ավարտին
Գործողություն Երկրորդ – Լատինատառ Տառադարձություն
*
Տրանսլիտով գրված հայերենը գլոբալիզացիայի կանխատեսելի ուղղությամբ (բերանդ) ու կանխատեսելի նշանակետով (լեզուդ) շատ դանդաղ եկող ապտակից ուխոդ չանելու ալարկոտությունն է
Տրանսլիտով գրված հայերենը չիշիկ անելիս անդրավարտիքն իջեցնելն ալարելն է
Տրանսլիտով գրված հայերենը սեռական ակտից առաջ ներքնաշորերը հանելը սեռական ակտի աններելի հետաձգում համարելն է
Տրանսլիտով գրված հայերենը անգյալ Քաջ Նազարի վրա նստող ճանճերի ծերտն է
*
- Տե՞ռ ես
- Տեռ եմ
Ըստ տրանսլիտին հնազանդ հայերենի
Տերն ու տեռը չեն ջոկվում անտեր տրանսլիտով գրված հայերենում
Ցանը չի ջոկվում թսանից տռանսլիտով գրված հայերենում
Չարը չի ջոկվում ճարից անճար տրանսլիտով գրված հայերենում
Ծոցը չի ջոկվում թսոցից ու «Գրողի ծոցը» դառնում ա «Գրոգհի թսոց»)))))
sex uzum es?
Դու նախընտրում ես սեքս բայց քեզ սեխ են հյուրասիրում տրանսլիտով գրված հայերենում
Տրանսլիտով հայերենը բերանդ խեռով բացելն ա երբ պարզապես ուզում էիր դա անել խերով
Տրանսլիտով գրված հայերենը գծուծ լատինատառերի մշտական cucahandesn է հայոց այբուբենի ՍՈՒՍահանդեսի հաշվին
Տրանսլիտի մասին տվյալ տեքստը նպատակ չունի վիրավորելու որևէ մեկի արտահայտվելու ազատությունը: Տեխնոլոգիական պատշաճ պայմանների բացակայության, հայոց այբուբենի չիմացության կամ այլ օբյեկտիվ պատճառների հետևանքով ստեղծված տրանսլիտի հեղինակները թող սրտներին շատ մոտ չընդունեն այս տողերի հեղինակի խոսքը:
Հայատառ հայերենը հելլենիստական տառադարձությանը հաջորդած ու 1600 տարի տևած անտրակտ է որը մոտեցել է ավարտին
Գործողություն Երկրորդ – Լատինատառ Տառադարձություն







Պարզապես ասեմ` +1
շատ լավն էր
Ամէնից ցաւալին այն է, որ 1922-ին հայերէնի այբուբենը, ուղղագրութիւնը եւ հետն էլ կետադրութիւնը եղծեցին, քանի որ համաշխարհային յեղափոխութեան բագինին այնուհանդերձ չյաջողուեց զօհաբերել Հային եւ մնաց որ Հայն անցնի լատինագրի։ Հնարաւորին չափ կրճատեցին այբուբենր գրերի թիւը եւ մինչեւ 1940 թիւը գրում էին ՎՈՐ-Որ-ի փոխարէն, ՈՐ – Օր-ի փոխարէն, օր-աւուր գրում էին «որ ավուր», Օտեանի հատորի վրայ (ձեռքիս տակ է) կարդում են ՈՏՅԱՆ։ 1940-ին մի քանի գրեր վերականգնեւոցին, բայց Ւ ւ -ն դարձաւ ու, քանի որ ռուսները միակ տեսակն են որ հնդ-եւրոպական երկհնչիւնը սկսեցին գրել մէկ գրով։ Հետեւաբար սովետահայ լեզուաբանները ու-ն յայտարարեցին մէկ տառ, իսկ եւ (սղագրով՝ և) շաղկապն էլ, որ 36-ը զատում էր օ-ից ռւ ֆ-ից, որոնք ներմուծուեցին 12-րդ դարում որպէսզի աւ-ը նոյնիսկ հոգեւորականները չկարդան ԱՒ եւ ԿԱՒՇԻԿ չասեն ԿՕՇԻԿ- փոխարէն։ Մի խօսքով, սիրելի Կարէն, այն ժամանակ այնուամենայնիւ կանխուեց գոնէ լատինագրի, իսկ յետոյ ռուսական գրի անցնելը։ Բայց հիմա համակարգիչների մէջ լողացողները չեն ուզում երկու անգամ ստեղնի վրա կոխել՝ հայատառ գրելոը փոխարէն։
Հրաշալի դաս ես տալիս… Թերուսները հէնց դրանով էլ վտանգաւոր են, որ չգիտեն եւ իրենց կարծում են ամենագէտ։ Երանի ընդհանրապէս ուսեալ չլինէին։
Սիմոնեանի մեկնաբանության վերաբերյալ. Շնորհակալություն: Շատերը չգիտեն այս նախապատմությունը: Կարծում եմ ժամանակն է, որ Հայաստանն անդրադառնա Մաշտոցյան սկզբունքներին հակասող փոփոխություներին և առնվազն (1) դադարի «և»-ը համարել տառ, (2) վերականգնի «ւ»-ն, վերացնելով «ու»-ն:
Կարսլյանի հոդվածի վերաբերյալ. Ցավալի է, որ հայերը սկսել են շփվել նման անմակարդակ ոճով: Արդյո՞ք հնարավոր չէր գրել լուրջ հոդված: Ինձ թվում է, որ հեղինակին հետաքրքրում է գրվածի միայն արտաքին տեսքը` տառերը, իսկ այն, որ իր հոդվածում Մաշտոցյան տառերով արտահայտված բովանակությունը բացարձակ աղբ է, հեղինակը չի նկատում:
«Արդյո՞ք հնարավոր չէր գրել լուրջ հոդված: Ինձ թվում է, որ հեղինակին հետաքրքրում է գրվածի միայն արտաքին տեսքը` տառերը, իսկ այն, որ իր հոդվածում Մաշտոցյան տառերով արտահայտված բովանակությունը բացարձակ աղբ է, հեղինակը չի նկատում»:
Աչքիդ միջի այս վերոնշյալ գերանների աղբը թողած ուրիշի ասեղի հետևից ես ընկել, Վահան: Զգույշ, մեկ էլ տեսար ծակեց: Երբեք հաճելի չի սեփական տքնաջան աշխատանքի հասցեին աղբի պես վիրավորական խոսքեր լսել:
Եթե կարծում ես, որ այս մասին կարելի էր լուրջ հոդված գրել, օգտվիր առիթից ու ինքդ գրի: Միայն թե մինչև գործի անցնելդ շտապեմ հիշեցնել, որ այս թեմայով ժամանակին այնքան տարբեր տեսակի մեծ ու փոքր, լուրջ ու անլուրջ, երգիծական ու քննադատական հազարավոր հոդվածներ արդեն գրվել են տարբեր մտահոգ քաղաքացիների կողմից: Եվ այդ համատեքստում իմ ընտրած մոտեցումը շատ շատերի համար անսովոր դիտանկյունից մատուցված հաճելի զանազանություն է եղել:
Ես տրանսլիտով եմ գրում: Խնդրում եմ ուրիշ հնարավորությունների մասին տեղեկություն տալ:
Նյութ էի պատրաստում արդեն տարբեր եղանակների մասին, բայց մեկն արդեն ֆեյսբուքում հանգամանորեն գրել ա: Հղումը կգտնես իմ ֆեյսբուքյան պատին:
Պարզապես +1
Խնդալու էր, բայց անիմաստ: Էդքան էնէրգիան ափսոս էր: Այդ նույն համեմատությունները կարելի էր ավելի լուրջ խնդրի առնչությամբ կիրառել: Ավելի հետաքրքիր կլիներ: Օրինակ` սեփական երկիրը ոտքի կանգնեցնելու անկարողությունը Ղարաբաղի խնդրի չլուծված լինելուն կապելը… մնացածը` grete nuynutyamb.
Հիանալի, հիասքանչ ու գերազանց մեկնաբանություն: Միակ թերությունը, որ գտել եմ՝ իմ համեստ կարծիքով IMHO հապավումի բացակայությունն էր:
(IMHO = In My Humble Opinion = Իմ համեստ կարծիքով)
vori er
+1 ինչին:
iroq mnogo shuma iz pochti nichego. քեզ էտ իրոք էդքան ջղայնացնումա? որտև կարդալն անհարմար ա, ոչ թե մաշտոց-պաշտոց. բայց գրածդ տեքստն լավն էր առանձին վերցրած
հարգելի հարութ-պարութ, կարեն-պարենը կարծում ա, որ մաշտոց-պաշտոցի մասին չի խնդիրը, այլ նրա ստեղծած գրերի, որոնցով մենք հարմարավետ գրում ենք հայերեն:
երկրորդ, ստեղ ջղայնություն չկա, կարեկցանք կա: էն կարեկցանքը, որ ապրում ես՝ տեսնելով, թե ինչպես են մի մարդու 39 համարի ոտքին 24 համարի կոշիկ հագցնում ու, ցավալը մի կողմ դրած, էդ մարդը կկարողանա քայլել էդ կոշիկներով, մի քայլ առաջ կգնա՞: լատինատառն ինձ էնքան չի նեղացնում, ինչքան ուղղակիորեն հայերեն խոսքին:
մաշտոց-պաշտոց-հեշտոց
մի անգամ էլ խնդրում եմ բացատրեք ոնց անեմ, որ տրանսլիտով չգրեմ: Որն է այսօր լավագույն լուծումը:
Ինչպես նկատ6 Վանեցին դառավ Վանեթսի բայց իրականում Էս էի ուզում գրել…
Տավուշից Տաշքենդ
Տասը տարի
Տեղափոխված տաղանդավոր
Տնտեսվար Տրդատը՝
Տասը տարի է
Տռում է Տաշքենդում, իսկ տարվավերջում
Տաջիկստան տեղափոխված
Տակառագործներ Տիգրանն ու Տիրանը՝
Տռեու են Տաջիկստանում…
Ուղղակի ցանկացա ցրել Վիճաբանությունը…իսկ Կարենի հետ ամբողջովին համամիտ եմ
Թեյք իթ իզի…
Կարէն ջան, առանց թոյլտւութեան յօդուածդ գողացայ էստեղ՝
http://gahovhannisyan.livejournal.com/121941.html
[...] Իսկ միգուցե ես պարզապես հետամնացի մեկն եմ` կյանքից մոտ 1600 տարով հետ մնացած: Կամ մեկը 20-րդ դարի սկզբի այն կողը հաստ ձիավորների տեսակից, ովքեր համառորեն իրենց ձին էին վարգեցնում քաղաքի փողոցներում, որտեղ արդեն վխտալ էին սկսել մեքենաները: (Ես` դեռ ոչինչ, բայց թե ինչեր է վերապրում ինքը հայերենը տառադարձվելիս, կարդացեք այստեղ` «Վերք հայերենի») [...]