Ծառ

Երբ ավելի քան կես տարի առաջ սկսեցին կտրել Հոլիվուդում գտնվող իմ սիրած ծառը ես սառնասրտորեն կարողացա նկարահանել հատման միայն սկզբնական շրջանը: Ի տարբերություն Հայաստանյան իրավիճակների, երբ քաղաքի որևէ հատվածում որոշ արտոնյալներ կամայաբար ծառեր են հատում, ապա այստեղ ամեն ինչ օրինական հիմքերով էր` քաղաքապետարանի օրինական թույլտվությամբ: Մեզ` այդ ծառը սիրող բնակիչներիս, մնում էր միայն հրաժեշտ տալ նրան, թեև այն որևէ կերպ չէր խանգարում հետևում ընթացող շինարարական աշխատանքներին` բացի տեսարանը մասամբ փակելուց: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` այդ ծառը կտրելու հայցով Լոս Անջելեսի քաղաքապետարան դիմողը ազգությամբ հայ մի բիզնեսմեն է, ով կառուցապատում է տվյալ ծառի հետևում ընկած տարածքը:

Մեկ տարի անց ի վերջո հնար գտա իմ կատարած նկարահանումներն ու լուսանկարները ի մի բերել ու մատուցել Վիկտոր Ցոյի իմ շատ սիրած «Ծառ» երգի ու բնապահպանական խնդիրների մասին ահազանգող տեսահոլովակի միջոցով շատ ավելի լայն` Հայաստանի բնապահպանական աղետների համատեքստում: Սա երաժշտական տեսահոլովակի իմ երկրորդ փորձն է (առաջինը): Հուսով եմ իմ ոչ պրոֆեսիոնալ երգեցողությունը չի շեղի տեսահոլովակում հնչեցված ահազանգերից: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել տեսահոլովակի հայաստանյան հատվածի համար օգտագործված տեսանյութերի և որոշ լուսանկարների աղբյուր հանդիսացած Մարիամ Սուխուդյանին, Վահե Վարդումյանին, Թեհմինե Ենոքյանին, «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստաընկերությանը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությանը և Leagas Delaney Hamburg գովազդային գործակալությանը: Շնորհակալություն Դեւիդ Նավասին, ով ուրախությամբ տրամադրեց Հոլիվուդում ծառահատման ընթացքում իր արած գծանկարը (Thanks to David Navas for providing the drawing of the tree-felling in Hollywood): Շնորհակալություն Անուշ Մկրտչյանին նկարհանումների ընթացքում ինձ աջակցելու եւ մուսայության համար, ինչպես նաև Ամալյա և Հասմիկ Մուրադյաններին, ովքեր նկարահանեցին 1993 թ. համատարած ծառահատումների պայմաններում կյանքումս առաջին տնկած ծառը:

__________________________________

 Բաժանորդագրվել բլոգին

 

 

About Կարեն Ղարսլյան

Կարեն Ղասլյան — գրող, գրականագետ, երաժիշտ, նկարիչ, բլոգեր: «X կադր/վայրկյան» (2003) և «Գրողի ծոցը» (2010) գրքերի հեղինակ: Վերջինս վաճառվում է երևանյան «Արթբրիջ», «Նոյան Տապան», «The Club», «Բուրժուա» և գլենդելյան «Abril» գրախանութներում: Կայքը` www.karenkarslyan.com Առավել մանրամասն տեղեկությունների համար, այցելեք www.karenkarslyan.com
Tagged . Bookmark the permalink.