April 22, 2012 in Featured, Կարեն Ղարսլյան
(Լրամշակված ԵՐԿՐՈՐԴ հրատարակություն)

Մեկ ազգ, մեկ սանրվածք
Օլիգարխ – (գ.) «Բոլոր մարդիկ հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են» արտահայտության միջի ոմանքն է:
Օլիգառլախ – (գ.) 1. Առավել գործածական է այս բառի ավելի կարճ տարբերակը` օլիգարխ: 2. Ոչ միայն բացարձակ տնտեսական անձեռնմխելիություն ունեցող անձնավորություն, այլև տարածք կամ օբյեկտ: Բառի բաղադրիչ հանդիսացող «գառլախ» եզրույթը թուրքերենից է եկել և նշանակում է` կեղտոտ, անարգված, փչացած: Ըստ Հովհաննես Իշխանյանի բանակերենի արմատական բառարանի` գառլախ տարածքն այն տեղն է, որ ինչ-որ ժամանակ օգտագործվել է որպես պետքերը հոգալու տեղ, որտեղ ծառի տակ միզել են կամ կղել: Այդ տեղերին դիպչողն անարգվում է: Սակայն տնտեսական ոլորտում այն ստացել է փոքր-ինչ այլ նշանակություն: Ինչպես հայկական բանակում գորամասեր կան, ուր գառլախ տարածքները ժապավենով շրջափակում են ու մի հատ էլ ցուցանակ դնում, այդպես հարկայինն է տարանջատում օլիգառլախներին ու նրանց պատկանող օբյեկտները: Օլիգարխներին պատկանող արտոնյալ տնտեսական տարածքներին դիպչողը դաժանորեն անարգվում է օլիգարխի կամ նրա օլիգանդոնների (տես` ստորև) կողմից:
Դիցագարխություն – (գ.) Հայկական նորագույն դիցաբանությունն է: Գերագույն աստվածն է Օլիգագոն, ով համատեղության կարգով նաև Ազգային Օլիմպիական կոմիտեի Աստվածն է: Այլ աստվածներից են Ալյուրի Աստված Լյովը, Բենզինի Աստված Միկան, Լիֆերի ու Սուպերմարկետների Աստված Սամոն, ֆուտբոլի Աստված Ռուբոն, Փայտի Աստված` Փայտյանը, Բանանայուղի աստծվածության տիտղոսն իրար հետ կիսող Քեթրինի Միհրանն ու Գրիշան և այլն:
Օլիգրաալ – (գ.) (ստուգաբանություն` Holy Grail/Святой Грааль) պատգամավորական մանդատը Հայաստանի օլիգարխների համար: Նրանց համար Օլիգրաալը նույնն է, ինչ միջնադարյան ասպետների համար Սուրբ գավաթը: Այդ բաղձալի մասունքի ձեռքբերումը խոստանում է մեղքերի ներում և հավերժական կյանք առնվազն 5 տարով: Read the rest of this entry →
Tags: Ալրաղացի Լյով, Արշալույս Փայտյան, Բարգավաճ Հայաստան, ԲՀԿ, Գագիկ Ծառուկյան, Գռզո, Գրիշա Հարությունյան, ԴԱՀԿ, Դավիթ Հարությունյան, դոդի գագո, Լֆիկ Սամո, Խաչատուր Սուքիասյան, ՀՀԿ, Մաքսիմ Հակոբյան, Միհրան Պողոսյան, Նեմեց Ռուբո, Ռոբերտ Քոչարյան, Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան, Սաշիկ Սարգսյան, Սերժ Սարգսյան, Վարդան Այվազյան, Վարդան Օսկանյան, Քեթերին Միհրան
Recent Comments