Հայկական ՄԵԿԱԼՈՄԱՆԻԱ

Նրանք էլ էին առաջինը... (Մասսաքիո` «Ադամի ու Եվայի վտարումը դրախտից»)

Նրանք էլ էին առաջինը... (Մասսաքիո` «Ադամի ու Եվայի վտարումը դրախտից»)

Հ1

Ա1+

1-ին լրատվական (1in.am)

1-ին լրատվական (նախկին «Հայլուր»)

1Լուր (1lur.am)

Կնյազ, Սենատոր, Փարավոն, Իշխան, Ահռելի, Թագուհի, Գեղեցիկ և նմանատիպ այլ անուններով իրենց զավակներին հպարտորեն կնքած ծնողներին եմ մտաբերում այս լրատվական գործակալություններին, հեռուստատեսային ընկերություններին կամ հաղորդումներին հանդիպելիս: Միգուցե այս նույն հայկական ավանդական սկզբունքն ու տրամաբանությունն են կիրառվել նրանց անվանելիս: Չեմ բացառում, որ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Հայաստանում շատ սիրված ռուսական «Первый канал»-ը:

Հետաքրքիր է` եղե՞լ է այս լրատվական գործակալությունների ղեկավար կազմում գոնե մեկը, ով ընդդիմացած լիներ տվյալ կազմակերպության անվան մեջ էժանագին մեկ թիվն ընդգրկելուն:

Ստիպված եմ հետևել այդ նույն ավանդական սկզբունքներին, որպեսզի կնքեմ այս երևույթն իր ուրույն անունով` ՄԵԿԱԼՈՄԱՆԻԱ: Սա մեգալոմանիա կոչվող պաթոլոգիկ հոգեվիճակի տարատեսակներից է, երբ չափազանց մեծամտությունը արտահայտվում է` որևէ ասպարեզում թիվ մեկը, առաջինը լինելու պատրանքը անվան տեսքով առարկայացնելով:

«Առաջին լրատվական» հեռուստահաղորդման նախկին տեսքն ու անփոփոխ էությունը

«Առաջին լրատվական» հեռուստահաղորդման նախկին տեսքն ու անփոփոխ էությունը (©Կարեն Ղարսլյան)

Հեգնական է, որ այս գործակալություններն անգամ Հայաստանում առաջինը չեն: 2011 թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ, ըստ Circle.am-ի, լրատվական գործակալությունների ոլորտում «Առաջին լրատվական»-ը զբաղեցնում է 5-րդ տեղը, «Ա1+»-ը` 11-րդ, իսկ «1Լուր»-ը` 43-րդ: 2011 թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, tert.am-ի հաղորդմամբ, Հ1-ը երկրորդն է` ըստ հեռուստատեսային վարկանիշի (մանրամասներն այստեղ): Այնուամենայնիվ, չեմ կարծում առաջին տեղի զբաղեցումը զգալիորեն թանկացներ նրանց էժանագին անվանումները:

Աշխարհի խոշորագույն, այսպես ասած` ամենաԱՌԱՋՆԱՅԻՆ, լրատվական գործակալությունների ցուցակում չկա գեթ մեկը, որի անվան մեջ լիներ մեկ թիվը կամ բառը: Ստորև ներկայացնում եմ Wikipedia-յում ներկայացված ցուցակը (http://en.wikipedia.org/wiki/News_agency)`

Խոշոր լրատվական գործակալություններ`

Bookmark the permalink.