ՕԼԻԳԱՌԼԱԽ
February 28, 2011 in Featured, Կարեն Ղարսլյան
կամ` ՕԼԻԳԱՐԽԵՐԵՆԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
Օլիգարխ – (գ.) «Բոլոր մարդիկ հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են» արտահայտության միջի ոմանքն է:
Օլիգառլախ – (գ.) 1. Առավել գործածական է այս բառի ավելի կարճ տարբերակը` օլիգարխ: 2. Ոչ միայն բացարձակ տնտեսական անձեռնմխելիություն ունեցող անձնավորություն, այլև տարածք կամ օբյեկտ: Բառի բաղադրիչ հանդիսացող «գառլախ» եզրույթը թուրքերենից է եկել և նշանակում է` կեղտոտ, անարգված, փչացած: Ըստ Հովհաննես Իշխանյանի բանակերենի արմատական բառարանի` գառլախ տարածքն այն տեղն է, որ ինչ-որ ժամանակ օգտագործվել է որպես պետքերը հոգալու տեղ, որտեղ ծառի տակ միզել են կամ կղել: Այդ տեղերին դիպչողն անարգվում է: Սակայն տնտեսական ոլորտում այն ստացել է փոքր-ինչ այլ նշանակություն: Ինչպես հայկական բանակում գորամասեր կան, ուր գառլախ տարածքները ժապավենով շրջափակում են ու մի հատ էլ ցուցանակ դնում, այդպես հարկայինն է տարանջատում օլիգառլախներին ու նրանց պատկանող օբյեկտները: Օլիգառլախներին պատկանող արտոնյալ տնտեսական տարածքներին դիպչողը դաժանորեն անարգվում է օլիգարխի կամ նրա թիկնապահների կողմից:
Օլիգախտ – (գ.) Վարակիչ հիվանդություն է, որը հատկապես մեծ տարածում ունի պատանիների շրջանում:
Դիցագարխություն – (գ.) Հայկական նորագույն դիցաբանությունն է: հայկական նորագույն դիցագարխության գերագույն աստվածն է օլիգառլախ գագիկ ծառուկյանը կամ օլիգագո (պատահական չէ, որ նա հհ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է): այլ աստվածներից են ալյուրի աստված լյովը, բենզինի աստված միկան, լիֆերի ու սուպերմարկետների աստված սամոն, ֆուտբոլի աստված ռուբոն, փայտի աստված` փայտյանը, բանանայուղի աստծվածության տիտղոսն իրար հետ կիսող միհրանն ու գրիշան և այլն:
Օլիգազան – (գ.) դիցագարխության մեջ միթական առյուծանման կենդանի, որին հաղթել կարող է միայն էշը:
Օլիգար – (գ.) Ժամանակին չբուժված օլիգախտի հետևանք: օլիգարները սովորաբար դառնում են դիցագարխություն դավանող էակ` օլիգարխի վկա:
Օլիգարություն (գ.) Խելագարության տեսակ է, երբ սովորական մահկանացուն` օլիգարը, պաշտում է որևէ օլիգառլախի` իբրև աստծո: Օլիգարությունը հաճախ է դրսևորվում persons.am-ում Գագիկ Ծառուկյանի էջի մեկնաբանությունների տեսքով: Տիպիկ օրինակ. «Ov inch uzuma asi meka es hav****** em, hamozvac em,vor Paron Carukyan@ shat-shat- shat lav marda,yes shat kuzei,vor inq@ im papan liner,vorovhetev inq@ papayaaaaaaaa!!!Yes kcankanai nran namak grel:xndrum em tveq indz nra hascen…Yes sirum em HAyastani amenalav u amenabari mardun`GAgoyin……» (Չնայած մեկնաբանության մեջ առկա բոլոր հիմնավորումներին, կարծիքի հեղինակը, այնուամենայնիվ հավ չէ: Նա հավ դարձել է տվյալ օլիգառլախի պահապան հրեշտակների պատճառով, որոնք իրենց գերագույն աստծուն վատ բառերից պաշտպանելու նպատակով արգելել են «ատել» բառը, ինչի հետևանքով «հավատում եմ»-ը դարձել է «հավ****** եմ»):
Կաթօլիգոս – (գ.) Ամենայն հայոց օլիգառլախների պահապան հրեշտակն ու գործընկերն է: Ունի սովորականից երկար մականուն` ամենայն հայոց կաթողիկոս:
Օլիգրանտ – (գ.) Օլիգարխի կողմից որևիցե նախաձեռնության հովանավորում: Այդ հովանավորության սահմաններում տրամադրվող/օգտագործվող գումարը:
Օլիգրանտակեր – (գ.) Օլիգարխի կողմից որևիցե նախաձեռնության հովանավորում հայցած և ստացած անձնավորություն: Այդ հովանավորության սահմաններում տրամադրվող/օգտագործվող գումարները ծախսած անձնավորություն:
Օլիգաղթ – (գ.) Արտագաղթի տեսակ: Տնտեսության մեջ օլգարխական մենաշնորհների պատճառով իրենց փոքր և միջին բիզնեսները փակող և այլ երկրում այն վերաբացելու նպատակով իրենց հայրենիքից հեռացող քաղաքացիների արտագաղթը:
Օլիգախկո – (գ.) Օլիգարխների կղկղանքն է, որը, ըստ Եվրոպայում անցկացված անկախ լաբորատոր հետազոտության արդյունքների, շատ ավելի հարուստ է վիտամիններով և սննդարար, քան ՀՀ քաղաքացիների զգալի մասի հանապազօրյա հացը:
Օլիգարշանք – (գ.) Սա բոլոր այն սովորական մահկանացուների գարշանքն է օլիգարխների նկատմամբ, որոնք ավելի հավասար են, քան մարդիկ:
Օլիգարշելի – (ած.) Տես` օլիգարշանք
Օլիգյախք – (վերաբերական) «Յախք» բառի տարբերակ: Օլիգարխների նկատմամբ օլիգարշանքի արտահայտման եղանակ:
Օլիգյորմամիշ – (գ.) Զարգացած երկրների քաղաքացիները, ովքեր կյանքում օլիգարխ տեսած չկան:
Օլիգարխային – (ած.) Արխայնության բարձրագույն աստիճանը, քանի դեռ ներկա իշխանությունները պետության ղեկին են:
Օլիգարխայիկ – (ած.) Ժողովրդավարական դարձած ապագա Հայաստանում կերտվելիք հասկացություն է, որը բնութագրելու է Հայաստանի պատմության այն անցած-գնացած ժամանակահատվածը, երբ Հայաստանում բնակվում էին անձեռնմխելի հումանոիդներ` օլիգառլախներ:







մահացու էր :-))))))
Կներեք գռեհկաբանության համար` Օլիգանդոն :Ճ
Բառարանից դուրս են մնացել նաև հետևյալ միավորները՝ բոզիգարխ, օլիղաղպա, օլիգառկա և այլն
Ես գետնին պառկեցի, դզեց …
Բայց ինչու՞, մի րոպե, սեռական խտրականության հոտ եկավ: “Օլիգառկաներն” էլ օլիգարխների հետ երբևէ զուգավորված էգերն են:
Իսկ զավակները՝ օլիգոջի… Չէ, դա արդեն չափազանց դաժան կլինի:
ՊԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, բացեց, էս ինչ էր :ՃՃՃՃ
ցավալիա ուղղակի որ մարդիկ մեծամասամբ ՕԼԻԳԱԽԿՈՈՒՄ լողում են, ու համոզված են որ տենց է պտի լիներ….
Isk Oligarson? erevi shestyorkan oligatlaxi klini?
Օլիգառսոն էլ կլինի, ինչի՞ չի լինի՝ օլիգարխիայի վեցնոցները, սպասարկուները:
Օլիգարկան իրոք պետք էր պահել։ Միհատ եքա գեներեշն են մեծացրել բոզի տղաների։ Չեմ զարմանա, որ մի օր արձան դնեն Օլիգարկաներին։ ։Ճ
Հայերիս ավելի հարազատ կլիներ օգտագործել հնում ասվող հայտնի Օրթախը
Օլի նախածանցով որի հոգնակին է՝ Օլիօրթախներ կամ Էլիօղռաշները…
Կցեք նաև այդ բառերի բացատրությունը:
Օլիգարշանք
Օլիգժոտ
Օլիգռեհիկ
Օլիգռփող
Олигрех, оликрах…
Օլիօյինբազ
Օրենքո՛վ օլիօրինազանցներ
Օլիօրհնողներ
Օլիսփուռքահյեր…
Օլիօրենսգրություն
Օլիօրաթերթ….
Օլիգանգրենա – սոցիալ հասրակական փտախտ, որը ախտահարում է էթնիկ նացիոնալիզմի ժառանգական հակվածություն ունեցող հանրությունները:
Շատ դիպուկ էր: Մի քիչ էլ հավաքվի արդեն կարելի կլինի երկրորդ սերիան հրապարակել ընթերցողների ներդրումների հիման վրա